Սաղմոս 98։1-9

Երգ։ 98  Նոր ե՛րգ երգեք Եհովային+,Որովհետև հրաշալի են նրա արած գործերը+։Նրա աջը՝ նրա սուրբ բազուկը, փրկություն բերեց+։   Եհովան հայտնի դարձրեց իր փրկությունը+,Ազգերի աչքերի առաջ բացահայտեց իր արդարությունը+։   Նա հիշեց Իսրայելի տան հանդեպ իր սիրառատ բարությունն ու հավատարմությունը+։Երկրի բոլոր ծայրերը տեսան մեր Աստծու տված փրկությունը+։   Ցնծության բացականչություննե՛ր ուղղեք Եհովային, ո՛վ երկրի բոլոր մարդիկ+։Հրճվե՛ք, ուրախությամբ գոչե՛ք ու սաղմո՛ս երգեք+։   Սաղմո՛ս երգեք Եհովային քնարով+,Քնարով ու երգերով+։   Փողերի և եղջյուրի ձայների ներքո+Ցնծության բացականչություննե՛ր ուղղեք Թագավորի՝ Եհովայի առաջ։   Թող որոտան ծովը և նրա մեջ եղող բոլոր բաները+,Երկիրը և նրանում բնակվողները+։   Թող գետերը ծափ զարկեն,Թող սարերը միասին ուրախությամբ ցնծան Եհովայի առաջ+,   Որովհետև նա եկել է երկիրը դատելու+։Նա աշխարհը արդարությամբ է դատելու+,Եվ ժողովուրդներին՝ ուղղամտությամբ+։

Ծանոթագրություններ