Անցնել բովանդակությանը

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Խոլահավի սուզվելը

Խոլահավի սուզվելը

 Խոլահավերը մեծ ծովային թռչուններ են, որոնք, մինչև 190 կմ/ժ (118 մղոն) արագությամբ թռչելով, սուզվում են օվկիանոսի մեջ։ Երբ խոլահավը ճեղքում է ջրի մակերեսը, հարվածի ուժը 20 անգամ գերազանցում է իր վրա ազդող ձգողականության ուժին։ Ինչպե՞ս է խոլահավը կարողանում այդ ուժգին հարվածից հետո կենդանի մնալ և նորից ու նորից սրընթաց սուզվել ջրի մեջ։

 Նկատի առնենք հետևյալը: Նախքան սուզվելը այդ թռչունը հետ է տանում իր թևերը՝ դրանք դարձնելով նետի պես սլացիկ։ Այդ պահին նա գործի է դնում իր աչքերի պաշտպանիչ թաղանթը։ Նրա պարանոցի և կրծքավանդակի օրգանները փքվում են ու հարվածի ժամանակ անվտանգության բարձիկի դեր են կատարում։

 Երբ խոլահավը ճեղքում է օվկիանոսի մակերեսը, նրա կտուցը, գլուխը և պարանոցը կոնի տեսք են ստանում։ Դրա շնորհիվ հարվածի ուժը հավասարապես բաշխվում է պարանոցի պիրկ մկանների վրա։ Այդ պահին սկսում է գործել խոլահավի ստորջրյա տեսողության համակարգը։

 Իսկ որքա՞ն խորը կարող է սուզվել խոլահավը։ Ջրի մեջ սրընթաց մխրճվելուց հետո թռչունը կարող է սուզվել մինչև 11 մետր (36 ֆուտ), բայց եթե թափահարի իր կիսաբաց թևերն ու թաղանթավոր թաթերը, կարող է ավելի խորը գնալ։ Դեպքեր են եղել, երբ խոլահավերը սուզվել են ավելի քան 25 մետր (82 ֆուտ)։ Այդ ամենից հետո նրանք հեշտությամբ կարողանում են դուրս գալ ջրից և նորից թռչել։

 Տեսեք, թե ինչպես են սուզվում խոլահավերը։

 Հետազոտողները փորձել են ստեղծել խոլահավերի նման ռոբոտներ, որպեսզի դրանք օգտագործեն փրկարարա-որոնողական աշխատանքներում։ Ըստ նախագծի՝ այս ռոբոտները պետք է թռչեին, սուզվեին ջրի մեջ, նորից դուրս գային ջրից և շարունակեին թռիչքը։ Սակայն ռոբոտներից մեկի փորձարկման ժամանակ ջրի ուժեղ հարվածից այն անընդհատ կոտրվում էր։ Գիտնականները եկան այն եզրակացության, որ իրենց ստեղծած ռոբոտը չի կարող խոլահավի պես սրընթաց սուզվել ջրի մեջ։

 Ի՞նչ եք կարծում։ Խոլահավի սուզվելու ունակությունը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։