Ղուկաս 22։1-71

22  Մոտենում էր Անթթխմոր հացերի տոնը, որ Պասեք+ է կոչվում։  Ավագ քահանաներն ու դպիրները հարմար միջոց էին փնտրում Հիսուսին սպանելու համար+, քանի որ վախենում էին ժողովրդից+։  Եվ Սատանան մտավ Իսկարիովտացի կոչվող Հուդայի մեջ, որը տասներկու առաքյալներից մեկն էր+։  Նա գնաց ու խոսեց ավագ քահանաների ու տաճարի վերահսկիչների հետ այն մասին, թե ինչ հարմար ձևով Հիսուսին մատնի նրանց ձեռքը+։  Նրանք ուրախացան և պայմանավորվեցին նրան արծաթե դրամ տալ+։  Նա էլ համաձայնվեց և սկսեց հարմար առիթ փնտրել, որ նրանց ձեռքը մատնի նրան, երբ մոտակայքում ժողովուրդ չլինի+։  Եկավ Անթթխմոր հացերի տոնի օրը, երբ Պասեքի զոհը պիտի մատուցվեր+,  և Հիսուսը ուղարկեց Պետրոսին ու Հովհաննեսին՝ ասելով. «Գնացե՛ք և մեզ համար Պասեքի ընթրիքը պատրաստեք»+։  Նրանք էլ հարցրին. «Որտե՞ղ ես ուզում, որ այն պատրաստենք»։ 10  Նա ասաց+. «Երբ քաղաք մտնեք, ձեզ մի մարդ կհանդիպի ջրի սափոր տանելիս։ Նրա հետևից գնացեք ու մտեք այն տունը, ուր որ նա կմտնի+։ 11  Եվ տանտիրոջն ասացեք. «Ուսուցիչը հարցնում է. «Որտե՞ղ է այն հյուրասենյակը, որտեղ աշակերտներիս հետ Պասեքի ընթրիքը պիտի ուտեմ»»+։ 12  Եվ այդ մարդը կահավորված մի մեծ վերնասենյակ ցույց կտա ձեզ. այնտե՛ղ պատրաստեք»+։ 13  Ուստի նրանք գնացին, և ինչպես որ իրենց ասել էր, այնպես եղավ, և Պասեքի ընթրիքը պատրաստեցին+։ 14  Երբ ժամը եկավ, իր առաքյալների հետ նա թիկնեց սեղանի շուրջ+։ 15  Նա ասաց նրանց. «Անչափ ցանկացա այս Պասեքի ընթրիքը ձեզ հետ միասին ուտել իմ չարչարվելուց առաջ, 16  որովհետև ասում եմ ձեզ, այլևս սրանից չեմ ուտելու, մինչև որ այն իրականանա Աստծու թագավորության մեջ»+։ 17  Ապա վերցնելով բաժակը+՝ շնորհակալություն հայտնեց Աստծուն ու ասաց. «Վերցրեք սա և իրար փոխանցեք։ 18  Ասում եմ ձեզ, այսուհետև որթատունկի բերքից չեմ խմի, մինչև որ Աստծու թագավորությունը գա»+։ 19  Հետո վերցրեց հացը+, շնորհակալություն հայտնեց, կոտրեց այն, տվեց նրանց ու ասաց. «Սա խորհրդանշում է իմ մարմինը+, որը տրվելու է ձեզ համար+։ Սա արեք ինձ հիշելու համար»+։ 20  Նույն ձևով էլ երբ ընթրիքն ավարտեցին, վերցրեց բաժակն+ ու ասաց. «Այս բաժակը խորհրդանշում է նոր ուխտը+ իմ արյան+ հիման վրա, որ թափվելու է ձեզ համար+։ 21  Բայց ահա ինձ մատնողը+ ինձ հետ այս սեղանի շուրջ է նստած+։ 22  Մարդու Որդին պիտի մեռնի, ինչպես որ կանխագուշակվել է+, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով նա կմատնվի»+։ 23  Առաքյալներն էլ սկսեցին քննարկել, թե իրենցից ով է, որ անելու է այդ բանը+։ 24  Նրանց մեջ մի բուռն վիճաբանություն էլ ծագեց, թե իրենցից ով է մեծը+։ 25  Բայց նա ասաց նրանց. «Ազգերի թագավորները