Անցնել բովանդակությանը

Արդյոք պատահականությո՞ւն է

Բնության մեջ հանդիպող համակարգերը

Կենդանիների արտիստիզմը։ Արդյոք պատահականությո՞ւն է

Կենդանական աշխարհում արվեստի գլուխգործոցներ ենք հանդիպում, որոնք ապշեցնում են իրենց գեղեցկությամբ։

Ֆոտոսինթեզ։ Արդյոք պատահականությո՞ւն է

Ի՞նչ է ֆոտոսինթեզը և ի՞նչ օգուտ է տալիս մեզ։

Կենդանի օրգանիզմների էներգակառավարման համակարգը։ Արդյոք պատահականությո՞ւն է

Բնության մեջ հանդիպող էներգակառավարման համակարգը ի՞նչ է հուշում կյանքի ծագման վերաբերյալ։

Լույս՝ կենդանի օրգանիզմներից։ Արդյոք պատահականությո՞ւն է

Ինչպե՞ս են որոշ կենդանիներ լուսարձակում։ Ինչպե՞ս է նրանց հաջողվում մարդու ստեղծած լույսի աղբյուրներից առավել էներգաարդյունավետ եղանակով դա անել։

Մարդու մարմինը

Թթվածնի փոխադրում։ Արդյոք պատահականությո՞ւն է

Ավելին իմացեք մի զարմանահրաշ համակարգի մասին, որը մեր օրգանիզմում ընդունում է, տեղափոխում և յուրացնում թթվածինը։

Վերքերը բուժելու մեր մարմնի ունակությունը

Ինչպե՞ս են գիտնականները ընդօրինակում մեր մարմնի այս ունակությունը պլաստիկ նյութեր ստեղծելիս։

Ցամաքային կենդանիներ

Փղի կնճիթը։ Արդյոք պատահականությո՞ւն է

Գիտնականները ապշում են՝ ուսումնասիրելով փղի կնճիթի յուրօրինակ ճկունությունը։ Բացահայտեք դրա բարդ կառուցվածքը։

Արկտիկական գետնասկյուռի ուղեղը։ Արդյոք պատահականությո՞ւն է

Իմացիր, թե ինչպես է գետնասկյուռի ուղեղը յուրահատուկ կերպով վերականգնվում հիբերնացիայից հետո։

Ծովային կուղբի մորթին

Շատ ջրային կաթնասուններ, որոնք ապրում են սառը ջրերում, իրենց մաշկի տակ ունեն ճարպի հաստ շերտ, ինչն օգնում է նրանց, որ չսառչեն։ Ծովային կուղբը այլ ջերմամեկուսիչ միջոց ունի։

Կատվի լեզուն—Արդյոք պատահականությո՞ւն է

Երբ կատուները արթուն են, ժամանակի մեկ քառորդն անցկացնում են իրենց մաքրելով։ Ո՞րն է գաղտնիքը, ինչպե՞ս են կատուները կարողանում այդքան լավ մաքրել իրենց։

Կատվի «սենսորային» բեղիկները—Արդյոք պատահականությո՞ւն է

Ինչո՞ւ են գիտնականները նախագծում ռոբոտներ՝ «էլեկտրոնային բեղիկներ» կոչվող սենսորներով։

Շան հոտառությունը։ Արդյոք պատահականությո՞ւն է

Շան հոտառության զգայարանն ինչո՞վ է այդքան յուրահատուկ, որ գիտնականներին ոգեշնչել է կրկնօրինակել դրա առանձնահատկությունները։

Ձիու ոտքը

Ինչո՞ւ ինժեներները չեն կարողանում ընդօրինակել ձիու ոտքի կառուցվածքը։

Չղջիկի ձայնատեղորոշումը։ Արդյոք պատահականությո՞ւն է

Հնարավո՞ր է, որ կենդանին «տեսնի» ոչ թե աչքերով, այլ մարմնի այլ մասով։

Կողինջի կպչուն լորձը

Սոսինձը, որը կողինջի լորձի կրկնօրինակն է, կարող է դառնալ յուրաքանչյուր վիրաբույժի գործիքակազմի մաս և փոխարինել բժշկական ամրակներին ու թելերին։

