Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Տառապանքին շուտով վերջ կդրվի

Տառապանքին շուտով վերջ կդրվի

Պատկերացրու՝ ապրում ես տառապանքից զերծ աշխարհում, որտեղ չկան հանցագործություններ, պատերազմներ, հիվանդություններ և բնական աղետներ։ Առավոտյան երբ արթնանում ես, չես մտածում տնտեսական անկայուն վիճակի, խտրականության կամ անարդարության մասին։ Այս խոսքերը գուցե անիրական թվան, քանի որ ոչ մի մարդկային կազմակերպություն չի կարող նման պայմաններ հաստատել։ Սակայն Աստված խոստացել է վերացնել տառապանքի բոլոր պատճառները։ Ուշադրություն դարձնենք, թե ինչ է գրված նրա Խոսքում՝ Աստվածաշնչում։

ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

«Երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու, որը երբեք չի ավերվելու։ Այդ թագավորությունը ուրիշ ժողովրդի չի տրվելու։ Այն փշրելու է և վերջ է դնելու այս բոլոր թագավորություններին, իսկ ինքը մնալու է հավիտյան» (Դանիել 2։44

Աստծու Թագավորությունը երկնային կառավարություն է։ Ընտրված Ղեկավարը՝ Հիսուս Քրիստոսն է, որը վերացնելու է մարդկային բոլոր կառավարությունները և երկրի վրա հաստատելու է Աստծու կամքը, ինչպես որ հաստատված է երկընքում (Մատթեոս 6։9, 10)։ Այդ կառավարությունը չի փոխարինվելու մարդկային կառավարությամբ, քանի որ այն «մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական թագավորությունն է»։ Այդ ժամանակ հավերժ խաղաղություն կլինի (2 Պետրոս 1։11

ԿԵՂԾ ԿՐՈՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԼԻՆԻ

«Սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանք է ընդունում։ Ուստի կարելի է ակնկալել, որ նրա ծառայողներն էլ արդարության ծառայողների կերպարանք կընդունեն։ Սակայն նրանց վերջը իրենց գործերի համաձայն կլինի» (2 Կորնթացիներ 11։14, 15

Կքանդվեն Սատանայի գործերը, որոնց թվում է կեղծ կրոնը. այն այլևս գոյություն չի ունենա։ Չեն լինի նաև կրոնական կեղծավորություն և արյունահեղություն։ Աստծուն սիրողները հնարավորություն կունենան «կենդանի ու ճշմարիտ Աստծուն» երկրպագելու «մեկ հավատով» ու «ոգով և ճշմարտությամբ»։ Արդյունքում բոլորը միասնական կլինեն և խաղաղություն կտիրի (1 Թեսաղոնիկեցիներ 1։9; Եփեսացիներ 4։5; Հովհաննես 4։23

ՄԱՐԴԻԿ ԿԱՏԱՐՅԱԼ ԿԼԻՆԵՆ

«Ինքը՝ Աստված, նրանց հետ կլինի։ Եվ նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտնություն 21։3, 4

Եհովա Աստված այս ամենը հնարավոր կդարձնի իր Որդու՝ Հիսուսի միջոցով, որն իր կյանքը զոհել է  մարդկանց համար (Հովհաննես 3։16)։ Հիսուսի կառավարման ներքո մարդկությունը կատարելության կհասնի։ Տառապանք այլևս չի լինի, քանի որ «ինքը՝ Աստված, նրանց հետ կլինի։ Եվ նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից»։ Մարդկային անկատարությունն ու տառապանքը շուտով անցյալի գիրկը կանցնեն. «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։29

ՉԱՐ ՈԳԻՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ

«Նա [Հիսուս Քրիստոսը] բռնեց վիշապին՝ վաղեմի օձին, որը Բանսարկուն և Սատանան է, ու կապեց նրան հազար տարով։ Նրան անդունդը գցեց, այն փակեց ու կնքեց, որ նա այլևս չմոլորեցնի ազգերին» (Հայտնություն 20։2, 3

