Հովհաննես 1։1-51

1  Սկզբում+ էր Խոսքը+, Խոսքը Աստծու հետ էր+, և Խոսքը աստված* էր+։  Նա սկզբում+ Աստծու հետ էր+։  Ամեն ինչ նրա միջոցով ստեղծվեց+, և առանց նրա ոչինչ չստեղծվեց։ Այն, ինչ ստեղծվեց  նրա միջոցով, կյանքն էր+, և կյանքը մարդկանց լույսն էր+։  Լույսը փայլում է խավարում+, և խավարը չի հաղթում նրան։  Մի մարդ կար՝ Աստծու կողմից ուղարկված+. նրա անունը Հովհաննես+ էր։  Նա եկավ վկայության համար+, որ վկայություն տա լույսի մասին+, որպեսզի ամեն տեսակ մարդիկ նրա միջոցով հավատան+։  Նա չէր այդ լույսը+, բայց եկավ, որ վկայություն+ տա այդ լույսի մասին։  Ճշմարիտ լույսը+, որն ամեն տեսակ մարդու լուսավորում է+, դեռ պետք է աշխարհ գար։ 10  Նա աշխարհում էր+, և աշխարհը նրա միջոցով ստեղծվեց+, սակայն աշխարհը չճանաչեց նրան։ 11  Նա իր տուն* եկավ, բայց իր ժողովուրդը չընդունեց նրան+։ 12  Իսկ նրանց, ովքեր ընդունեցին+, իրավունք տվեց՝ Աստծու զավակներ լինելու+, քանի որ հավատում էին նրա անվանը+, 13  և նրանք ծնվեցին ոչ թե մարդկային ծնողներից կամ նրանց կամքով, այլ Աստծուց+։ 14  Խոսքը մարմին դարձավ+ ու բնակվեց մեր մեջ, և մենք նրա փառքը տեսանք, փառք, որը միածին որդին+ է ունենում հորից։ Նա լի էր անզուգական բարությամբ* ու ճշմարտությամբ+։ 15  (Հովհաննեսը վկայեց նրա մասին։ Նա էր, որ բարձրաձայն ասում էր. «Ինձանից հետո եկողը ինձանից առաջ անցավ, քանի որ նա ինձանից առաջ գոյություն ուներ»+ 16  Բոլորիս հանդեպ նա առատորեն անզուգական բարություն դրսևորեց, քանի որ նա լի+ է անզուգական բարությամբ+։ 17  Օրենքը Մովսեսի միջոցով տրվեց+, իսկ անզուգական բարությունը+ և ճշմարտությունը+ Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։ 18  Ոչ մի մարդ երբևէ չի տեսել Աստծուն+. միայն միածին աստվածը+, որ Հոր գրկում է+, նա՛ հայտնեց նրա մասին+։ 19  Սա է Հովհաննեսի վկայությունը, երբ հրեաները Երուսաղեմից քահանաներ ու ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ, որ հարցնեն. «Դու ո՞վ ես»+։ 20  Նա էլ հարցից չխուսափեց, այլ խոստովանեց՝ ասելով. «Ես չեմ Քրիստոսը»+։ 21  Նրանք էլ հարցրին նրան. «Հապա ո՞վ ես դու, Եղիա՞ն ես»+։ Իսկ նա ասաց. «Ո՛չ»։ «Մարգարե՞ն ես»+։ Նա պատասխանեց. «Ո՛չ»։ 22  Ուստի ասացին նրան. «Ասա՛ մեզ, ո՞վ ես դու, որ պատասխան տանք մեզ ուղարկողներին։ Ի՞նչ ես ասում քո մասին»+։ 23  Նա էլ ասաց. «Ես նրա ձայնն եմ, որ բարձրաձայն կանչում է անապատում՝ «ուղղե՛ք Եհովայի ճանապարհը», ինչպես որ Եսայիա մարգարեն է ասել»+։ 24  Իսկ ուղարկվածները փարիսեցիներից էին։ 25  Ուստի նրանք հարցրին. «Այդ դեպքում ինչո՞ւ ես մկրտում+, եթե ինքդ ո՛չ Քրիստոսն ես, ո՛չ Եղիան և ո՛չ էլ Մարգարեն»։ 26  Հովհաննեսը պատասխանեց. «Ես ջրում եմ մկրտում։ Ձեր մեջ+ կա մեկը, որին դուք չեք ճանաչում+, 27  նա, ով գալիս է իմ հետևից։ Սակայն ես արժանի չեմ նրա սանդալի կապերն արձակելու»+։ 28  Այս ամենը տեղի ունեցավ Բեթանիայում՝ Հորդանանի մյուս կողմում, որտեղ Հովհաննեսը մկրտում էր+։ 29  Հաջորդ օրը նա տեսավ Հիսուսին իր մոտ գալիս և ասաց. «Ահա՛ Աստծու Գառը+, որ վերցնում է աշխարհի+ մեղքը+։ 30  Սա նա է, ում մասին ասում էի. «Ինձանից հետո գալիս է մեկը, որն ինձանից առաջ անցավ, քանի որ նա ինձանից առաջ գոյություն ուներ»+։ 31  Նույնիսկ ես չէի ճանաչում նրան, բայց ես եկա ջրում մկրտելու այն բանի համար, որ նա հայտնի դառնա Իսրայելին»+։ 32  Հովհաննեսը նաև վկայեց՝ ասելով. «Ես տեսա ոգին աղավնու տեսքով երկնքից իջնելիս, և այն մնաց նրա վրա+։ 33  Նույնիսկ ես չէի ճանաչում նրան, բայց Աստված, ով ինձ ուղարկեց+ ջրում մկրտելու, ասաց. «Ում վրա որ տեսնես ոգին իջնելիս և մնալիս, նա է սուրբ ոգով մկրտողը»+։ 34  Եվ ես տեսա ու վկայեցի, որ նա է Աստծու Որդին»+։ 35  Հետևյալ օրը Հովհաննեսը դարձյալ կանգնած էր իր աշակերտներից երկուսի հետ։ 36  Տեսնելով Հիսուսին անցնելիս՝ նա ասաց. «Ահա՛ Աստծու Գառը»+։ 37  Եվ այդ երկու աշակերտները, լսելով նրա խոսքերը, գնացին Հիսուսի հետևից։ 38  Երբ Հիսուսը շրջվեց ու տեսավ, որ նրանք իր հետևից են գալիս, հարցրեց. «Ի՞նչ եք փնտրում»։ Նրանք էլ պատասխանեցին. «Ռաբբի՛ (որը թարգմանվում է «ուսուցիչ»), որտե՞ղ ես օթևանում»։ 39  Նա էլ ասաց. «Եկեք և կտեսնեք»+։ Նրանք գնացին ու տեսան, թե որտեղ էր նա օթևանում, և այդ օրը նրա հետ մնացին։ Մոտավորապես տասներորդ ժամն* էր։ 40  Անդրեասը+՝ Սիմոն Պետրոսի եղբայրը, այն երկուսից մեկն էր, որոնք լսեցին Հովհաննեսի ասածներն ու գնացին Հիսուսի հետևից։ 41  Նախ նա գտավ իր եղբորը՝ Սիմոնին, ու ասաց. «Գտա՛նք Մեսիային»+ (որը թարգմանվում է «Քրիստոս»+ 42  Եվ տարավ նրան Հիսուսի մոտ։ Նրան նայելով+՝ Հիսուսն ասաց. «Դու Սիմոնն+ ես՝ Հովհաննեսի որդին+։ Այսուհետև դու կկոչվես Կեփաս» (հունարեն՝ «Պետրոս»+ 43  Հաջորդ օրը նա ուզեց գնալ Գալիլեա։ Գտնելով Փիլիպոսին+՝ Հիսուսն ասաց նրան. «Իմ հետևո՛րդը դարձիր»+։ 44  Փիլիպոսը Բեթսայիդայից+ էր՝ Անդրեասի և Պետրոսի քաղաքից։ 45  Փիլիպոսը գտավ Նաթանայելին+ ու ասաց. «Գտա՛նք նրան, որի մասին գրել են թե՛ Մովսեսը՝ Օրենքում+, և թե՛ Մարգարեները+. նա Հովսեփի+ որդի Հիսուսն է՝ Նազարեթից»։ 46  Սակայն Նաթանայելը հարցրեց նրան. «Հնարավո՞ր է, որ Նազարեթից մի լավ բան դուրս գա»+։ Իսկ Փիլիպոսը պատասխանեց. «Արի և տես»։ 47  Երբ Հիսուսը տեսավ Նաթանայելին իր մոտ գալիս, նրա մասին ասաց. «Ահա իսկական իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»+։ 48  Նաթանայելը հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես ինձ ճանաչում»։ Հիսուսը պատասխանեց. «Փիլիպոսը դեռ քեզ չկանչած՝ տեսա քեզ, երբ դու թզենու տակ էիր»։ 49  Նաթանայելն էլ ասաց. «Ռաբբի՛, դու Աստծու Որդի՛ն ես+, դու Իսրայելի Թագավո՛րն ես»+։ 50  Հիսուսն ասաց. «Քանի որ ասացի, թե թզենու տակ տեսա քեզ, դրա համա՞ր ես հավատում։ Դրանից ավելի մեծ բաներ կտեսնես»։ 51  Եվ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. դուք կտեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին+ բարձրանալիս ու իջնելիս դեպի* մարդու Որդին»+։

Ծանոթագրություններ

Աստվածանման, աստվածային։ Տե՛ս հավելված 6։
Կամ՝ «հայրենի երկիր»։
Տե՛ս բառարանը։
Արևածագից հաշված՝ մոտ ժ. 16։00։
Կամ՝ «ծառայություն մատուցելու համար»։