Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

ԴՆԹ-ի՝ ինֆորմացիա պարունակելու կարողությունը

ԴՆԹ-ի՝ ինֆորմացիա պարունակելու կարողությունը

ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻՑ օգտվողները ստեղծում են հսկայական քանակության թվային տվյալներ, որոնք հարկավոր է պահպանել անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար։ Գիտնականները հույս ունեն հիմնովին փոխելու թվային ինֆորմացիայի պահպանման ներկայիս մեթոդները՝ ընդօրինակելով բնության մեջ գոյություն ունեցող՝ տվյալների պահպանման գերազանց համակարգը՝ ԴՆԹ-ն։

Նկատի առնենք հետևյալը։ Կենդանի բջիջների մեջ եղած ԴՆԹ-ն պարունակում է գենետիկական ինֆորմացիայի միլիարդավոր տվյալներ։ «Մենք կարող ենք հանել ԴՆԹ-ն բրդոտ մամոնտների ոսկորներից.... և վերծանել այն,— ասում է Նիկ Գոլդմանը Կենսաինֆորմատիկայի եվրոպական ինստիտուտից։— ԴՆԹ-ն նաև չափազանց փոքր է, սեղմ և ինֆորմացիա պահպանելու համար էլեկտրականություն չի պահանջում, ուստի այն փոխադրելն ու պահելը հեշտ է»։ Իսկ կարո՞ղ է արդյոք ԴՆԹ-ն պահպանել մարդու ստեղծած տվյալները։ Մասնագետներն ասում են, որ կարող է։

Գիտնականները սինթեզել են ԴՆԹ-ի մոլեկուլ, որի մեջ տեղադրել են կոդավորված տեքստ, պատկերներ և ձայնային ֆայլեր, ինչպես որ տվյալները պահվում են թվային մեդիայի միջոցով։ Մասնագետները հետագայում կարողացել են վերծանել պահված ինֆորմացիան 100 տոկոս ճշգրտությամբ։ Գիտնականները համոզված են, որ ժամանակի ընթացքում այս մեթոդով հնարավոր կլինի 1 գրամ արհեստական ԴՆԹ-ի մեջ տեղադրել մոտ 3000000 սեղմապնակի պարունակության տվյալներ, և այդ ողջ ինֆորմացիան հնարավոր կլինի պահպանել հարյուրավոր, նույնիսկ հազարավոր տարիներ։ Այս համակարգը հավանաբար կկարողանա պարունակել ամբողջ աշխարհի թվային արխիվը։ Ուստի ԴՆԹ-ն կոչվել է «լավագույն կոշտ սկավառակը»։

Ի՞նչ ես կարծում։ ԴՆԹ-ի՝ ինֆորմացիա պարունակելու կարողությունը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։