Ջրային աշխարհ

Շնաձկան մաշկը։ Արդյոք պատահականությո՞ւն է

Ինչպե՞ս է շնաձկան մաշկի կառուցվածքը նրան պաշտպանում մակաբույծներից։

Կտցադունչ կետի սուզվելու ունակությունը։ Արդյոք պատահականությո՞ւն է

Թթվածին շնչող այս կաթնասունը իջնում է ջրի ամենախորքերը ու կարողանում է երկար ժամանակ չշնչել։ Այդ ինչպե՞ս։

Սապատավոր կետի լողաթևը

Իմացիր, թե այս հսկա կենդանու լողաթևը ինչ ազդեցություն ունի կյանքիդ տարբեր ոլորտների վրա։

Գնդագլուխ սև դելֆինի ինքնամաքրվող մաշկը։ Արդյոք պատահականությո՞ւն է

Նավային ընկերությունները ինչո՞ւ են հետաքրքրված նրա առանձնահատուկ ունակությամբ։

Դելֆինի ձայնատեղորոշիչ հատկությունը։ Արդյոք պատահականությո՞ւն է

Գիտնականները փորձում են կրկնօրինակել այս կենդանու՝ ջրի տակ կողմնորոշվելու և շրջակա միջավայրի մասին տեղեկություններ ստանալու ապշեցուցիչ հատկությունը։

Միքսինի լորձը։ Արդյոք պատահականությո՞ւն է

Այն վանում է գիշատիչներին, մինչդեռ գրավում գիտնականներին։ Ո՞րն է պատճառը։

Ծովագլանի «խելացի» մաշկը

Ո՞րն է այս ծովային կենդանու ճկունության գաղտնիքը։

Գրունիոնի ձվադրումը։ Արդյոք պատահականությո՞ւն է

Պարզեք, թե այն երբ և ինչպես է ձկնկիթ դնում, ու թե նոր սերունդը ինչպես է գոյատևում։

Ծովապնակիկի ատամների կառուցվածքը

Ինչո՞ւ են ծովապնակիկի ատամները սարդոստայնից ավելի ամուր։

Բեղաոտանի խեցգետնակերպերի սոսնձանյութը

Կարծիք կա, որ բեղաոտանի խեցգետնակերպերի արտազատած սոսնձանյութը սինթետիկ սոսինձներից անհամեմատ ավելի կպչուն է։ Սակայն մինչև վերջերս առեղծված էր, թե ինչպես են նրանք կպչում թաց մակերևույթներին։

Ծովային երկփեղկանի փափկամարմնի բիսուսները

Ծովային երկփեղկանի փափկամարմինը մակերևույթներին ամրանում է բիսուս կոչվող բարակ թելիկներով։ Ինչպե՞ս կարող են դրանք օգնել ջլերը ոսկրերին միացնելու նոր կերպեր գտնել։

Փափկամորթների խեցիների առանձնահատուկ ձևերը

Փափկամորթների խեցիների ձևն ու կառուցվածքը լավագույն պաշտպանություն են ապահովում իրենց բնակիչների համար

Թանաքաձկան գունափոխվելու կարողությունը

Ինժեներները փորձում են կրկնօրինակել թանաքաձկան գունափոխվելու ունակությունը՝ ստեղծելով այնպիսի հագուստ, որը մի ակնթարթում կփոխի իր գույնը։

Լուսատտիկ կաղամար

Այս կենդանին լույս է արձակում, բայց ոչ թե երևալու, այլ չերևալու համար։

Ութոտնուկի զարմանահրաշ «ձեռքերը»։ Արդյոք պատահականությո՞ւն է

Ինժեներները ստեղծել են զարմանալի ունակություններով օժտված ռոբոտ-ձեռք։

Օֆիուրի «տեսնող» կմախքը

Կարդա զարմանալի փաստեր ծովախութերում բնակվող օֆիուրի մասին։

Ծովաձիուկի պոչը։ Արդյոք պատահականությո՞ւն է

Տեսեք, թե ինչ առումով է ծովաձիուկի յուրօրինակ պոչը ոգեշնչում նոր սերնդի ռոբոտներ ստեղծողներին։

