Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաները տասանորդ տալի՞ս են

Եհովայի վկաները տասանորդ տալի՞ս են

 Ոչ, Եհովայի վկաները տասանորդ չեն տալիս։ Մեր գործունեությունը ֆինանսավորվում է կամավոր նվիրաբերությունների միջոցով։ Իսկ ի՞նչ է տասանորդը, և ինչո՞ւ Եհովայի վկաները տասանորդ չեն տալիս։

 Տասանորդ տալու օրենքը, այսինքն՝ ունեցվածքի տասներորդ մասը Աստծուն նվիրաբերելու պատվերը, հնում Իսրայել ազգին տրված Մովսիսական օրենքի մասն էր կազմում։ Սակայն Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ քրիստոնյաները այդ Օրենքի, ներառյալ տասանորդ տալու պատվերի տակ չեն (Եբրայեցիներ 7:5, 18; Կողոսացիներ 2:13, 14

 Տասանորդ տալու և զոհաբերություններ անելու փոխարեն այսօր Եհովայի վկաները, ընդօրինակելով առաջին դարի քրիստոնյաներին, աջակցում են Աստծուն մատուցվող ծառայությանը երկու կերպով. առանց վարձատրվելու մասնակցում են բարի լուրի տարածման գործին և կամավոր նվիրաբերություններ են անում։

 Այսպիսով մենք հետևում ենք քրիստոնյաներին տրված Աստվածաշնչի հորդորին. «Թող ամեն մեկը անի այնպես, ինչպես իր սրտում է որոշել, ո՛չ դժկամությամբ, ո՛չ էլ հարկադրանքով, որովհետև Աստված ուրախությամբ տվողին է սիրում» (2 Կորնթացիներ 9:7