Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ո՞վ կփրկի Երկիր մոլորակը

Ո՞վ կփրկի Երկիր մոլորակը

 Շատերին անհանգստացնում է այն փաստը, որ մարդիկ վնաս են հասցնում Երկիր մոլորակին և դրա վրա ապրող կենդանի օրգանիզմներին։ Շրջակա միջավայրի որոշ մասնագետներ ասում են, որ մարդիկ հիմա առավել, քան երբևէ, իրենց գործունեությամբ սպառնում են տեսակների գոյությանը և առհասարակ մեր մոլորակի կենսաբազմազանությանը։

 Արդյո՞ք մարդիկ կկործանեն Երկիր մոլորակը, թե՞ նրանց կհաջողվի բնության հետ ներդաշնակ ապրել։

Մարդիկ կհասնե՞ն հաջողության

 Շատ մասնագետներ վստահ են, որ մարդկությունը կարող է պաշտպանել մոլորակը և բնության հետ ներդաշնակ ապրել։ Սակայն որոշ գիտնականներ պնդում են, որ մարդիկ հաջողության կհասնեն միայն այն դեպքում, եթե մի քանի բնագավառներում միևնույն ժամանակ փոփոխություններ անեն։ Ջանքեր է պետք գործադրել, որպեսզի՝

  •   բարելավվի հողերի, անտառների, ճահճային տարածքների և օվկիանոսների օգտագործումը,

  •   օգտագործվեն ավելի արդյունավետ գյուղատնտեսական գործունեության մեթոդներ և էներգիայի աղբյուրներ,

  •   փոխվի սննդի արտադրման և բաշխման պրոցեսը, որպեսզի մարդիկ հիմնականում սնվեն բուսական ծագման կերակուրով, չափավոր օգտագործեն մսեղենն ու ձկնեղենը և կրճատեն սննդի սպառումն ու անտեղի վատնումը,

  •   մարդիկ ընդունեն, որ լավ կյանքը կախված չէ շատ իրեր ունենալուց։

 Քո կարծիքով՝ իրատեսակա՞ն է ակնկալել, որ կառավարությունները, բիզնեսները և առանձին անհատներ կհամագործակցեն այսպիսի աննախադեպ մասշտաբների հասնող գործում։ Թե՞ ավելի հավանական է, որ մարդկանց մեջ արմատացած հատկությունները, օրինակ՝ ագահությունը, եսասիրությունը և անհեռատեսությունը այդ նպատակին հասնելը անհնարին կդարձնեն (2 Տիմոթեոս 3։1–5

Հույս կա

 Աստվածաշունչը մեզ վստահեցնում է, որ մեր մոլորակի ապագան լավ է լինելու։ Այնտեղ ասվում է, թե ինչու մարդիկ իրենց ջանքերով չեն կարող փրկել երկիրը, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ, և ինչպես են դրանք կատարվելու։

 Մարդկանց ջանքերը դատապարտված են ձախողման։ Երբ Եհովա a Աստված ստեղծեց Երկիր մոլորակը, նա մարդկանց հանձնարարեց հոգ տանել դրա մասին (Ծննդոց 1։28; 2։15)։ Նրանք այս գործում հաջողության կհասնեին, եթե հետևեին իրենց Ստեղծչի առաջնորդությանը և տված հրահանգներին (Առակներ 20։24)։ Սակայն դրա փոխարեն մարդիկ մերժեցին Եհովային և որոշեցին նրանից անկախ ապրել (Ժողովող 7։29)։ Թեև նրանք Երկիր մոլորակին հոգ տանելու հարցում որոշակի փոքր բարելավումներ են կատարում, բայց իրենց սեփական ուժերով մարդիկ ի վիճակի չեն լուծել դրա հետ կապված խնդիրները (Առակներ 21։30; Երեմիա 10։23

 Անհրաժեշտ փոփոխություններ։ Աստված թույլ չի տա, որ մարդիկ կործանեն երկիրը (Հայտնություն 11։18)։ Նա ոչ թե կբարեփոխի ներկայիս կառավարությունները և մարդկային հասարակությունը, որոնք վնաս են հասցնում Երկիր մոլորակին, այլ կփոխարինի դրանք նորով (Հայտնություն 21։1)։ Եհովան ասում է. «Ահա ամեն բան նոր եմ անում» (Հայտնություն 21։5

 Ինչպես են իրականացվելու այդ փոփոխությունները։ Եհովան մարդկային կառավարությունները կփոխարինի երկնային կառավարությամբ, որը կոչվում է Աստծու Թագավորություն։ Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ այդ Թագավորությունը կզբաղվի Երկիր մոլորակին առնչվող հարցերով (Դանիել 2։44; Մատթեոս 6։10

 Աստծու Թագավորությունը կսովորեցնի մարդկանց ապրել Աստծու արդար չափանիշներով։ Մարդիկ կկարողանան բնության հետ ներդաշնակության մեջ ապրել միայն այն ժամանակ, երբ ճանաչեն իրենց Ստեղծչին և հետևեն նրա առաջնորդությանը (Եսայիա 11։9)։ Աստվածաշնչում նկարագրվում է, թե Աստծու իշխանությունն ինչպես է հիանալի կյանք ապահովելու մարդկանց համար՝ առանց վնասելու Երկիր մոլորակին։ Աստծու Թագավորությունը կանի հետևյալը։

 Դու կարող ես վստահ լինել, որ այս փոփոխությունները շուտով կիրականանան։ Հավելյալ տեղեկությունների համար կարող ես կարդալ «Աստծու Թագավորությունը երբ կսկսի ղեկավարել երկիրը» հոդվածը։

a Եհովան Աստծու անունն է (Սաղմոս 83։18