Անցնել բովանդակությանը

Ինչպե՞ս են Եհովայի վկաներն օգտագործում նվիրատվությունները

Ինչպե՞ս են Եհովայի վկաներն օգտագործում նվիրատվությունները

 Նվիրատվությունների միջոցով ֆինանսավորվում է մեր կազմակերպության կրոնական և մարդասիրական գործունեությունը։ Մենք ծավալում ենք այս գործունեությունը որպես մեր առաջնային նպատակի մի մաս, որն է՝ օգնել մարդկանց դառնալու Հիսուս Քրիստոսի աշակերտները (Մատթեոս 28։19, 20

 Նվիրատվությունները երբեք չեն օգտագործվում ինչ-որ մեկին հարստացնելու նպատակով։ Մեզ մոտ վարձատրվող հոգևոր դաս կամ երեցներ չկան, իսկ տնետուն ծառայություն կատարելու դիմաց ոչ մի Եհովայի վկա չի վարձատրվում։ Նրանք, ովքեր ծառայում են մեր մասնաճյուղերում և գլխավոր վարչությունում, այդ թվում՝ Կառավարիչ մարմնի անդամները, կրոնական օրդենի անդամներ են և իրենց ծառայության դիմաց աշխատավարձ չեն ստանում։

Մեր գործունեության տեսակները

  •   Հրատարակչություն։ Ամեն տարի մենք միլիոնավոր Աստվածաշնչեր և Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակություններ ենք թարգմանում, տպագրում, առաքում և տարածում, ընդ որում՝ անվճար։ jw.org կայքում և «JW Library» հավելվածում առկա թվային հրատարակությունները նույնպես անվճար են և գովազդներ չեն պարունակում։

  •   Շինարարություն և սպասարկում: Մենք աշխարհի տարբեր մասերում երկրպագության համեստ շինություններ ենք կառուցում և դրանց մասին հոգ տանում, որպեսզի մեր հավատակիցները կարողանան հանդիպել և միասին Աստծուն պաշտել պատշաճ վայրերում։ Կառուցվում և սպասարկվում են նաև մասնաճյուղեր և թարգմանչական գրասենյակներ։ Այս գործի մեծ մասը կատարում են կամավորները, ինչի շնորհիվ խնայվում են նվիրաբերված միջոցները։

  •   Հատուկ լիաժամ ծառայություն: Գլխավոր վարչությունում, մասնաճյուղերում և թարգմանչական գրասենյակներում իրականացվող գործունեությունը, ինչպես նաև շրջագայող ծառայողների ծառայությունը ֆինանսավորվում է համաշխարհային գործի համար կատարված նվիրատվություններով։

  •   Քարոզչություն։ Բարի լուրը քարոզելու կամ մարդկանց «Աստծու խոսքն» ուսուցանելու դիմաց Վկաները դրամական փոխհատուցում չեն ստանում (2 Կորնթացիներ 2։17)։ Սակայն, ինչպես որ առաջին դարի քրիստոնյաների դեպքում էր, որոշ մարզված ծառայողների, ովքեր իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են քարոզչական գործունեությանը, համեստ կացարան և անհրաժեշտ ծախսերի համար մի փոքր գումար է հատկացվում (Փիլիպպեցիներ 4։16, 17; 1 Տիմոթեոս 5։17, 18

  •   Կրթություն: Մեր համաժողովները կազմակերպվում են նվիրատվություններից գոյացած միջոցներով։ Մենք նաև թողարկում ենք Աստվածաշնչի վրա հիմնված աուդիո և վիդեո ծրագրեր, անցկացնում դպրոցներ, որտեղ երեցներն ու լիաժամ ծառայողները մարզում են ստանում, որպեսզի արդյունավետորեն կատարեն իրենց ծառայությունը։

  •   Աջակցություն աղետից տուժածներին։ Մենք սնունդ, ջուր և կացարան ենք տրամադրում նրանց, ովքեր տուժել են բնական ու մարդածին աղետներից։ Այս մարդասիրական գործն արվում է ոչ միայն նրանց համար, «ովքեր հարազատ են մեզ հավատի մեջ», այլև ուրիշների համար (Գաղատացիներ 6։10