Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Արդյո՞ք ճշտի և սխալի վերաբերյալ Աստվածաշնչի չափանիշները հնացած են

Արդյո՞ք ճշտի և սխալի վերաբերյալ Աստվածաշնչի չափանիշները հնացած են

 Շատ մարդիկ, նույնիսկ նրանք, ովքեր իրենց քրիստոնյա են համարում, կարծում են, որ սեքսի և ամուսնության վերաբերյալ Աստվածաշնչի բարոյական չափանիշները հնացել են։ Ժամանակին համընթաց շարժվելու համար որոշ եկեղեցիներ փոխել են այն, ինչ սովորեցնում էին ճիշտ կամ սխալ վարքագծի վերաբերյալ։ Արդյո՞ք Աստվածաշնչի չափանիշները հնացած են։ Ո՛չ։ Ահա, թե ինչու ենք այդպես ասում։

Մարդիկ Աստծու սահմանած չափանիշների կարիքն ունեն

 Մարդիկ այնպես են ստեղծված, որ իրենց Ստեղծչի առաջնորդության կարիքն ունեն։ Աստվածաշնչում ասվում է. «Քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմիա 10։23)։ Թեպետ Եհովա a Աստված մեզ ստեղծել է որոշումներ կայացնելու ունակությամբ, սակայն նա մեզ ճիշտն ու սխալը սահմանելու ո՛չ իրավասություն, ո՛չ էլ կարողություն է տվել։ Այդ պատճառով նա ուզում է, որ հետևենք իր տված առաջնորդությանը (Առակներ 3։5

 Բարոյականության վերաբերյալ Աստծու սահմանած չափանիշները գրված են Աստվածաշնչում։ Քննենք երկու պատճառ և տեսնենք, թե ինչու են դրանք այդքան արժեքավոր։

  •   Մեզ Աստված է ստեղծել (Սաղմոս 100։3)։ Լինելով մեր Ստեղծիչը՝ Եհովան լավ գիտի, թե ինչ է մեզ հարկավոր՝ ֆիզիկական, մտային և զգացական առումով առողջ ու երջանիկ լինելու համար։ Նա նաև գիտի, թե իր սահմանած բարոյական չափանիշները մերժելը ինչ հետևանքների կարող է հանգեցնել (Գաղատացիներ 6։7)։ Բացի այդ՝ Եհովան գիտի, թե որն է լավագույնը մեզ համար։ Այդ պատճառով Աստվածաշնչում ասվում է, որ նա «օգտակար բաներ է սովորեցնում քեզ, տանում է այն ճանապարհով, որով դու պիտի գնաս» (Եսայիա 48։17

  •   Մեր ցանկությունները կարող են մոլորեցնել մեզ։ Շատերը կարծում են, որ իրենց սրտի ձայնին՝ ցանկություններին հետևելով՝ կարող են որոշել, թե ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ։ Սակայն Աստվածաշնչում ասվում է, որ «նենգավոր է սիրտը ամեն բանից առավել և անհուսալի» (Երեմիա 17։9)։ Եթե մեր սիրտը չառաջնորդվի Աստծու իմաստությամբ, այն մեզ կդրդի անելու բաներ, որոնց համար հետագայում կափսոսանք (Առակներ 28։26; Ժողովող 10։2

Արդյո՞ք կրոնական առաջնորդները պետք է անտեսեն ճշտի ու սխալի վերաբերյալ Աստվածաշնչի չափանիշները

 Ո՛չ։ Աստվածաշունչը սովորեցնում է ճշմարտությունը Աստծու և այն մասին, թե ինչպիսի վարքագիծն է նրան հաճելի (1 Կորնթացիներ 6։9–11; Գաղատացիներ 5։19–23)։ Նա ցանկանում է, որ մարդիկ իմանան այս ճշմարտությունները (1 Տիմոթեոս 2։3, 4)։ Ուստի քրիստոնեություն քարոզողները պետք է սովորեցնեն այն, ինչ գրված է Աստծու Խոսքում (Տիտոս 1։7–9

 Շատերը, ովքեր չեն ուզում հետևել աստվածաշնչյան չափանիշներին, փնտրում են այնպիսի կրոնական առաջնորդների, որոնք «իրենց ականջներին հաճելի բաներ» կասեն (2 Տիմոթեոս 4։3)։ Մինչդեռ Աստծու Խոսքը սթափեցնող նախազգուշացում է տալիս. «Վա՜յ նրանց, ովքեր բարուն ասում են չար և չարին՝ բարի» (Եսայիա 5։20)։ Անկասկած, Աստված պատասխանատվության կենթարկի այն բոլոր կրոնական առաջնորդներին, որոնք աղավաղում են ճշտի ու սխալի վերաբերյալ Աստծու սահմանած չափանիշները։

Արդյո՞ք Աստվածաշնչի բարոյական չափանիշները անհանդուրժողականություն են խրախուսում

 Ո՛չ։ Նրանք, ովքեր ցանկանում են հաճեցնել Աստծուն, հետևում են Հիսուս Քրիստոսի օրինակին և ուսմունքներին։ Նա իր աշակերտներին ասաց, որ չդատեն ուրիշներին և փոխարենը՝ սեր ու հարգանք տածեն բոլորի հանդեպ (Մատթեոս 5։43, 44; 7։1

 Հիսուսի հետևորդները պետք է իրենց կյանքում առաջնորդվեին Աստծու սահմանած բարոյական չափանիշներով։ Սակայն նրանք պետք է ընդունեին, որ ուրիշները կարող են այլ հավատալիքներ ունենալ (Մատթեոս 10։14)։ Հիսուսն իր հետևորդներին իրավասություն չի տվել քաղաքական կամ այլ լծակների միջոցով ուրիշներին պարտադրել Աստծու չափանիշներով ապրել (Հովհաննես 17։14, 16; 18։36

Որո՞նք են Աստվածաշնչի բարոյական չափանիշներով ապրելու օգուտները

 Նրանք, ովքեր ձգտում են հետևել աստվածաշնչյան չափանիշներին, կվայելեն օգուտներ թե՛ այսօր, թե՛ ապագայում (Սաղմոս 19։8, 11)։ Դրանցից են՝

a Աստվածաշնչում ասվում է, որ Եհովան Աստծու անունն է (Սաղմոս 83։18