Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Դադարեցնե՞մ մեր ընկերությունը (մաս 2)

Դադարեցնե՞մ մեր ընկերությունը (մաս 2)

 Նախ ընտրիր հարմար միջավայր ընկերոջդ կամ ընկերուհուդ հետ խոսելու համար։ Ինչպե՞ս։

 Մտածիր, թե ինչպես կցանկանայիր, որ նա վարվեր քեզ հետ (Մատթեոս 7:12)։ Քեզ դուր կգա՞ր, եթե իր որոշման մասին ընկերդ կամ ընկերուհիդ քեզ հայտներ ուրիշների ներկայությամբ։ Դժվար թե։

 Հեռախոսի ինքնապատասխանիչի, տեքստային հաղորդագրության կամ էլեկտրոնային նամակի միջոցով ընկերությունը դադարեցնելու մասին հայտնելն այդքան էլ լավ տարբերակ չէ, եթե իհարկե ձեր հանգամանքներն այլ չեն։ Ընտրիր հարմար ժամանակ և վայր այս լուրջ հարցի շուրջ խոսելու համար։

 Ինչպե՞ս խոսել և ի՞նչ ասել։ Պողոս առաքյալը քրիստոնյաների հորդորեց «ճշմարտությունը խոսել» միմյանց հետ (Եփեսացիներ 4:25

 Արտահայտվելու լավագույն կերպը նրբանկատ, բայց միևնույն ժամանակ հաստատակամ լինելն է։ Պարզ ասա, թե ինչու ես դու մտածում, որ պետք է դադարեցնեք ձեր ընկերությունը։

 Կարիք չկա նրա թերությունները հատ-հատ թվարկել կամ ասել այն ամենը, ինչը քեզ դուր չի եկել։ Փոխարեն ասելու «դու այսպես չես անում» կամ «դու երբեք դա չես անում», լավ կլինի խոսես քո զգացմունքների մասին, օրինակ ասես՝ «Ուզում եմ, որ կողքիս լինի մեկը, ով...» կամ «Մտածում եմ, որ մեր ընկերությունը պետք է դադարեցնեք, որովհետև...»։

 Թույլ մի՛ տուր, որ նա փորձի մտքափոխ անել քեզ։ Հիշիր, որ լուրջ պատճառ է եղել, որ որոշել ես դադարեցնել ձեր ընկերությունը։ Ուստի եղիր ուշադիր և զգոն, երբ փորձի ինչ-որ կերպ տարհամոզել քեզ։ «Մեր ընկերությունը դադարեցնելուց հետո,— պատմում է Լորին,— նախկին ընկերս միշտ իրեն ընկճված էր պահում։ Կարծում եմ՝ փորձում էր խղճահարություն արթնացնել իմ մեջ։ Ես իրոք ինձ վատ էի զգում։ Սակայն թույլ չտվեցի, որ նրա վարմունքը ազդի իմ որոշման վրա»։ Լորիի պես հասկացիր՝ ինչ ես ուզում և մի՛ փոխիր որոշումդ։ Թող քո «ոչ»-ը լինի «ոչ» (Հակոբոս 5:12