Հայտնություն 3։1-22

3  «Սարդեսի ժողովի հրեշտակին+ գրի՛ր. սրանք են այն բաները, որ ասում է նա, ով ունի Աստծու յոթ ոգիներն+ ու յոթ աստղերը+. «Գիտեմ քո գործերը և այն, որ միայն անունով ես ողջ, սակայն իրականում մեռած ես+։  Արթո՛ւն եղիր+ և ամրացրո՛ւ+ մնացածներին, որոնք ուր որ է պիտի մեռնեին, քանի որ քո գործերը ամբողջովին կատարված չգտա իմ Աստծու առաջ+։  Ուստի հիշիր, թե ինչ ստացար+ և ինչ լսեցիր, և պահիր այն+ ու զղջա+։ Իսկ եթե չարթնանաս+, ես կգամ ինչպես գող+, և դու չես իմանա, թե որ ժամին կգամ+։  Սակայն դու մի քանի անհատներ ունես Սարդեսում, որոնք չպղծեցին+ իրենց վերնահագուստները։ Նրանք կքայլեն ինձ հետ սպիտակ հանդերձներով+, որովհետև արժանի են+։  Ով հաղթի+, սպիտակ վերնահագուստներ+ կհագնի, և ես նրա անունը ոչ մի դեպքում չեմ ջնջի կյանքի գրքից+, այլ նրա անունը կընդունեմ իմ Հոր առաջ+ և նրա հրեշտակների առաջ+։  Ով ականջ ունի, թող լսի, թե ոգին+ ինչ է ասում ժողովներին»։  Ֆիլադելֆիայի ժողովի հրեշտակին+ գրի՛ր. սրանք են այն բաները, որ ասում է նա, ով սուրբ է+, ով ճշմարիտ է+, ով Դավթի բանալին ունի+, ով այնպես է բացում, որ ոչ ոք չի փակի, և այնպես է փակում, որ ոչ ոք չի բացի.  «Գիտեմ քո գործերի մասին+ (ահա ես քո առաջ բաց դուռ եմ դրել+, որ ոչ ոք չի կարող փակել), որ դու քիչ զորություն ունես, բայց պահել ես իմ խոսքը և չես ուրացել իմ անունը+։  Ահա ես կստիպեմ նրանց, ովքեր Սատանայի ժողովարանից են, որ ասում են, թե հրեա են+, մինչդեռ այդպիսին չեն, այլ ստում են+, որ գան ու խոնարհվեն+ քո ոտքերի առաջ, և նրանք կիմանան, որ ես սիրեցի քեզ։ 10  Քանի որ դու հետևեցիր տոկունության+ իմ օրինակին, ես էլ քեզ կպահեմ+ փորձության ժամին, որը գալու է ամբողջ երկրի վրա՝ փորձության ենթարկելու երկրի վրա բնակվողներին+։ 11  Շուտով գալիս եմ+։ Ամո՛ւր պահիր այն, ինչ ունես+, որ ոչ ոք չվերցնի քո պսակը+։ 12  Ով հաղթի, նրան սյուն+ կդարձնեմ իմ Աստծու+ տաճարում+, և նա այլևս դուրս չի գա այնտեղից։ Ես նրա վրա կգրեմ իմ Աստծու անունը և իմ Աստծու քաղաքի անունը՝ նոր Երուսաղեմի+, որն իջնում է երկնքից՝ իմ Աստծու մոտից, նաև իմ նոր անունը+։ 13  Ով ականջ ունի, թող լսի, թե ոգին+ ինչ է ասում ժողովներին»։ 14  Լաոդիկեայի+ ժողովի հրեշտակին գրի՛ր. սրանք են այն բաները, որ ասում է Ամենը+՝ հավատարիմ+ և ճշմարիտ+ վկան+, Աստծու ստեղծագործության սկիզբը+. 15  «Գիտեմ քո գործերի մասին, որ ո՛չ սառն ես, ո՛չ էլ տաք։ Երանի՜ թե սառը լինեիր կամ տաք։ 16  Բայց քանի որ գոլ ես և ո՛չ տաք+, ո՛չ էլ սառը+, ես փսխելու եմ քեզ իմ բերանից։ 17  Դու ասում ես. «Ես հարուստ եմ+, հարստություն եմ ձեռք բերել ու ոչ մի բանի կարիք չունեմ»։ Սակայն չգիտես, որ թշվառ ես ու խղճուկ, աղքատ ես, կույր+ ու մերկ։ 18  Ուստի քեզ խորհուրդ եմ տալիս, որ կրակով զտված ոսկի+ գնես ինձանից, որպեսզի հարստանաս, և սպիտակ վերնահագուստներ, որ հագնես ու քո ամոթալի մերկությունը չերևա+, նաև աչքի սպեղանի գնես, որ քսես աչքերիդ+, որպեսզի տեսնես։ 19  Բոլոր նրանց, ում սիրում եմ, հանդիմանում եմ ու խրատում+։ Ուստի նախանձախնդիր եղիր և զղջա+։ 20  Ահա կանգնած եմ դռան առաջ+ և թակում եմ։ Եթե մեկը լսի իմ ձայնը և դուռը բաց անի+, ես կմտնեմ նրա տուն ու կընթրեմ նրա հետ, և նա էլ ինձ հետ։ 21  Ով հաղթի+, նրան թույլ կտամ, որ ինձ հետ նստի իմ գահին+, ինչպես որ ես հաղթեցի և իմ Հոր հետ նստեցի+ իր գահին+։ 22  Ով ականջ ունի, թող լսի, թե ոգին+ ինչ է ասում ժողովներին»»+։

Ծանոթագրություններ