Անցնել բովանդակությանը

Ի՞նչ է տեղի ունեցել Եհովայի վկաների հետ Հոլոքոստի ժամանակ

Ի՞նչ է տեղի ունեցել Եհովայի վկաների հետ Հոլոքոստի ժամանակ

 Գերմանիայում և նացիստական տիրապետության տակ գտնվող երկրներում բնակվող գրեթե 35 000 Վկաներից մոտ 1 500-ը մահացել են Հոլոքոստի ժամանակ։ Բոլորի մահվան պատճառները հայտնի չեն։ Քանի որ ուսումնասիրությունները շարունակվում են, թվերը և այլ մանրամասնություններ կարող են ժամանակի ընթացքում թարմացվել։

 Ինչպե՞ս են նրանք մահացել

  • Նացիստների կողմից օգտագործված գիլիոտին

      Մահապատիժ: Գրեթե 400 Վկաներ մահապատժի են ենթարկվել Գերմանիայում և նացիստական տիրապետության տակ գտնվող երկրներում։ Զոհերից շատերի գործերը քննել են դատարանում, նրանց մահապատժի են դատապարտել և գլխատել են։ Ուրիշներին գնդակահարել կամ կախաղան են հանել առանց դատաքննության։

  •   Դաժան պայմաններ կալանավայրերում։ 1 000-ից ավելի Վկաներ մահացել են նացիստական համակենտրոնացման ճամբարներում և կալանավայրերում։ Նրանք մահացել են ծանր աշխատանքից ուժասպառ լինելու, կտտանքների ենթարկվելու պատճառով, սովից, ցրտից, հիվանդություններից կամ անորակ բուժօգնություն ստանալու հետևանքով։ Դաժան վերաբերմունքի պատճառով ուրիշները մահացել են կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ազատ են արձակվել։

  •   Այլ պատճառներ: Որոշ Վկաներ սպանվել են գազային խցիկներում, բժշկական փորձերի կամ մահացու ներարկումների պատճառով։

 Ինչո՞ւ են նրանք հետապնդվել

 Եհովայի վկաներին հետապնդում էին, քանի որ նրանք կառչած էին աստվածաշնչյան ուսմունքներին։ Երբ նացիստական պետությունը պահանջեց, որ Վկաները անեն այն, ինչ Աստվածաշունչն արգելում է, նրանք հրաժարվեցին։ Վկաները նախընտրեցին «Աստծուն հնազանդվել և ոչ թե մարդկանց» (Գործեր 5։29)։ Նկատի առնենք, թե որ երկու ոլորտներում նրանք այդպես վարվեցին։

  1.   Չեզոքություն քաղաքական հարցերում։ Ինչպես որ այսօր ողջ աշխարհի Վկաները, այնպես էլ նացիստական վարչակարգի ներքո ապրող Վկաները չեզոք էին քաղաքական հարցերում (Հովհաննես 18։36)։ Այդ պատճառով նրանք հրաժարվում էին՝

  2.   Հավատի դավանանք։ Թեև Եհովայի վկաներին արգելում էին դավանել իրենց հավատը, նրանք շարունակում էին՝

 Պրոֆեսոր Ռոբերտ Գերվարթը եկել է այն եզրահանգման, որ Եհովայի վկաները «Երրորդ ռայխում միակ խումբն էին, որոնք հետապնդվում էին միմիայն իրենց կրոնական հավատալիքների համար»։ a Վկաների հետ նույն համակենտրոնացման ճամբարներում եղողներին հիացնում էր նրանց հաստատուն դիրքորոշումը։ Ավստրիացի մի կալանավոր նշել էր. «Նրանք պատերազմի չեն գնում։ Նրանք ավելի շուտ կնախընտրեն սպանվել, քան սպանել ինչ-որ մեկին»։

 Որտե՞ղ են նրանք մահացել

  •   Համակենտրոնացման ճամբարներ: Եհովայի վկաների մեծ մասը մահացել է համակենտրոնացման ճամբարներում։ Նրանք ազատազրկված են եղել, օրինակ, Բուխենվալդում, Դախաուում, Զակսենհաուզենում, Մաութհաուզենում, Նիդերհագենում, Նոյենգամեում, Ռավենսբրյուկում, Օսվենցիմում և Ֆլոսենբուրգում։ Միայն Զակսենհաուզենում մոտ 200 Եհովայի վկաների մահվան փաստ է արձանագրվել։

  •   Կալանավայրեր: Կալանավայրերում որոշ Վկաների այնպիսի խոշտանգումների են ենթարկել, որ նրանք մահացել են։ Ուրիշները մահացել են հարցաքննությունների ժամանակ հասցված վնասվածքների պատճառով։

  •   Մահապատժի վայրեր: Եհովայի վկաները հիմնականում մահապատժի են ենթարկվել Պլյոտցենզեե կալանավայրում (Բեռլին), ինչպես նաև Բրանդենբուրգի և Հալլեի (Զաալե) կալանավայրերում։ Դրանցից բացի՝ փաստագրված են մոտ 70 այլ վայրեր, որտեղ Վկաները մահապատժի են ենթարկվել։

 Մահապատժի ենթարկվածներից մի քանիսը

  •  Անունը՝ Հելենա Գոթհոլդ

     Մահապատժի վայրը՝ Պլյոտցենզեե (Բեռլին)

     Հելենան, որը ամուսնացած էր և երկու երեխաների մայր էր, ձերբակալվել էր մի քանի անգամ։ 1937 թ.-ին հարցաքննություններից մեկի ժամանակ նրան այնքան վատ վերաբերվեցին, որ նա կորցրեց իր չծնված երեխային։ 1944 թ. դեկտեմբերի 8-ին Հելենան գլխատվեց գիլիոտինի վրա Պլյոտցենզեե (Բեռլին) կալանավայրում։

  •  Անունը՝ Գերհարդ Լիբոլդ

     Մահապատժի վայրը՝ Բրանդենբուրգ

     Քսան տարեկան Գերհարդին գլխատեցին 1943 թ. մայիսի 6-ին այն նույն կալանավայրում, որտեղ երկու տարի առաջ գլխատել էին նրա հորը։ Իր ընտանիքին և հարսնացուին ուղղված հրաժեշտի նամակում նա գրել էր. «Առանց Տիրոջ զորության՝ ես չէի կարողանա գնալ այս ուղով»։

  •  Անունը՝ Ռուդոլֆ Աուշներ

     Մահապատժի վայրը՝ Հալլե (Զաալե)

     Ռուդոլֆը ընդամենը 17 տարեկան էր, երբ 1944 թ. սեպտեմբերի 22-ին նրան գլխատեցին։ Իր մորն ուղարկած հրաժեշտի նամակում նա գրել էր. «Շատ եղբայրներ անցել են այս ուղով, ես էլ նույնն եմ անելու»։

a Hitler’s Hangman: The Life of Heydrich, page 105.