Հայտնություն 14։1-20

14  Ես տեսա, ահա Գառը+ կանգնած էր Սիոն+ լեռան վրա ու նրա հետ հարյուր քառասունչորս հազար հոգի+, որոնց ճակատներին գրված էր նրա անունը և իր Հոր անունը+։  Եվ երկնքից ձայն լսեցի, որ շատ ջրերի ձայնի+ ու որոտի ուժեղ ձայնի էր նման։ Այդ ձայնը, որ լսեցի, ասես իրենց քնարները+ նվագող երգիչների ձայն լիներ։  Նրանք ասես նոր երգ+ էին երգում+ գահի առջև, չորս կենդանի արարածների+ և երեցների+ առջև, ու ոչ ոք չէր կարողանում սովորել այդ երգը, բացի հարյուր քառասունչորս հազարից+, որոնք երկրից էին գնվել+։  Նրանք են, որ չպղծվեցին կանանցով+. նրանք կույս են+։ Նրանք են, որ հետևում են Գառանը, ուր էլ որ նա գնա+։ Նրանք գնվեցին+ մարդկանց միջից որպես առաջին պտուղներ+ Աստծու և Գառան համար,  և ոչ մի ստություն չկար նրանց բերանում+. նրանք առանց արատի են+։  Հետո տեսա մեկ ուրիշ հրեշտակ, որ թռչում էր երկնքում*+ և հավիտենական բարի լուր+ ուներ՝ հռչակելու որպես ուրախ ավետիս երկրի վրա բնակվողներին և ամեն ազգի, ցեղի, լեզվի ու ժողովրդի+։  Նա բարձր ձայնով ասում էր. «Վախեցե՛ք Աստծուց+ և փա՛ռք+ տվեք նրան, որովհետև եկել է նրա դատաստանի ժամը+, ուստի երկրպագե՛ք նրան, ով ստեղծեց+ երկինքը, երկիրը, ծովը և ջրի աղբյուրները»+։  Եվ մեկ ուրիշը՝ երկրորդ հրեշտակը, գնում էր նրա հետևից ու ասում. «Ընկա՛վ, ընկա՛վ+ Մեծ Բաբելոնը+, նա, որը ստիպեց բոլոր ազգերին խմել իր պոռնկության+ բարկության գինուց»+։  Մեկ ուրիշ հրեշտակ՝ երրորդը, գնում էր նրանց հետևից ու բարձր ձայնով ասում. «Եթե որևէ մեկը երկրպագի գազանին+ ու նրա պատկերին+ և նշան ընդունի իր ճակատին կամ ձեռքին+, 10  նա նույնպես կխմի Աստծու բարկության գինուց, այն անխառն գինուց, որը լցվում է նրա ցասման բաժակի մեջ+, և կտանջվի+ կրակով ու ծծմբով+ սուրբ հրեշտակների և Գառան առաջ։ 11  Եվ նրանց տանջանքի ծուխը կբարձրանա հավիտյանս հավիտենից+։ Ովքեր երկրպագում են գազանին ու նրա պատկերին, և ով ընդունում է նրա անվան նշանը+, օր ու գիշեր հանգիստ չեն ունենա։ 12  Այստեղ է, որ պետք է տոկունություն դրսևորեն սրբերը+, որոնք պահում են Աստծու պատվիրանները+ և Հիսուսի հանդեպ հավատը»+։ 13  Երկնքից մի ձայն լսեցի, որ ասում էր. «Գրի՛ր։ Երջանիկ են այն մահացողները+, ովքեր այսուհետ Տիրոջ հետ միության մեջ են մահանում+։ Այո՛,– ասում է ոգին,– թող նրանք հանգստանան իրենց աշխատանքից, որովհետև իրենց գործերը իրենց հետ են գնում»։ 14  Եվ տեսա, ահա մի սպիտակ ամպ, և ամպի վրա նստած էր մարդու որդու նման մեկը+, որն իր գլխին ոսկե պսակ+ ուներ ու իր ձեռքում՝ սուր մանգաղ։ 15  Մեկ ուրիշ հրեշտակ դուրս եկավ տաճարի սրբարանից, որը բարձր ձայնով աղաղակում էր նրան, ով նստած էր ամպի վրա. «Մեկնի՛ր քո մանգաղը և հնձի՛ր+, որովհետև եկել է հնձելու ժամը, քանի որ երկրի բերքը+ ամբողջությամբ հասել է»+։ 16  Եվ նա, որ նստել էր ամպի վրա, իր մանգաղը երկրի վրա նետեց, և երկիրը հնձվեց։ 17  Մեկ ուրիշ հրեշտակ էլ դուրս եկավ տաճարի սրբարանից, որը երկնքում է+. նա նույնպես սուր մանգաղ ուներ։ 18  Իսկ մեկ ուրիշ հրեշտակ դուրս եկավ զոհասեղանի կողմից, և նա իշխանություն ուներ կրակի+ վրա։ Նա բարձր ձայնով կանչեց սուր մանգաղ ունեցողին և ասաց. «Մեկնի՛ր սուր մանգաղդ և հավաքի՛ր երկրի որթատունկի ողկույզները+, որովհետև նրա խաղողը հասել է»։ 19  Եվ հրեշտակը+ իր մանգաղը նետեց երկրի վրա և հավաքեց երկրի որթատունկը+ ու գցեց Աստծու բարկության մեծ հնձանի մեջ+։ 20  Խաղողը կոխոտվեց քաղաքից դուրս+, և հնձանից արյուն դուրս եկավ ու բարձրացավ մինչև ձիերի+ սանձերը՝ հազար վեց հարյուր ասպարեզի* չափ+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 8։13-ի ծնթ.։
Մոտ 296 կմ։ Հուն.՝ ստադիոն։ Մեկ ստադիոնը հվսր է 185 մ։