Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ճշմարտությունը Աստծու և Քրիստոսի մասին

Ճշմարտությունը Աստծու և Քրիստոսի մասին

Թեև մարդիկ շատ աստվածներ են պաշտում, բայց կա միայն մեկ ճշմարիտ Աստված (Հովհաննես 17։3)։ Նա «Ամենաբարձրյալն» է՝ ամեն բանի Արարիչը՝ կյանքի Աղբյուրը։ Միայն նա է արժանի երկրպագության (Դանիել 7։18; Հայտնություն 4։11

Ո՞վ է Աստված

Աստծու անունը Աստվածաշնչի բնագրային տեքստում հանդիպում է ՄՈՏ 7 000 ԱՆԳԱՄ

ԵՀՈՎԱ՝ սա Աստծու անունն է

ՏԵՐ, ԱՍՏՎԱԾ, ՀԱՅՐ՝ Եհովայի տիտղոսներից են

Ի՞նչ է Աստծու անունը։ Աստված ինքն իր մասին ասում է. «Ես Եհովան եմ։ Սա է իմ անունը» (Եսայիա 42։8)։ Աստծու անունը Աստվածաշնչում հանդիպում է մոտ 7 000 անգամ։ Սակայն Աստվածաշնչի շատ թարգմանություններում Աստծու անունը անհիմն փոխարինվել է տարբեր տիտղոսներով, օրինակ՝ Տեր։ Բայց Աստված ուզում է, որ դառնանք իր ընկերը, այդ պատճառով նրա Խոսքում մեզ այսպիսի հորդոր է տրվում. «Կանչե՛ք նրա [Աստծու] անունը» (Սաղմոս 105։1

Ի՞նչ տիտղոսներ ունի Եհովան։ Աստվածաշնչում Եհովայի առնչությամբ տարբեր տիտղոսներ է օգտագործվում, օրինակ՝ Աստված, Ամենակարող, Հայր, Տեր, Գերիշխան։ Այնտեղ արձանագրված են շատ աղոթքներ, որոնցում մարդիկ Աստծուն դիմելիս օգտագործել են և՛ հարգալից տիտղոսներ, և՛ նրա անունը՝ Եհովա (Դանիել 9։4

Ինչպիսի՞ն է Աստված։ Աստված անտեսանելի ոգի է (Հովհաննես 4։24)։ Աստվածաշունչը հստակ ասում է, որ «ոչ մի մարդ երբևէ չի տեսել Աստծուն» (Հովհաննես 1։18)։ Այն նաև հայտնում է, որ Աստված զգացմունքներ ունի։ Մարդիկ կարող են նրա «սիրտը ուրախացնել» կամ վշտացնել նրան (Առակներ 27։11; Սաղմոս 78։40, 41

Ի՞նչ հիանալի հատկություններ ունի Աստված։ Աստված անկողմնակալ է բոլոր մարդկանց նկատմամբ՝ անկախ նրանից, թե ինչ ազգի են պատկանում կամ ինչ ծագում ունեն (Գործեր 10։34, 35)։ Նա նաև ողորմած է ու գթառատ, «բարկանալու մեջ դանդաղ և սիրառատ բարությամբ ու ճշմարտությամբ լի» (Ելք 34։6, 7)։ Սակայն հատկապես ուշագրավ են նրա հատկություններից չորսը։

Զորություն։ Լինելով «Ամենակարող Աստված»՝ նա ունի անսահման զորություն և կարող է իրականացնել այն ամենը, ինչ խոստանում է (Ծննդոց 17։1

Իմաստություն։ Աստված իր իմաստությամբ գերազանցում է բոլորին։ Ահա թե ինչու է Աստվածաշունչը նրան կոչում «միակ իմաստուն» (Հռոմեացիներ 16։27

Արդարություն։ Աստված միշտ անում է այն, ինչ ճիշտ է։ Նրա բոլոր գործերը «կատարյալ են», և «նրա մեջ անարդարություն չկա» (2 Օրենք 32։4

