Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ճշմարտությունը արժեզրկվե՞լ է

Ճշմարտությունը արժեզրկվե՞լ է

 Դո՞ւք էլ եք այն կարծիքին, որ ճշմարտության և կեղծիքի միջև եղած սահմանը աղավաղվել է։ Թվում է, թե այսօր մարդիկ ավելի շատ առաջնորդվում են իրենց զգացմունքներով և սեփական համոզմունքներով, քան ճշմարտությամբ և փաստերով։ Հատկանշական է, որ վերջերս գործածության մեջ է դրվել «հետճշմարտություն» բառը, որը նախատեսված է այս իրավիճակը նկարագրելու համար։ a Այն շատ լավ է բնութագրում ներկայիս աշխարհի իրավիճակը, երբ շատերը կարծում են, թե ճշմարտություն հասկացություն գոյություն չունի։

 Այս տեսակետը նոր չէ։ Մոտ 2 000 տարի առաջ հռոմեացի կառավարիչ Պոնտացի Պիղատոսը հեգնանքով հարցրեց Հիսուսին. «Ի՞նչ է ճշմարտությունը» (Հովհաննես 18։38)։ Չնայած Պիղատոսը Հիսուսից պատասխան չէր ակնկալում, սակայն նրա հարցը կարևոր էր։ Աստվածաշունչը այս հարցին սպառիչ պատասխան է տալիս։ Այն կարող է օգնել ձեզ չմոլորվել այս աշխարհում, որտեղ ճշտի և կեղծիքի միջև հստակ սահմանները վերացել են։

Ճշմարտություն երբևէ եղե՞լ է

 Այո՛։ Աստվածաշնչում օգտագործված ճշմարտություն բառը մատնանշում է մի բանի, ինչը հիմնված է փաստերի վրա և ճիշտ է բարոյական տեսանկյունից։ Այն սովորեցնում է, որ բացարձակ ճշմարտության աղբյուրը Եհովա b Աստված է՝ անվանելով նրան «ճշմարտությա՛ն Աստված» (Սաղմոս 31։5)։ Աստվածաշունչը պարունակում է Աստծուց եկող ճշմարտությունը և այն համեմատում է լույսի հետ, որը կարող է առաջնորդել մեզ ներկայիս խառնաշփոթ աշխարհում (Սաղմոս 43։3; Հովհաննես 17։17

Ինչպե՞ս կարող եք գտնել ճշմարտությունը

 Աստված չի ցանկանում, որ կուրորեն ընդունենք աստվածաշնչյան ճշմարտությունը։ Ընդհակառակը, նա հորդորում է մեզ զգացմունքներով առաջնորդվելու փոխարեն գործի դնել մեր տրամաբանելու կարողությունը (Հռոմեացիներ 12։1)։ Աստված ուզում է, որ մենք ճանաչենք ու սիրենք նրան «ամբողջ մտքով», ինչպես նաև համոզվենք այն ճշմարտության մեջ, որ սովորում ենք Աստվածաշնչից (Մատթեոս 22։37, 38; Գործեր 17։11

Որտեղի՞ց է առաջ եկել սուտը

 Աստվածաշունչը հայտնում է, որ առաջին սուտը առաջ է եկել Աստծու թշնամի Բանսարկու Սատանայից, ով կոչվում է «ստության հայր» (Հովհաննես 8։44)։ Նա Աստծու մասին ստեր ասաց առաջին մարդկանց (Ծննդոց 3։1-6, 13, 17-19; 5։5)։ Այդ ժամանակներից ի վեր Սատանան շարունակում է ստեր տարածել Աստծու մասին և թաքցնել ճշմարտությունը (Հայտնություն 12։9

Ինչո՞ւ է սուտն այսքան տարածված

 Մեր ժամանակներում, որոնք Աստվածաշունչը անվանում է «վերջին օրեր», Սատանան սկսել է ավելի ինտենսիվորեն խաբել մարդկությանը։ Մարդիկ հաճախ ստի միջոցով մոլորեցնում են ուրիշներին և շահագործում նրանց (2 Տիմոթեոս 3։1, 13)։ Սուտը նաև գերակշռում է կրոնների մեծամասնության մեջ։ Ինչպեսև Աստվածաշունչը կանխագուշակել է մեր օրերի մասին, մարդիկ «իրենց համար ուսուցիչներ են հավաքում իրենց ականջներին հաճելի բաներ լսելու համար»՝ նախընտրելով «իրենց ականջները մի կողմ դարձնել ճշմարտությունից» (2 Տիմոթեոս 4։3, 4

Ինչո՞ւ է ճշմարտությունը կարևոր

 Ճշմարտությունը մարդկանց փոխհարաբերությունների միջև վստահության հիմք է ստեղծում։ Առանց վստահության չի կարող լինել ընկերություն կամ հասարակություն։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված ուզում է՝ իրեն պաշտենք ճշմարտության հիման վրա։ Այն նշում է. «Նրան [Աստծուն] երկրպագողները պետք է ոգով ու ճշմարտությամբ երկրպագեն» (Հովհաննես 4։24)։ Իմանալու համար, թե Աստվածաշունչը ինչպես կարող է օգնել ձեզ ճանաչել կրոնական կեղծիքները և մերժել դրանք, կարող եք ընթերցել հետևյալ հոդվածաշարը՝ «Ստեր, որ մարդկանց վանում են Աստծուց»։

Ինչո՞ւ է Աստված ցանկանում, որ իմանաք ճշմարտությունը

 Աստված ուզում է, որ փրկություն ստանաք, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ իմանաք նրա մասին ճշմարտությունը (1 Տիմոթեոս 2:4)։ Եթե սովորեք ճշտի ու սխալի վերաբերյալ Աստծու չափանիշները և ապրեք դրանցով, նրա ընկերը կդառնաք (Սաղմոս 15:1, 2)։ Ճշմարտությունը մարդկանց սովորեցնելու համար Աստված իր Որդուն երկիր ուղարկեց։ Նա ուզում է, որ լսենք Հիսուսի սովորեցրածները (Մատթեոս 17:5; Հովհաննես 18:37

Աստված կվերացնի՞ սուտը

 Այո՛։ Աստված ատում է, երբ մարդիկ ստի միջոցով ուրիշներից շահ են ստանում։ Նա խոստացել է, որ երկիրը կմաքրի այն մարդկանցից, որոնք շարունակում են ստել (Սաղմոս 5:6)։ Այդպես վարվելով՝ Աստված կկատարի իր խոստումը. «Ճշմարտության շուրթերը հավիտյան կհաստատվեն» (Առակներ 12:19

a Օքսֆորդի բառարանը «հետճշմարտություն» բառը ճանաչել է 2016 թ. տարվա բառ։

b Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83:18)։ Տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։