Մատթեոս 28։1-20

28  Շաբաթից հետո՝ շաբաթվա առաջին օրվա լուսաբացին, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու+։  Եվ ահա ուժեղ երկրաշարժ էր եղել, որովհետև Եհովայի հրեշտակը իջել էր երկնքից, մոտեցել էր, քարը մի կողմ գլորել+ ու նստել էր նրա վրա։  Նրա տեսքը կայծակի նման էր+, իսկ հագուստը՝ ձյան պես սպիտակ+։  Նրա վախից պահակները դողացին և մեռելի պես եղան։  Սակայն հրեշտակը+ կանանց ասաց. «Մի՛ վախեցեք, որովհետև գիտեմ, որ Հիսուսին+ եք փնտրում, որին ցցին գամեցին։  Նա այստեղ չէ, քանի որ հարություն է առել+, ինչպես որ ասել էր։ Եկե՛ք ու տեսե՛ք այն տեղը, որտեղ նա պառկած էր։  Շտապ գնացեք ու ասեք նրա աշակերտներին, որ նա հարություն է առել+ և ձեզանից առաջ Գալիլեա է գնում+։ Այնտեղ կտեսնեք նրան։ Սա այն է, ինչ պետք է ասեի ձեզ»+։  Իսկույն թողնելով գերեզմանը՝ նրանք վախեցած, բայցև շատ ուրախացած՝ վազեցին, որ լուրը հայտնեն նրա աշակերտներին+։  Ճանապարհին Հիսուսը հանդիպեց նրանց ու ասաց. «Ողջո՛ւյն»։ Նրանք էլ մոտեցան, բռնեցին նրա ոտքերն ու խոնարհվեցին նրա առաջ։ 10  Այդ ժամանակ Հիսուսն ասաց. «Մի՛ վախեցեք։ Գնացեք և հայտնեք իմ եղբայրներին+, որ գնան Գալիլեա, և այնտեղ կտեսնեն ինձ»։ 11  Երբ նրանք դեռ ճանապարհին էին, պահապան զինվորներից+ մի քանիսը գնացին քաղաք և պատմեցին ավագ քահանաներին այն ամենը, ինչ պատահել էր։ 12  Նրանք էլ երեցների հետ հավաքվելուց և խորհրդակցելուց հետո բավականին շատ արծաթե դրամներ տվեցին զինվորներին+ 13  ու պատվիրեցին. «Ասացե՛ք, որ նրա աշակերտները+ գիշերով եկան, և մինչ քնած էինք, գողացան նրան։ 14  Իսկ եթե այս բանն ընկնի կուսակալի ականջը, մենք կհամոզենք նրան և ձեզ հոգսից կազատենք»։ 15  Նրանք էլ վերցրին արծաթե դրամներն ու արեցին, ինչպես որ իրենց սովորեցրին։ Եվ այս լուրը հրեաների մեջ տարածված է մինչև օրս։ 16  Իսկ տասնմեկ աշակերտները գնացին Գալիլեա+՝ դեպի այն սարը, որտեղ Հիսուսը որոշել էր հանդիպել նրանց հետ, 17  և երբ նրան տեսան, խոնարհվեցին նրա առաջ, սակայն ոմանք կասկածեցին+։ 18  Հիսուսն էլ մոտեցավ ու խոսեց նրանց հետ՝ ասելով. «Երկնքում և երկրի վրա ամբողջ իշխանությունը+ ինձ է տրվել։ 19  Ուրեմն գնացեք և բոլոր ազգերի+ մեջ աշակերտներ պատրաստեք+՝ նրանց մկրտելով+ Հոր+, Որդու+ և սուրբ ոգու+ անունով, 20  սովորեցնելով+ նրանց պահել+ այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի+։ Ես ձեզ հետ եմ+ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի* վախճանը»+։

Ծանոթագրություններ

Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։