Սեր։ Աստվածաշունչն ասում է, որ «Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8)։ Աստված ոչ միայն դրսևորում է սեր, այլ սիրո մարմնացումն է։ Ամեն ինչ, որ նա անում է, անում է իր անգերազանցելի, վեհ սիրուց մղված, և դա ծառայում է մեր բարօրությանը։

Ի՞նչ փոխհարաբերություններ ունի Աստված մարդկանց հետ։ Աստված մեր սիրառատ երկնային Հայրն է (Մատթեոս 6։9)։ Եթե հավատանք ու ապավինենք նրան, կարող ենք դառնալ նրա ընկերը (Սաղմոս 25։14)։ Աստված ուզում է, որ աղոթենք իրեն, մտերմանանք իր հետ։ Նրա Խոսքում այսպիսի հորդոր է տրվում. «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։7; Հակոբոս 4։8

Աստված ու Քրիստոսը նույն անձնավորությո՞ւնն են

Հիսուսը Աստծու Որդին է։ Հիսուսը եզակի է Աստծու բոլոր ստեղծածների մեջ. նա միակն է, ով ստեղծվել է անմիջականորեն Աստծու կողմից։ Ուստի Աստվածաշունչը նրան կոչում է Աստծու Որդի (Հովհաննես 1։14)։ Հիսուսին ստեղծելուց հետո Եհովան մյուս բոլոր էակներին և առհասարակ ամեն ինչ ստեղծել է իր այդ անդրանիկ Որդու՝ «հմուտ վարպետի» միջոցով (Առակներ 8։30, 31; Կողոսացիներ 1։15, 16

Հիսուսը երբեք իրեն Աստված չի համարել։ Ընդհակառակը՝ նա իր մասին այսպես է ասել. «Ես [Աստծու] կողմից եմ եկել, և նա է ինձ ուղարկել» (Հովհաննես 7։29)։ Իր աշակերտներից մեկի հետ խոսելիս Հիսուսը Եհովայի առնչությամբ ասաց. «Ես բարձրանալու եմ իմ Հոր մոտ և ձեր Հոր մոտ, իմ Աստծու մոտ և ձեր Աստծու մոտ» (Հովհաննես 20։17)։ Երբ Հիսուսը մահացավ, Եհովան նրան հարություն տվեց որպես ոգեղեն անձնավորություն և երկնքում նրան տվեց մեծ իշխանություն՝ նստեցնելով իր աջ կողմը (Մատթեոս 28։18; Գործեր 2։32, 33

Հիսուս Քրիստոսի միջոցով կարող ենք մտերմանալ Աստծու հետ

Հիսուսը եկավ երկիր, որ մեզ սովորեցնի իր Հոր մասին։ Եհովան Հիսուսի մասին ասել է. «Սա՛ է իմ սիրելի Որդին, նրա՛ն լսեք» (Մարկոս 9։7)։ Հիսուսը ամենքից լավ է ճանաչում Աստծուն։ Նա ասել է. «Ոչ ոք չգիտի, թե ով է Հայրը, բացի Որդուց և նրանից, ում որ Որդին կամենա հայտնել» (Ղուկաս 10։22

Հիսուսը կատարելապես արտացոլում է իր Հոր հատկությունները։ Հիսուսն այնքան ճշգրտորեն էր ընդօրինակում իր Հոր հատկությունները, որ իրավամբ կարող էր ասել. «Ով ինձ տեսավ, Հորը տեսավ» (Հովհաննես 14։9)։ Նա իր բոլոր խոսքերում և գործերում դրսևորում էր նույն սերը, որ Հայրն ունի, և այդպիսով նպաստում էր, որ մարդիկ սիրեն Աստծուն և մտերմանան նրա հետ։ Հիսուսն ասել է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով» (Հովհաննես 14։6)։ Նա նաև նշել է. «Ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն Հորը ոգով և ճշմարտությամբ, որովհետև Հայրը հենց այդպիսի երկրպագուներ է փնտրում իր համար» (Հովհաննես 4։23)։ Միայն պատկերացրե՛ք, Եհովան փնտրում է ձեզ նման մարդկանց, ովքեր ցանկանում են իմանալ ճշմարտությունը իր մասին։