Ձկների վտառը

Ի՞նչ կարող ենք սովորել նրանցից ավտովթարների թիվը նվազեցնելու վերաբերյալ։

Շնաձկնակպուկի կպչուն ապարատը։ Արդյոք պատահականությո՞ւն է

Ինչի՞ շնորհիվ է այս ձուկը կարողանում կպած մնալ այլ ծովային արարածների։

Ծովահրեշի ֆիլտրացիոն համակարգը։ Արդյոք պատահականությո՞ւն է

Ինչպե՞ս է ծովահրեշը ֆիլտրում իր ֆիլտրի անցքերից անհամեմատ փոքր պլանկտոնների։

Թռչուններ

Կոլիբրիի լեզուն։ Արդյոք պատահականությո՞ւն է

Այս փոքրիկ թռչունը նեկտար խմելու համար գերարդյունավետ մեթոդ է օգտագործում։

Խոլահավի սուզվելը։ Արդյոք պատահականությո՞ւն է

Ինչպե՞ս է այս մեծ ծովային թռչուններին հաջողվում կենդանի մնալ, եթե ջուրը մխրճվելիս հարվածի ուժը 20 անգամ գերազանցում է իրենց վրա ազդող ձգողականության ուժին։

Թռչունների չխամրող գույները

Ինչպե՞ս է թռչունների փետուրների չխամրող գույների ուսումնասիրությունն օգնում ստեղծելու ավելի որակյալ ներկեր և կտորներ։

Բվի թևը։ Արդյոք պատահականությո՞ւն է

Բվի թևի բարդ կառուցվածքի ուսումնասիրությունները կարող են օգնել գտնելու անաղմուկ հողմաշարժիչներ ստեղծելու գաղտնիքը։

Ճախրող թռչունների «աերոդինամիկական» թևերը

Ճախրող թռչունների ծայրամասային փետուրներն ուսումնասիրելով՝ ինժեներները ստեղծել են մի դետալ, որի շնորհիվ ավիաընկերությունները մեկ տարվա մեջ խնայել են 7 միլիարդ 600 միլիոն լիտր վառելիք։

Կայսերական պինգվինի փետրավոր վերարկուն—Արդյոք պատահականությո՞ւն է

Ի՞նչ են պարզել ծովային կենսաբանները պինգվինի փետուրների մասին։

Ճամփորդող ալբատրոսի թռիչքը

Իմացիր, թե ինչպես է այս թռչունը ժամերով ճախրում՝ առանց թևերը թափահարելու։

Աչեղ մեծաոտ հավի բույնը։ Արդյոք պատահականությո՞ւն է

Թումբ կառուցող այս թռչունը իր ձվերի համար բնական ինկուբատոր է ստեղծում։ Ինչպե՞ս է նա կլոր տարին կառավարում բնի ջերմաստիճանը՝ չնայած սեզոնների փոփոխությանը։

Սողուններ և երկկենցաղներ

Փշավոր սատանայի՝ խոնավություն կլանող մաշկը

Ինչպե՞ս է ջուրը, հակառակ երկրի ձգողության ուժին, բարձրանում այս մողեսի ոտքերով, անցնում ողջ մարմնով ու լցվում նրա բերանը։

Ագամա մողեսի պոչը—Արդյոք պատահականությո՞ւն է

Ինչպե՞ս կարող է այս մողեսը հորիզոնական մակերեսից ցատկել ուղղահայաց պատի վրա։

Կոկորդիլոսի ծնոտը

Ծովային կոկորդիլոսի ծնոտը ավելի ուժեղ է, քան առյուծինը և վագրինը։ Սակայն այն ավելի զգայուն է, քան մարդու մատները։ Ինչի՞ շնորհիվ է կոկորդիլոսի ծնոտը այդքան զգայուն։

Օձի մաշկը

Ինչի՞ շնորհիվ է օձի մաշկը այդքան դիմացկուն, որ նա կարողանում է սողալ խորդուբորդ ծառաբների վրայով կամ փորելով մտնել կոշտ ավազի մեջ։

