Անցնել բովանդակությանը

Որտե՞ղ գտնեմ հույս

Որտե՞ղ գտնեմ հույս

Աստվածաշնչի պատասխանը

 Աստվածաշնչից իմանում ենք, որ Աստված ուզում է մեզ «ապագա և հույս տալ» a (Երեմիա 29։11)։ Պատճառներից մեկը, թե ինչու է Աստված մեզ տվել Աստվածաշունչը, այն է, որ «Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ հույս ունենանք» (Հռոմեացիներ 15։4)։ Այս հոդվածից կիմանանք, թե Աստվածաշնչում ինչ իմաստուն խորհուրդներ կան, որոնք կիրառելով՝ մենք միշտ դրական տրամադրվածություն կպահպանենք և հիանալի ապագայի հույս կունենանք։

Այս էջում՝

 Աստվածաշունչը ինչպե՞ս է օգնում դրական տրամադրվածություն ունենալ

 Աստվածաշնչում գրված գործնական խորհուրդները կարող են օգնել մեզ, որ բարելավենք մեր կյանքը և դրական տրամադրվածություն պահպանենք։ Ահա մի քանի օրինակ։

  •   Առաջնորդության համար դիմիր Աստծու Խոսքին։ Սաղմոս 119:105-ում ասվում է. «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար»։ Ուժեղ լույսը կարող է երկու բան անել. այն կարող է ցույց տալ, թե ինչ կա անմիջապես մեր առջև, և թե ինչ կա ավելի հեռվում։ Նմանապես Աստվածաշնչի գործնական խորհուրդները կարող են օգնել, որ լուծենք մեր առօրյա խնդիրները և դրական տրամադրվածություն պահպանենք։ Աստվածաշունչը կարող է վերականգնել մեր ուժերը և ուրախացնել մեր սիրտը (Սաղմոս 19։7, 8)։ Բայց այն նաև լույս է սփռում մարդկանց ապագայի և մեր մոլորակի առնչությամբ Աստծու ունեցած նպատակի վրա։ Իսկ այդ հույսը մեզ կարող է անանց երջանկություն տալ և օգնել, որ գոհ լինենք։

  •   Թույլ տուր, որ ուրիշները օգնեն քեզ։ Երբ թվում է, թե այլևս հույս չկա, գուցե մեկուսանանք մեր ընկերներից և ընտանիքի անդամներից։ Սակայն Աստվածաշունչը այդպիսի վարվելակերպը համարում է անխոհեմ, քանի որ այն կարող է հանգեցնել հիմար որոշումների և գործերի (Առակներ 18։1)։ Մեզ հարազատ մարդիկ կարող են օգնել, որ չկորցնենք մեր հավասարակշռությունը։ Բացի այդ՝ նրանք կարող են գործնական առաջարկներ անել, թե ինչպես հաղթահարենք մեր խնդիրները (Առակներ 11։14)։ Եվ վերջապես, նրանք կարող են մխիթարել, ուրախացնել և ուժ տալ մեզ, որ դիմանանք, մինչև ամեն բան կշտկվի (Առակներ 12։25

  •   Աղոթիր Աստծուն։ Աստվածաշնչում ասվում է. «Քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ։ Երբեք թույլ չի տա, որ արդարը սասանվի» b (Սաղմոս 55։22)։ Մենք բոլոր հիմքերն ունենք՝ Եհովային անվանելու «հույս պարգևող Աստված» (Հռոմեացիներ 15։13)։ Դու կարող ես աղոթել նրան քո բոլոր հոգսերի մասին՝ վստահ լինելով, որ նա հետաքրքրված է քեզանով (1 Պետրոս 5։7)։ Աստվածաշնչում նաև ասվում է, որ Աստված «ավարտին կհասցնի ձեր ուսուցումը, հաստատուն կդարձնի ձեզ ու կզորացնի» (1 Պետրոս 5։10

  •   Թույլ տուր, որ փորձությունները ամրացնեն քո հույսը։ Աստվածաշնչում գրված է հետևյալ խոստումը. «Իսկ ով լսում է ինձ [Աստծուն], ապահով կբնակվի, և փորձանքի հանդեպ սարսափը նրան չի անհանգստացնի» (Առակներ 1։33)։ Երբ ցիկլոնը հարվածեց Ավստրալիայում բնակվող Մարգարետի տանը, նա կորցրեց իր ունեցվածքի մեծ մասը։ Սակայն հուսահատվելու փոխարեն նա մի արժեքավոր դաս սովորեց. նյութական ունեցվածքը մնայուն չէ։ Դրանից հետո նա վճռեց կենտրոնանալ ավելի կարևոր բաների վրա, որոնցից են ընտանիքը, ընկերները, Աստծու հետ փոխհարաբերությունները և աստվածաշնչյան հույսը (Սաղմոս 37։34; Հակոբոս 4։8

 Ի՞նչ հույս է տալիս Աստվածաշունչը մարդկությանը

 Աստվածաշնչում ասվում է, որ ողջ մարդկությանն ու Երկիր մոլորակին պայծառ ապագա է սպասում։ Իսկ այդ ապագան սարերի հետևում չէ։ Այն խնդիրները, որոնց այսօր բախվում է մարդկությունը, փաստում են, որ ապրում ենք ներկայիս աշխարհի «վերջին օրերում» (2 Տիմոթեոս 3։1–5)։ Շուտով Աստված Երկիր մոլորակի կառավարման ղեկն իր ձեռքը կվերցնի և կվերացնի անարդարությունն ու տառապանքը։ Նա այդ ամենը կիրականացնի իր կառավարության միջոցով, որը կոչվում է Աստծու Թագավորություն (Դանիել 2։44; Հայտնություն 11։15)։ Հիսուսը հենց այդ երկնային կառավարությունը նկատի ուներ, երբ տիպար աղոթքում ասաց. «Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը....երկրի վրա» (Մատթեոս 6։9, 10

 Մարդկության առնչությամբ Աստծու ունեցած նպատակները գրված են Աստվածաշնչում։ Աստծու Թագավորությունը կվերացնի մեզ անհանգստացնող բոլոր խնդիրները։ Ձեր ուշադրությանն ենք հրավիրում դրանցից մի քանիսը։

  •   Սով չի լինի. «Երկիրն իր պտուղը կտա» (Սաղմոս 67։6

  •   Հիվանդություն չի լինի. «Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Եսայիա 33։24

  •   Մահ չի լինի. Աստված «կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտնություն 21։3, 4

a Հույսը համոզվածությունն է, որ մեր ցանկությունները իրականություն կդառնան։ Այն նաև որևէ բանի սպասելն է։

b Եհովան Աստծու անունն է (Սաղմոս 83։18