տիրում են նրանց, և նրանց վրա իշխանություն ունեցողները Բարերարներ* են կոչվում+։ 26  Բայց դուք չպետք է այդպիսին լինեք+։ Այլ ձեր միջի մեծը թող լինի ինչպես կրտսեր+, և ով որ գլխավորում է, թող լինի ինչպես ծառայող+։ 27  Ո՞վ է ավելի մեծ՝ սեղանի շուրջ թիկնո՞ղը, թե՞ ծառայողը։ Չէ՞ որ սեղանի շուրջ թիկնողը։ Բայց ես ձեր մեջ ծառայողի պես եմ+։ 28  Իմ փորձությունների+ մեջ դուք միշտ ինձ հետ մնացիք+, 29  և ես ձեզ հետ ուխտ եմ կապում, ինչպես որ իմ Հայրը ինձ հետ ուխտ կապեց+ թագավորության համար+, 30  որ դուք իմ թագավորության մեջ+ իմ սեղանից ուտեք+ ու խմեք և նստեք գահերի վրա+ Իսրայելի տասներկու ցեղերին դատելու համար։ 31  Սիմո՛ն, Սիմո՛ն, Սատանան+ պահանջեց, որ մաղի ձեզ ցորենի պես+։ 32  Բայց ես աղաչեցի+ քեզ համար, որ քո հավատը չթուլանա. երբ վերադառնաս, զորացրու+ քո եղբայրներին»։ 33  Իսկ նա ասաց. «Տե՛ր, ես պատրաստ եմ քեզ հետ թե՛ բանտ գնալու և թե՛ մեռնելու»+։ 34  Իսկ նա ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, աքաղաղը դեռ չկանչած՝ այսօր դու երեք անգամ կհերքես, որ ճանաչում ես ինձ»+։ 35  Հետո հարցրեց նրանց. «Երբ ձեզ առանց քսակի, ուտելիքի պարկի և սանդալների ուղարկեցի+, մի՞թե որևէ բանի կարիք ունեցաք»։ Նրանք պատասխանեցին՝ ո՛չ։ 36  Ապա ասաց. «Բայց հիմա, ով քսակ և ուտելիքի պարկ ունի, թող վերցնի, և ով սուր չունի, թող վաճառի իր վերնահագուստը և սուր գնի։ 37  Ասում եմ ձեզ, որ ինձ վրա այս գրվածը պիտի կատարվի, թե՝ «նա անօրենների հետ դասվեց»+, որովհետև ինչ որ իմ մասին գրված է, կատարվում է»+։ 38  Նրանք ասացին. «Տե՛ր, այստեղ երկու սուր կա»։ Նա էլ ասաց. «Բավական է»։ 39  Այնտեղից դուրս գալով՝ նա, սովորության համաձայն, գնաց դեպի Ձիթենյաց լեռը, և աշակերտներն էլ նրա հետևից գնացին+։ 40  Հասնելով այնտեղ՝ նրանց ասաց. «Շարունակ աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք»+։ 41  Եվ նրանցից մի քարընկեցի* չափ հեռանալով՝ ծնկի եկավ ու սկսեց աղոթել. 42  «Հա՛յր, եթե կամենում ես, հեռացրու այս բաժակը ինձանից։ Բայց ոչ թե իմ+, այլ քո կամքը թող լինի»+։ 43  Եվ երկնքից նրան մի հրեշտակ երևաց ու զորացրեց նրան+։ 44  Բայց նա սաստիկ տագնապի մեջ լինելով՝ շարունակեց ավելի ջերմեռանդորեն աղոթել+, և նրա քրտինքը արյան կաթիլների պես դարձավ, որ գետին էին թափվում+։ 45  Աղոթելուց հետո նա վեր կացավ, գնաց աշակերտների մոտ ու նրանց քնած գտավ, քանի որ տրտմությունից հոգնել էին+։ 46  Նրանց ասաց. «Ինչո՞ւ եք քնում։ Վեր կացեք և շարունակ աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք»+։ 47  Մինչ նա խոսում էր, մի ամբոխ մոտեցավ, և տասներկու առաքյալներից մեկը, որ Հուդա էր կոչվում, նրանց առջևից էր