Հոգատար գորտի զարմանալի ծննդաբերությունը

Ինչո՞ւ է մի էվոլյուցիոնիստ ասում, որ անհնար է, որ գորտի վերարտադրողական համակարգը դանդաղ ու աստիճանական փոփոխության ենթարկվեր։

Հեռավորարևելյան կռռանի ձայնարկումը։ Արդյոք պատահականությո՞ւն է

Ո՞րն է հեռավորարևելյան կռռան կոչվող արու գորտերի գաղտնիքը, երբ ձայնարկումների միջոցով փորձում են գրավել էգին։

Միջատներ

Իշամեղվի՝ թռիչքը ղեկավարելու համակարգը—Արդյոք պատահականությո՞ւն է

Ինչպե՞ս է այս փոքրիկ միջատը գերազանցում նույնիսկ ամենահմուտ օդաչուներին։

Մեղրատու մեղվի՝ վայրէջք կատարելու արվեստը

Ինչո՞վ է մեղրատու մեղվի վայրէջք կատարելու մեթոդը հարմար անօդաչու թռչող սարքերի ուղղորդման համակարգերի մեջ օգտագործելու համար։

Մեղրաբջիջների հրաշք կառուցվածքը

Ինչպե՞ս են մեղրատու մեղուները իմացել, որ վեցանկյան ձևը ամենաարդյունավետ և տարողունակ կառուցվածքն է, ինչը մաթեմատիկոսները ապացուցել են միայն 1999-ին։

Ինչպե՞ս են մրջյունները խուսափում խցանումներից

Մրջյունները չեն ստեղծում կուտակումներ։ Ինչպե՞ս։

Մրջյունի պարանոցը

Ինչպե՞ս է այս միջատը կարողանում իր մարմնի զանգվածից մի քանի անգամ ծանր «բեռներ» տանել։

Մրջյուն-փայտահատի բեղիկի մաքրման եղանակը

Այս փոքր միջատի համար մաքուր լինելը կենսական է։ Ինչպե՞ս է նա հոգ տանում իր մաքրության մասին։

Սահարայում բնակվող մրջյունի ջերմակարգավորող «զրահը»

Այս միջատը մեզ հայտնի ամենաջերմադիմացկուն ցամաքային կենդանիներից է։ Ի՞նչն է նրան օգնում դիմանալու ծայրահեղ ջերմային պայմաններին։

Ցիկադների կյանքի զարմանալի ցիկլը

Այս զարմանալի միջատների կյանքի ցիկլը շատ տարօրինակ է. նրանք հայտնվում են միայն ամեն 13–17 տարին մեկ։

Թզուկ ցիկադի «ատամնանիվները»

Դրանք օգնում են այս միջատին կատարելու հզոր ցատկ և ճշգրտորեն ներդաշնակեցնում են նրա ոտքերի շարժումները։

Մորեխի «անվտանգության համակարգը»

Ինչպես են երամի մեջ մորեխները խուսափում միմյանց բախվելուց

Ծղրիդի զարմանալի լսողությունը

Այս փոքր միջատի ականջը գործում է մարդու ականջի պես։ Ի՞նչ օգուտ կարող է տալ ծղրիդի ականջի հետազոտությունը գիտությանն ու տեխնոլոգիային։

Մոնարխ թիթեռի՝ երկար ճանապարհ անցնելու ունակությունը։ Արդյոք պատահականությո՞ւն է

Ինչի՞ մասին է վկայում մոնարխ թիթեռի՝ երկար ճանապարհ անցնելու բարդ ունակությունը։

Թիթեռի թևը

Մորֆո թիթեռի թևը հարթ է թվում, բայց այն ունի այնպիսի կառուցվածք, որը հնարավոր է տեսնել միայն մանրադիտակով։ Ինչո՞վ է այն առանձնահատուկ։

Թիթեռի թևի՝ լույս կլանելու ունակությունը

Գաղտնիքը միայն թիթեռի թևի սև պիգմենտը չէ։

Կաղամբաթիթեռի թևերի V-աձև դիրքը։ Արդյոք պատահականությո՞ւն է

Կաղամբի ճերմակաթիթեռի ո՞ր առանձնահատկությունն է օգնել ինժեներներին մեծացնելու արևային վահանակների արդյունավետությունը։

