Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կանանց անվտանգությունը։ Աստվածաշնչի տեսակետը

Կանանց անվտանգությունը։ Աստվածաշնչի տեսակետը

 Ամբողջ աշխարհում միլիոնավոր կանայք և աղջիկներ բռնության են ենթարկվում։ Դուք է՞լ եք նրանց թվում։ Իմացեք, թե ձեր անվտանգությունն ինչու է կարևոր Աստծու համար, և թե նա ինչ է անելու, որ կանայք այլևս վատ վերաբերմունքի չարժանանան։

 «Երբ փոքր էի, եղբայրս ամեն օր ծեծում էր ինձ ու վիրավորական խոսքեր հնչեցնում իմ հասցեին։ Ամուսնանալուց հետո էլ վատ վերաբերմունքի էի արժանանում սկեսուրիս կողմից։ Նա և սկեսրայրս ինձ ստրուկի պես էին վերաբերվում։ Պայքարում էի ինքնասպանության մտքերի դեմ» (Մադհու, a Հնդկաստան)։

 Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ «կանանց հանդեպ բռնությունը գլոբալ խնդիր է»։ Ըստ տվյալների՝ երեք կանանցից մեկը իր կյանքի ինչ-որ շրջանում ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական ոտնձգության։

 Եթե ձեզ հետ էլ է նման բան պատահել, գուցե մտածել եք, որ ուր էլ գնաք, ձեզ կվիրավորեն կամ էլ ֆիզիկական կամ սեռական բռնության կենթարկեն։ Գենդերային նմանատիպ խտրականությունից բխող բռնությունը և վատ վերաբերմունքը գուցե ձեզ էլ են դրդել մտածելու, որ մեծամասնության համար կանայք անկարևոր են։ Իսկ ի՞նչ արժեք ունեն նրանք Աստծու աչքում։

Աստվածաշնչում գրված է, որ Աստծու համար շատ կարևոր է կանանց անվտանգությունը

Աստծու տեսակետը կանանց վերաբերյալ

 Աստվածաշնչյան համար. «Աստված.... տղամարդ և կին ստեղծեց նրանց» (Ծննդոց 1։27

 Նշանակությունը։ Աստված ստեղծել է տղամարդուն և կնոջը։ Նա ուզում է, որ երկուսն էլ հարգանքի արժանանան։ Բացի այդ՝ նա ակնկալում է, որ ամուսինը «սիրի իր կնոջը, ինչպես իր անձը», ոչ թե ճնշի ու ղեկավարի նրան, առավել ևս կոպիտ խոսի կամ բռնության ենթարկի (Եփեսացիներ 5։33; Կողոսացիներ 3։19)։ Հստակ է, որ կանանց անվտանգությունը կարևոր է Աստծու համար։

 «Երեխա ժամանակ բարեկամների կողմից սեռական ոտնձգության էի ենթարկվում։ Երբ 17 տարեկան էի, տնօրենս սպառնաց, որ կհեռացնի աշխատանքից, եթե իր հետ սեքսով չզբաղվեմ։ Չափահաս տարիքում էլ վատ վերաբերմունքի էի արժանանում ամուսնուս, ծնողներիս և հարևաններիս կողմից։ Բայց օրերից մի օր իմացա Ստեղծչի՝ Եհովայի b մասին, ով հարգանքով է վերաբերվում կանանց։ Համոզվեցի, որ Աստված սիրում է ինձ ու թանկ է համարում» (Մարիա, Արգենտինա)։

Ի՞նչը կամոքի ձեր ցավը

 Աստվածաշնչյան համար. «Կա ընկեր, որ եղբորից ավելի մտերիմ է» (Առակներ 18։24

 Նշանակությունը։ Մտերիմ ընկերը կարող է մեծապես աջակցել։ Եթե հնարավոր է, ձեր ապրումների մասին խոսեք մեկի հետ, ում վստահում եք։

 «Մոտ 20 տարի ոչ ոքի չէի ասում, որ սեռական ոտնձգության եմ ենթարկվել։ Դրա պատճառով տխուր էի, անհանգիստ ու ընկճված։ Բայց երբ վերջապես խոսեցի մեկի հետ, ով պատրաստ էր լսել ինձ, ասես ուսերիցս մի ծանր քար ընկավ» (Էլիֆ, Թուրքիա)։

 Աստվածաշնչյան համար. «Ձեր ամբողջ հոգսը [Աստծու] վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։7

 Նշանակությունը։ Երբ աղոթում եք, Աստված իրոք լսում է ձեզ (Սաղմոս 55։22; 65։2)։ Նա մտահոգված է ձեզանով, ուստի կարող է օգնել, որ զգաք, թե իրականում որքան արժեքավոր եք։

 «Եհովայի մասին սովորելը օգնեց ինձ ամոքել զգացական խորը վերքերս։ Երբ աղոթում եմ, ամեն ինչ պատմում եմ նրան։ Նա ընկեր է, ով իրոք հասկանում է զգացմունքներս» (Անա, Բելիզ)։

Աստված երբևէ վերջ կդնի՞ կանանց հանդեպ վատ վերաբերմունքին

 Աստվածաշնչյան համար. «Ո՜վ Եհովա.... դու կտեսնես որբի ու փշրվածի դատը, որպեսզի մահկանացուն՝ հողեղեն մարդը, այլևս ոչ մեկին սարսուռի մեջ չգցի» (Սաղմոս 10։17, 18

 Նշանակությունը։ Աստված շուտով վերջ կդնի անարդարության բոլոր դրսևորումներին, այդ թվում՝ կանանց հանդեպ բռնությանը և դաժան վերաբերմունքին։

 «Եհովան շուտով վերջ է դնելու կանանց և աղջիկների հանդեպ վատ վերաբերմունքին։ Այս փաստը ասես սպեղանի լինի վերքերիս համար։ Միտքս խաղաղվել է» (Ռոբերտա, Մեքսիկա)։

 Եթե ցանկանում եք ավելին իմանալ այն մասին, թե ինչ հույս է տալիս Աստվածաշունչը, ինչու կարող եք վստահել այնտեղ գրված խոստումներին, և թե Եհովայի վկաները ինչպես կարող են Աստվածաշնչի միջոցով օգնել ձեզ, ապա խնդրեք այցելել ձեզ։

 Բեռնեք այս հոդվածի՝ տպելու համար նախատեսված տարբերակը։

a Անունները փոխված են։

b Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։ Ընթերցեք «Ո՞վ է Եհովան» հոդվածը։