Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Տնային սարդի կպչուն նյութի գաղտնիքը

Տնային սարդի կպչուն նյութի գաղտնիքը

ԱՄԵՐԻԿՅԱՆ տնային սարդը (Parasteatoda tepidariorum) պատրաստում է ոստայն, որի կպչունությունը կարող է լինել այնքան ուժեղ, որ այն ամուր կպչի պատին, կամ այնքան թույլ, որ հեշտությամբ պոկվի գետնից և ծառայի որպես վեր փաթաթվող թակարդ քայլող զոհի համար։ Ինչպե՞ս է սարդին հաջողվում միևնույն տեսակի սոսնձից իր ոստայնի համար պատրաստել և՛ ամուր, և՛ թույլ մետաքսաթելեր։

Սարդը հյուսում է մետաքսաթելի երկու տեսակ

Նկատի առնենք հետևյալը։ Սարդը ոստայնը ամրացնում է պատին, առաստաղին և այլ մակերեսների՝ հյուսելով չափազանց կպչուն մետաքսաթելեր, որոնք այնքան ամուր են, որ կարող են պահել թռչող որսին։ Սակայն ինչպես հայտնաբերել են Ակրոնի համալսարանի (Օհայո, ԱՄՆ) մասնագետները, գետնին ամրացված մետաքսաթելերը բոլորովին այլ կառուցվածք ունեն։ Դրանք, ի տարբերություն առաստաղին կամ պատին ամրացված ոստայնաթելերի, ամրացման քիչ կետեր ունեն, ինչի շնորհիվ հեշտությամբ պոկվում են գետնից և կտրուկ վեր բարձրացնում ցանց մտած զոհին։

Սարդը հյուսում է մետաքսաթելի երկու տեսակ

Ակրոնի համալսարանի տեղեկատվության համաձայն՝ բնության այդ հրաշքը հայտնաբերած մասնագետները «արդեն աշխատանքներ են տանում սինթետիկ սոսինձ պատրաստելու ուղղությամբ, որը կունենա այնպիսի հատկություններ, ինչպիսիք որ ունի տնային սարդի հյուսած ոստայնը»։ Նրանք հույս ունեն, որ կկարողանան ստեղծել այնպիսի սոսինձ, որը հնարավոր կլինի օգտագործել թե՛ սովորական վիրակապ անելու համար, թե՛ կոտրվածքների բուժման։

Ի՞նչ եք կարծում։ Տնային սարդի՝ միևնույն սոսնձից և՛ ամուր, և՛ թույլ մետաքսաթել արտադրելու ունակությունը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։