Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Օգուտներ ստացեք Հիսուսի տված զոհից

Օգուտներ ստացեք Հիսուսի տված զոհից

 Ամեն տարի Եհովայի վկաները և հրավիրված միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում հավաքվում են նշելու Հիսուսի մահվան հիշատակի երեկոն, ինչպեսև նա պատվիրել էր (Ղուկաս 22։19)։ Այս միջոցառումը օգնում է, որ գնահատենք այն, ինչ արեց Հիսուսը, երբ իր կյանքը զոհեց մարդկության համար։ Դրա ընթացքում նաև ընդգծվում է, թե նրա տված զոհը ինչպես կարող է ազդել մեզ վրա այժմ և ապագայում (Հովհաննես 3։16

 Անկախ նրանից՝ այս տարի մասնակցել եք Հիշատակի երեկոյին, թե ոչ՝ ի՞նչ օգուտներ կարող եք ստանալ Հիսուսի տված զոհից։ Հիսուսը սովորեցրել է, որ անենք այս երկու կարևոր քայլերը.

  1.  1. Գիտելիքներ ձեռք բերենք Աստծու և Հիսուսի մասին։ Իր երկնային Հորը աղոթելիս Հիսուսն ասաց. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3

  2.  2. Գործենք ըստ մեր սովորածի։ Հիսուսն ընդգծեց, որ պետք է նրա սովորեցրածները կիրառեք մեր կյանքում։ Օրինակ՝ իր հայտնի Լեռան քարոզը եզրափակելիս նա գովեց բոլոր նրանց, ովքեր «լսում [են իր] խոսքերն ու կատարում դրանք» (Ղուկաս 6։46-48)։ Մեկ այլ առիթով էլ նա ասաց. «Եթե դուք այս բաները գիտեք, երջանիկ եք, եթե անեք դրանք» (Հովհաննես 13։17

 Կցանկանա՞ք ավելին իմանալ Աստծու և Հիսուսի մասին։ Կցանկանա՞ք գործնական խորհուրդներ գտնել այն մասին, թե ինչպես կիրառեք ձեր սովորածը։ Ահա որոշ տեղեկություններ, որոնք օգտակար կլինեն ձեզ համար։

Աստվածաշնչի դասընթաց

 Աստվածաշնչի մեր անվճար, ինտերակտիվ դասընթացը օգնել է շատերին ուսումնասիրել Աստվածաշունչը և կյանքում կիրառել այնտեղ գրվածը։

Եհովայի վկաների հանդիպումներ

 Եհովայի վկաները շաբաթը երկու անգամ հավաքվում են իրենց երկրպագության վայրերում՝ Թագավորության սրահներում։ Այս հանդիպումների ժամանակ մենք ուսումնասիրում ենք Աստվածաշունչը և քննարկում ենք, թե ինչպես մեր կյանքում կիրառենք այնտեղ գրվածը։

 Մեր դռները բաց են բոլորի առաջ. հանդիպումներին մասնակցելու համար պարտադիր չէ Վկա լինել։ Կախված ձեր տեղանքի հանգամանքներից՝ դուք կարող եք մասնակցել կա՛մ ֆիզիկապես, կա՛մ տեսակապի միջոցով։

  •   Դիտեք «Ի՞նչ են անում Թագավորության սրահում» տեսանյութը և իմացեք, թե ինչպես են անցկացվում այս հանդիպումները։

Օնլայն հոդվածներ և տեսանյութեր

 Այս կայքում տեղ գտած շատ հոդվածներ և տեսանյութեր կարող են օգնել ձեզ ավելին իմանալ Հիսուսի սովորեցրածների մասին և գնահատել այն, որ նա իր կյանքը զոհել է մեզ համար։

 Օրինակ՝ իմացեք, թե ինչպես կարող է մեկ մարդու մահը օգուտներ բերել միլիոնավորների՝ կարդալով «Ինչպե՞ս է Հիսուսը փրկում» և «Ինչո՞ւ Հիսուսը տառապանքներ կրեց ու մահացավ» հոդվածները կամ դիտելով «Ինչո՞ւ Հիսուսը մահացավ» տեսանյութը։