Երբ Սատանան ու դևերը կապվեն և «անդունդը» գցվեն՝ մատնվեն անգործության, չեն կարողանա ղեկավարել մարդկանց։ Որքա՜ն հրաշալի կլինի ապրել Սատանայի և դևերի ազդեցությունից զերծ աշխարհում։

«ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ» ԱՎԱՐՏՎԱԾ ԿԼԻՆԵՆ

«Վերջին օրերը» կավարտվեն «մեծ նեղությամբ»։ Հիսուսն ասաց. «Այդ ժամանակ մեծ նեղություն է լինելու, որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա և ոչ էլ երբևէ կլինի» (Մատթեոս 24։21

Նեղությունը մեծ է լինելու այն իմաստով, որ չլսված աղետներ են տեղի ունենալու։ Դրա գագաթնակետը կլինի «Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմը», որը հայտնի է «Արմագեդոն» անունով (Հայտնություն 16։14, 16, ծնթ.)։

Նրանք, ովքեր արդարություն են սիրում, անհամբերությամբ սպասում են այս չար համակարգի ավարտին։ Ուշադրություն դարձնենք օրհնություններից մի քանիսին, որ լինելու են Աստծու Թագավորության ժամանակ։

ԱՍՏՎԱԾ ԱՎԵԼԻՆ ԿԱՆԻ

«Մեծ բազմությունը» ապահով կբնակվի խաղաղ նոր աշխարհում։ Աստծու Խոսքում գրված է մարդկանց մի «մեծ բազմության» մասին, որը «գալիս է մեծ նեղությունից» և ապրելու է արդար նոր աշխարհում (Հայտնություն 7։9, 10, 14; 2 Պետրոս 3։13)։ Փրկության համար նրանք պարտական են Հիսուս Քրիստոսին՝ «Աստծու Գառանը, որ վերցնում է աշխարհի մեղքը» (Հովհաննես 1։29

Նրանք մեծ օգուտներ կստանան աստվածային կրթությունից։ Նոր աշխարհում «երկիրը լիքն է լինելու Եհովայի մասին գիտելիքներով» (Եսայիա 11։9)։ Այնտեղ ցուցումներ կտրվեն, թե ինչպես մարդիկ իրար հետ խաղաղությամբ ապրեն և ներդաշնակության մեջ լինեն շրջապատող աշխարհի հետ։ Աստված խոստանում է. «Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ, Նա, ով օգտակար բաներ է սովորեցնում քեզ, տանում է այն ճանապարհով, որով դու պիտի գնաս» (Եսայիա 48։17

Մեզ սիրելի մարդիկ, ովքեր մահացել են, հարություն կառնեն։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը իր ընկեր Ղազարոսին հարություն տվեց (Հովհաննես 11։1, 5, 38–44)։ Դրանով նա ցույց տվեց, որ Աստծու Թագավորության ժամանակ նույնը մեծ մասշտաբով կանի (Հովհաննես 5։28, 29

Խաղաղություն և արդարություն կլինի հավիտյան։ Քրիստոսի իշխանության ներքո անարդարություն չի լինի, քանի որ Հիսուսը, որը կարող է կարդալ մարդկանց սրտերը, կդատի արդարներին ու անարդարներին։ Նրանք, ովքեր չեն ցանկանա փոխել իրենց սխալ վարքը, չեն ապրի Աստծու նոր աշխարհում (Սաղմոս 37։9, 10; Եսայիա 11։3, 4; 65։20; Մատթեոս 9։4

Այն, ինչ քննեցինք այս հոդվածում, միայն մի քանիսն են աստվածաշնչյան բազում մարգարեություններից, որոնք վերաբերում են գալիք հիասքանչ ժամանակներին։ Երբ Աստծու Թագավորությունը իշխի երկրի վրա, հավիտյան «խաղաղության առատություն» կլինի (Սաղմոս 37։11, 29)։ Ցավի ու տառապանքի բոլոր պատճառներն իսպառ կվերանան։ Մենք կարող ենք վստահ լինել դրանում, քանի որ Աստված է խոստացել։ Նա ասել է. «Ահա ամեն բան նոր եմ անում.... այս խոսքերը հավատարիմ են ու ճշմարիտ» (Հայտնություն 21։5