Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հնագիտական հայտնագործությունը փաստում է, որ Դավիթ թագավորը պատմական անձնավորություն է եղել

Հնագիտական հայտնագործությունը փաստում է, որ Դավիթ թագավորը պատմական անձնավորություն է եղել

Ըստ Աստվածաշնչի՝ Իսրայելի Դավիթ թագավորն ապրել է մ.թ.ա. 11-րդ դարում, և նրա հետնորդները իշխել են հարյուրավոր տարիներ։ Սակայն որոշ քննադատներ պնդում են, թե Դավիթը շատ ավելի ուշ ժամանակներում հորինված առասպելական կերպար է եղել, որի մասին զանազան լեգենդներ են հյուսվել։ Արդյոք Դավիթ թագավորը իրակա՞ն անձնավորություն է եղել։

1993 թ.-ին հնագետ Ավրահամ Բիրանն ու նրա խումբը Իսրայելի հյուսիսում՝ Թել Դանի մոտակայքում, հայտնաբերեցին «Դավթի տունը» մակագրությամբ քարի մի բեկոր։ Հին սեմական գրով արված մակագրությունը թվագրվում է մ.թ.ա. իններորդ դարով։ Ակներևաբար այդ քարի բեկորը մաս էր կազմում մի հուշարձանի, որը կանգնեցրել էին արամեացիները՝ պարծենալով իսրայելացիների նկատմամբ տարած հաղթանակներով։

Մի հոդվածում գրված է. «Ոմանք թերահավատությամբ ընդունեցին «Դավթի տունը» մակագրությունը.... Սակայն աստվածաշնչագետներից և հնագետներից շատերը պատրաստակամորեն ընդունեցին, որ Թել Դանի ստելան առաջին կոնկրետ ապացույցն է այն բանի, որ Աստվածաշնչում հիշատակված Դավիթ թագավորն իսկապես գոյություն է ունեցել։ Դա կարևորագույն հայտնագործություններից մեկն է, որի մասին գրել է.... [«Աստվածաշնչյան հնագիտական հանդեսը»] («Bible History Daily»)։