Հայտնություն 11։1-19

11  Եվ գավազանի նման մի եղեգ+ տրվեց ինձ ու ասվեց. «Վե՛ր կաց ու չափի՛ր Աստծու տաճարի+ սրբարանը, զոհասեղանը և այնտեղ երկրպագողներին։  Բայց գավիթը, որ տաճարի սրբարանից դուրս է գտնվում+, բա՛ց թող և մի՛ չափիր, որովհետև այն տրվել է մյուս ազգերին+, և նրանք ոտքերի տակ կկոխկռտեն սուրբ քաղաքը+ քառասուներկու ամիս+։  Եվ ես այնպես կանեմ, որ իմ երկու+ վկաները քուրձ հագած+ մարգարեանան+ հազար երկու հարյուր վաթսուն օր»։  Նրանց են խորհրդանշում երկու ձիթենիներն+ ու երկու ճրագակալները+, և նրանք կանգնած են երկրի Տիրոջ առաջ+։  Եվ եթե որևէ մեկը ցանկանում է վնասել նրանց, կրակ է դուրս գալիս նրանց բերանից և լափում է նրանց թշնամիներին+։ Եթե որևէ մեկը ցանկանա վնասել նրանց, այդպե՛ս պիտի սպանվի։  Նրանք իշխանություն ունեն երկինքը փակելու+, որպեսզի իրենց մարգարեանալու օրերին անձրև չգա+, և իշխանություն ունեն ջրերի վրա՝ դրանք արյուն դարձնելու+ և երկիրն ամեն տեսակ պատուհասներով հարվածելու քանի անգամ որ ուզենան։  Երբ նրանք իրենց վկայությունն ավարտեն, անդունդից դուրս ելնող գազանը+ կպատերազմի նրանց դեմ, կհաղթի ու կսպանի նրանց+։  Եվ նրանց դիակները ընկած կլինեն այն մեծ քաղաքի գլխավոր փողոցներում*, որը հոգևոր իմաստով կոչվում է Սոդոմ+ և Եգիպտոս, որտեղ էլ նրանց Տերը ցցին գամվեց+։  Եվ ժողովուրդներից, ցեղերից, լեզուներից ու ազգերից+ մարդիկ կնայեն նրանց դիակներին երեքուկես օր+ և թույլ չեն տա, որ նրանց դիակները գերեզմանի մեջ դրվեն։ 10  Երկրի վրա բնակվողները կուրախանան+ ու կցնծան նրանց համար և ընծաներ կուղարկեն իրար+, որովհետև այս երկու մարգարեները տանջում էին նրանց։ 11  Երեքուկես օր+ հետո Աստված կյանքի ոգի դրեց նրանց մեջ+, և նրանք ոտքի կանգնեցին, ու մեծ վախ ընկավ նրանց տեսնողների վրա։ 12  Եվ մի բարձր ձայն+ լսեցին երկնքից, որ ասում էր իրենց. «Վե՛ր ելեք այստեղ»+։ Նրանք էլ ամպի մեջ վեր ելան երկինք, և նրանց թշնամիները տեսան նրանց։ 13  Այդ ժամին ուժգին երկրաշարժ եղավ, ու քաղաքի տասներորդ մասը+ ընկավ, և յոթ հազար մարդ մահացավ երկրաշարժից, իսկ մնացածները վախով լցվեցին ու փառք տվեցին երկնքի Աստծուն+։ 14  Երկրորդ վայը+ անցավ։ Ահա արագորեն երրորդ վայն է գալիս։ 15  Յոթերորդ հրեշտակը փչեց իր փողը+։ Եվ բարձր ձայներ եղան երկնքում, որ ասում էին. «Թագավորական իշխանությունը աշխարհի վրա այժմ պատկանում է մեր Տիրոջը+ և իր Քրիստոսին+, և Նա կթագավորի հավիտյանս հավիտենից»+։ 16  Քսանչորս երեցները+, որոնք իրենց գահերի վրա նստած էին Աստծու առաջ, երեսնիվայր ընկան+ ու երկրպագեցին Աստծուն+՝ 17  ասելով. «Շնորհակալ ենք քեզ+, Եհո՛վա Աստված՝ Ամենակարո՛ղ+, որ կաս+ և եղել ես, որովհետև քո մեծ զորությունը+ ձեռքդ առար և սկսեցիր թագավորել+։ 18  Բայց ազգերը զայրացան, և եկավ քո զայրույթն ու նշանակված ժամանակը, որ մահացածները դատվեն և որ քո ծառաներին, մարգարեներին+, սրբերին ու քո անունից վախեցողներին, փոքրերին ու մեծերին+ իրենց վարձատրությունը տաս+ ու կործանես նրանց+, ովքեր կործանում են երկիրը»+։ 19  Աստծու տաճարի սրբարանը, որ երկնքում է+, բացվեց, ու նրա ուխտի տապանակը+ տեսանելի եղավ նրա տաճարի սրբարանում+։ Եվ կայծակներ, ձայներ, որոտներ, երկրաշարժ ու մեծ կարկուտ եղավ։

Ծանոթագրություններ

Տե՛ս Մթ 6։5-ի ծնթ.։