Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 5

Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ

Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ

1. Ի՞նչ նպատակով Աստված ստեղծեց երկիրը։

Եհովան երկիրը տվել է մարդկությանը։ Սա մեր տունն է։ Ադամն ու Եվան չէին ստեղծվել, որ նրանց միջոցով բնակեցվեր երկինքը։ Երկնքում ապրելու համար Աստված արդեն ստեղծել էր հրեշտակներին (Հոբ 38։4, 7)։ Աստված առաջին մարդուն բնակեցրեց մի սքանչելի պարտեզում, որը կոչվում էր Եդեմ (Ծննդոց 2։15–17)։ Եհովան Ադամին ու իր սերունդներին տվեց երկրի վրա անվերջ ապրելու հեռանկարը։ Կարդա՛ Սաղմոս 37։29; 115։16։

Սկզբում երկրի վրա միայն Եդեմի պարտեզն էր դրախտ։ Առաջին մարդկային զույգը պետք է լցներ երկիրը իր սերունդներով։ Ժամանակի ընթացքում նրանք պետք է բնակվեին ողջ երկրի վրա և այն դրախտի վերածեին (Ծննդոց 1։28)։ Երկիրը երբեք չի կործանվելու. այն միշտ լինելու է մարդկանց տունը։ Կարդա՛ Սաղմոս 104։5։

Դիտեք «Ինչո՞ւ է Աստված ստեղծել երկիրը» տեսանյութը։

2. Ինչո՞ւ երկիրը այժմ դրախտ չէ։

Ադամն ու Եվան չհնազանդվեցին Աստծուն, ուստի նա դուրս հանեց նրանց Եդեմի պարտեզից։ Դրախտը կորած էր. ոչ ոքի չի հաջողվել վերականգնել կորածը։ Աստվածաշունչն ասում է. «Երկիրը ամբարշտի ձեռքն է տրվել» (Հոբ 9։24Կարդա՛ Ծննդոց 3։23, 24։

Արդյոք մարդկության առնչությամբ Եհովայի նպատակը ձախողվե՞ց։ Ո՛չ. նա ամենակարող է, և միշտ իրականացնում է իր նպատակները (Եսայիա 45։18)։ Անկասկած, հեզ մարդիկ կապրեն դրախտ-երկրի վրա, ինչպես որ սկզբից նպատակադրել էր Աստված։ Կարդա՛ Սաղմոս 37։11, 34։

3. Ինչպե՞ս է վերականգնվելու դրախտը։

Երկրի վրա դրախտը կվերականգնվի, երբ Հիսուսը՝ որպես Աստծու նշանակած Թագավոր, սկսի իշխել երկրի վրա։ Արմագեդոն պատերազմի ժամանակ նա կառաջնորդի Աստծու հրեշտակներին և կվերացնի բոլոր նրանց, ովքեր հակառակվում են Աստծուն։ Դրանից հետո Հիսուսը 1000 տարով կբանտարկի Սատանային։ Աստծու ժողովուրդը կվերապրի այդ կործանումից, քանի որ Հիսուսը կառաջնորդի և կպաշտպանի նրանց։ Դրախտ-երկրի վրա նրանք կվայելեն հավիտենական կյանքը։ Կարդա՛ Հայտնություն 20։1–3; 21։3, 4։

4. Ե՞րբ վերջ կդրվի տառապանքին։

Ե՞րբ է Աստված վերջ դնելու երկրի վրա տիրող տառապանքին։ Հիսուսը վերջին օրերը բնորոշելու համար «նշան» տվեց։ Աշխարհի ներկայիս պայմանները սպառնում են մարդկության գոյությանը, և դա ցույց է տալիս, որ ապրում ենք այն ժամանակահատվածում, որը կոչվում է «աշխարհի վախճան»։ Կարդա՛ Մատթեոս 24։3, 7–14, 21, 22։

Հիսուսը իր հազարամյա իշխանության ընթացքում երկնքից կիշխի երկրի վրա և իսպառ կվերացնի ամեն տեսակ տառապանք (Եսայիա 9։6, 7; 11։9)։ Նա ոչ միայն Թագավոր է լինելու, այլև գործելու է որպես Քահանայապետ և մաքրելու է նրանց մեղքերը, ովքեր սիրում են Աստծուն։ Այսպիսով Աստված Հիսուսի միջոցով վերջ կդնի հիվանդություններին, ծերությանը և մահին։ Կարդա՛ Եսայիա 25։8; 33։24։

5. Ովքե՞ր են ապրելու ապագա դրախտում։

Թագավորության սրահում դու կհանդիպես մարդկանց, ովքեր սիրում են Աստծուն և ուզում են իմանալ, թե ինչպես հաճեցնել նրան

Այն մարդիկ, ովքեր հնազանդվում են Աստծուն, կապրեն դրախտում (1 Հովհաննես 2։17)։ Հիսուսը ուղարկեց իր հետևորդներին, որ փնտրեն խոնարհ մարդկանց և սովորեցնեն նրանց, թե ինչպես կարող են հաճեցնել Աստծուն։ Այսօր Եհովան միլիոնավոր մարդկանց պատրաստում է այն դրախտային կյանքին, որ հաստատվելու է երկրի վրա ապագայում (Սոփոնիա 2։3Եհովայի վկաների Թագավորության սրահներում մարդիկ սովորում են լինել ավելի լավ ամուսիններ ու հայրեր և ավելի լավ կանայք ու մայրեր։ Երեխաներն ու ծնողները միասին երկրպագում են Աստծուն և սովորում են, թե ինչպես կարող է բարի լուրը նպաստել իրենց կյանքի բարելավմանը։ Կարդա՛ Միքիա 4։1–4։