Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընտանեկան բռնություն. ի՞նչ անել և ինչպե՞ս օգնել

Ընտանեկան բռնություն. ի՞նչ անել և ինչպե՞ս օգնել

«Կանանց նկատմամբ բռնությունը դարձել է համաշխարհային մասշտաբների հասնող առողջապահական խնդիր, որն անհրաժեշտ է կասեցնել»,— նշում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Ըստ այդ կազմակերպության տվյալների՝ զուգընկեր ունեցած կանանց գրեթե 30%-ը «ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվել» իր զուգընկերոջ կողմից։ Իսկ համաձայն ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի՝ նախորդ տարի ամբողջ աշխարհում ամեն օր 137 կին մարդասպանության զոհ է դարձել իր զուգընկերոջ կամ ընտանիքի այլ անդամների կողմից։ a

Վիճակագրական տվյալները թեպետ ցույց են տալիս, թե ինչ հսկայական մասշտաբների է հասնում ընտանեկան բռնությունը, սակայն դրանք չեն կարող նկարագրել այն զգացական և ֆիզիկական ցավը, որ ունեն բռնությունից տուժածները։

Դո՞ւ էլ ես տուժել ընտանեկան բռնությունից։ Իսկ ճանաչո՞ւմ ես մեկին, ով ընտանեկան բռնության է ենթարկվում։ Եթե այո, ապա ներքոհիշյալ աստվածաշնչյան մտքերը կօգնեն քեզ։

 Ընտանեկան բռնության մեղավորը դու չես

 Դու կարող ես աջակցություն ստանալ

 Դու մենակ չես

 Ընտանեկան բռնությանը վերջ կդրվի

 Ինչպես կարող ես օգնել բռնության զոհ դարձած անհատին

 Ընտանեկան բռնության մեղավորը դու չես

Ինչ է ասում Աստվածաշունչը. «Մեզանից յուրաքանչյուրը իր անձի համար պիտի հաշիվ տա Աստծուն» (Հռոմեացիներ 14։12

Հիշիր. քո նկատմամբ բռնություն գործադրողն է պատասխանատու իր արարքների համար։

Եթե քո զուգընկերը քեզ է մեղադրում իր գործադրած բռնության համար, մի՛ հավատա դրան։ Կանայք արժանի են սիրո, ոչ թե բռնության (Կողոսացիներ 3։19

Երբեմն բռնարարի գործողությունները անձնային խանգարումների, դառը մանկության կամ ալկոհոլի չարաշահման հետևանքն են։ Եթե նույնիսկ դա այդպես է, միևնույն է, նա հաշվետու է Աստծուն իր արարքների համար և պարտավոր է անել ամեն ինչ, որպեսզի փոխի իր վարքը։

 Դու կարող ես աջակցություն ստանալ

Ինչ է ասում Աստվածաշունչը. «Խորհրդատուների շատության դեպքում հաջողություն է լինում» (Առակներ 15։22

Հիշիր. եթե քեզ ապահով չես զգում և չգիտես՝ ինչ անել, ուրիշները կարող են քեզ օգնել։

Ինչո՞ւ գուցե ուրիշների կարիքն ունենաս։ Քանի որ դու իրոք բարդ իրավիճակում ես գտնվում։ Քո խնդիրը լուծելու համար պետք է այնպիսի բաներ ծանրութեթև անես, ինչպիսիք են՝

  • քո անձնական անվտանգությունը

  • երեխաներիդ բարօրությունը

  • ֆինանսական վիճակդ

  • զուգընկերոջդ հանդեպ տածած զգացմունքներդ

  • զուգընկերոջդ փոխվելու և հարաբերություններդ վերականգնելու հնարավորությունը

Բնական է, որ քեզ շփոթված ու ճնշված ես զգում։ Ո՞ւմ կարող ես դիմել օգնության համար։

Վստահելի ընկերդ կամ ընտանիքիդ անդամը կարող է քեզ գործնական և էմոցիոնալ աջակցություն տրամադրել։ Եթե խոսես ինչ-որ մեկի հետ, ով մտահոգվում է քեզ համար, դա քեզ շատ կօգնի։

Բռնությունից տուժածների համար նախատեսված թեժ գիծ զանգահարելով՝ կարող ես անհապաղ օգնություն ստանալ։ Թեժ գծի աշխատողները խորհրդատվություն կտրամադրեն, թե ինչպես պաշտպանես քեզ։ Եթե զուգընկերդ ընդունում է իր սխալը և անկեղծորեն ցանկանում է փոխվել, թեժ գծի աշխատողները թերևս նրան խորհուրդներ տան, թե ինչ քայլերից սկսի։

Արագ արձագանքման այլ ծառայություններ նույնպես կարող են օգնել քեզ, եթե անհապաղ օգնության կարիք ունես։ Դու կարող ես դիմել բժիշկների, բուժքույրերի և այլ փորձառու մասնագետների։

 Դու մենակ չես

Ինչ է ասում Աստվածաշունչը. «Եհովան b մոտ է սրտով կոտրվածներին, և ոգով փշրվածներին փրկում է նա» (Սաղմոս 34։18

Հիշիր. Աստված խոստանում է, որ կօգնի քեզ։

Եհովան խորապես հետաքրքրված է քեզնով (1 Պետրոս 5։7)։ Նա հասկանում է քո ամենախոր մտքերն ու զգացումները և կարող է մխիթարել քեզ իր Խոսքով՝ Աստվածաշնչով։ Նա նաև ուզում է, որ աղոթես իրեն։ Աստծուց աղոթքով իմաստություն և ուժ խնդրիր, որ դիմանաս (Եսայիա 41։10

 Ընտանեկան բռնությանը վերջ կդրվի

Ինչ է ասում Աստվածաշունչը. «Ամեն մարդ պիտի իր որթի տակին բնակուէ, եւ իր թզենու տակին, եւ վախեցնող պիտի չ’լինի, որովհետեւ Զօրաց Տիրոջ բերանն է ասել» (Միքիա 4։4, «Արարատ» թարգմանություն)։

Հիշիր. Աստվածաշունչը խոստանում է, որ շատ մոտ ապագայում յուրաքանչյուրի համար իր տունը խաղաղ հանգրվան է լինելու։

Միայն Եհովա Աստված կարող է մեր բոլոր խնդիրներին ամբողջական և վերջնական լուծում տալ։ Նրա խոստման մասին կարդում ենք Աստվածաշնչում. «Նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։4)։ Այդ ժամանակ նույնիսկ վատ հիշողությունները կջնջվեն և կփոխարինվեն լավ հիշողություններով։ Սա է այն խաղաղ ապագան, որ Աստվածաշունչը խոստանում է քեզ։

a Այս հոդվածում խոսվում է բռնության զոհ դարձած կանանց մասին, սակայն քննարկվող շատ մտքեր վերաբերում են նաև տղամարդկանց։

b Եհովան Աստծու անունն է, ինչպես հայտնում է Աստվածաշունչը։