գալիս+։ Նա մոտեցավ Հիսուսին, որ համբուրի նրան+, 48  բայց Հիսուսն ասաց. «Հո՛ւդա, մարդու Որդուն համբույրո՞վ ես մատնում»+։ 49  Տեսնելով, թե ինչ կարող է պատահել, Հիսուսի մոտ եղողներն ասացին. «Տե՛ր, սրով հարվածե՞նք»+։ 50  Եվ նրանցից մեկը քահանայապետի ծառային սրով հարվածեց ու կտրեց նրա աջ ականջը+։ 51  Բայց Հիսուսն ասաց. «Թողե՛ք, բավակա՛ն է»։ Եվ նա դիպավ ծառայի ականջին ու բուժեց նրան+։ 52  Ապա Հիսուսը ավագ քահանաներին, տաճարի վերահսկիչներին ու երեցներին, որ եկել էին իրեն բռնելու, ասաց. «Սրերով ու մահակներով ինչպես մի ավազակի դե՞մ դուրս եկաք+։ 53  Տաճարում+ ամեն օր ձեզ հետ էի, և դուք ինձ չբռնեցիք+։ Բայց սա ձեր ժամն է+, և ժամանակն է, որ խավարը+ իշխի»+։ 54  Նրան ձերբակալեցին ու տարան+ քահանայապետի տուն+, իսկ Պետրոսը հեռվից գնում էր նրանց հետևից+։ 55  Երբ նրանք բակում կրակ վառեցին և միասին նստեցին, Պետրոսն էլ նստեց նրանց հետ+։ 56  Մի աղախին տեսավ նրան՝ կրակի մոտ նստած, և նայելով նրան՝ ասաց. «Այս մարդն էլ էր նրա հետ»+։ 57  Բայց նա հերքեց+. «Ո՛վ կին, ես չեմ ճանաչում նրան»+։ 58  Քիչ անց մեկ ուրիշը, տեսնելով նրան, ասաց. «Դու էլ ես նրանցից մեկը»։ Բայց Պետրոսն ասաց. «Ո՛չ, ես նրանցից չեմ»+։ 59  Մոտ մեկ ժամ հետո մեկ ուրիշը սկսեց պնդել. «Հաստատ այս մարդն էլ էր նրանց հետ, որովհետև գալիլեացի է»+։ 60  Բայց Պետրոսն ասաց. «Չգիտեմ, թե ինչ ես ասում»։ Եվ հենց այդ պահին, երբ նա դեռ խոսում էր, աքաղաղը կանչեց+։ 61  Տերը շրջվեց ու նայեց Պետրոսին, և Պետրոսը հիշեց Տիրոջ խոսքերը, որ ասել էր իրեն. «Աքաղաղը այսօր դեռ չկանչած՝ դու երեք անգամ կուրանաս ինձ»+։ 62  Եվ դուրս գնալով՝ դառնապես լաց եղավ+։ 63  Այն մարդիկ, որ հսկում էին Հիսուսին, սկսեցին ծաղրել+ ու հարվածել+ 64  և ծածկելով նրա երեսը՝ ասում էին. «Մարգարեացի՛ր, ո՞վ էր քեզ խփողը»+։ 65  Եվ ուրիշ շատ վիրավորական խոսքեր+ էին ասում նրան։ 66  Երբ օրը բացվեց, ժողովրդի երեցների խորհուրդը, ավագ քահանաներն ու դպիրները մեկտեղ հավաքվեցին+ և նրան տարան իրենց Սինեդրիոնի* դահլիճը և ասացին+. 67  «Եթե դու Քրիստոսն ես+, ասա մեզ»։ Բայց նա ասաց. «Նույնիսկ եթե ասեի, դուք ամենևին էլ չէիք հավատա+։ 68  Եվ եթե հարցնեի ձեզ, ամենևին էլ չէիք պատասխանի+։ 69  Բայց այսուհետև մարդու Որդին+ նստած կլինի Աստծու զորության աջ+ կողմը»+։ 70  Եվ բոլորը ասացին. «Ուրեմն դու Աստծու Որդի՞ն ես»։ Նա ասաց. «Դո՛ւք եք ասում+, որ ես եմ»։ 71  Նրանք էլ ասացին. «Էլ ինչների՞ս է պետք ուրիշ վկայություն+։ Չէ՞ որ հենց նրա բերանից լսեցինք»+։

Ծանոթագրություններ

«Բարերար»-ը պատվավոր տիտղոս էր համարվում։
Այն հեռավ-ը, որքան մարդ կարող է ձեռքով մի քար նետել։
Տե՛ս Մթ 26։59-ի ծնթ.։