Մեղրամոմի մեծ հրաթիթեռի սուր լսողությունը

Թեև մեղրամոմի մեծ հրաթիթեռի ականջը շատ պարզ կառուցվածք ունի, սակայն նա ցանկացած կենդանի արարածից շատ ավելի սուր լսողություն ունի։

Հյուսիսամերիկյան բզեզի զրահը։ Արդյոք պատահականությո՞ւն է

Ինչպե՞ս է այս բզեզը դիմանում մեծ ճնշմանը։

Սև բզեզի սենսորները

Ինժեներներն ու հետազոտողները ի՞նչ կարող են սովորել այս առանձնահատուկ բզեզից։

Կոյաբզեզի կողմնորոշվելու ունակությունը

Տեսողական կողմնորոշման ի՞նչ համակարգ է օգտագործում կոյաբզեզը։ Մարդիկ ի՞նչ կարող են սովորել նրանից։

Լուսատտիկի հրաշք լապտերիկը—Արդյոք պատահականությո՞ւն է

Ինչպե՞ս այս փոքր միջատը օգնեց գիտնականներին ստեղծելու ավելի պայծառ լուսադիոդներ, որոնք օգտագործվում են բազմաթիվ էլեկտրական սարքերի մեջ։

Ճանճի հետնաթևիկները

Երբևէ մտածե՞լ ես, թե ինչու է այդքան դժվար բռնել ճանճին։ Տես, թե ինչ են բացահայտել գիտնականները։

Պտղաճանճի օդաչուական բարձրագույն վարպետությունը

Այս միջատները կարող են այնպիսի պտույտներ անել, ինչպիսիք որ անում են կործանիչները, սակայն դա անում են կես վայրկյանում։

Սարդեր

Ցատկող սարդի աղոտ տեսողությունը

Ինչպե՞ս է այս սարդը ճշգրիտ հաշվարկում տարածությունը։ Հետազոտողները ինչո՞ւ են ցանկանում կրկնօրինակել նրա առանձնահատկությունը։

Տնային սարդի կպչուն նյութի գաղտնիքը

Տնային սարդի ոստայնը անհրաժեշտության դեպքում կարող է լինել և՛ թույլ, և՛ ամուր։ Իմացիր՝ ինչպես և ինչու։

Բույսեր

Պոմելոյի հարվածակայուն կեղևը։ Արդյոք պատահականությո՞ւն է

Գիտնականներն ուզում են օգտագործել պոմելո մրգի կեղևի առանձնահատուկ կառուցվածքը՝ հարվածակայուն նյութեր ստեղծելու համար։

Կոմելինազգիների ընտանիքին պատկանող հատապտղի վառ կապույտ գույնը

Այս հատապտուղը չունի կապույտ գունանյութ, սակայն աչքի է ընկնում բուսական աշխարհում երբևէ հանդիպած ամենավառ կապույտ գույնով։ Ի՞նչն է այդ պայծառ գույնի գաղտնիքը։

Խատուտիկի սերմի թռիչքը։ Արդյոք պատահականությո՞ւն է

Խատուտիկի սերմի թռիչքը չորս անգամ ավելի արդյունավետ է և կայուն՝ պարաշյուտի թռիչքից։

Բույսերի՝ մաթեմատիկական հաշվարկ կատարելու ունակությունը

Գիտնականները պարզել են, որ խաչածաղկավոր մի բույս ապշեցուցիչ ունակություն ունի։

Միկրոաշխարհ

ԴՆԹ-ի՝ ինֆորմացիա պարունակելու կարողությունը

ԴՆԹ-ն կոչվել է «լավագույն կոշտ սկավառակը»։ Իմացիր, թե ինչու։

Նավթով սնվող միկրոօրգանիզմներ

Նավթային շերտերը մաքրելու հարցում որքանո՞վ են դրանք արդյունավետ՝ ներկայումս մարդկանց կողմից կիրառվող միջոցների հետ համեմատած։