Սաղմոս 77։1-20

Նվագավարին։ Իդիթուն*։ Ասափի+ սաղմոսը։ Երգ։ 77  Իմ ձայնով ես կաղաղակեմ Աստծուն+,Իմ ձայնով՝ Աստծուն, և նա կլսի ինձ+։   Իմ նեղության օրը Եհովային եմ փնտրում+։Գիշերը ձեռքս մեկնած է և չի թմրում,Հոգիս չի կամենում մխիթարվել+։   Կհիշեմ Աստծուն և կհառաչեմ+։Կմտահոգվեմ, և ոգիս կնվաղի+։ (Սելա)   Աչքերիս արտևանունքը դու բաց ես պահում+։Ես խռովված եմ ու չեմ կարող խոսել+։   Մտածում եմ անցած-​գնացած օրերի մասին+,Հեռավոր անցյալի տարիների մասին։   Գիշերը կհիշեմ իմ լարերից դուրս եկող մեղեդին+։Սիրտս կմտահոգվի+,Եվ ոգիս ամեն ինչ քննության կենթարկի։   Մի՞թե Եհովան հավետ պիտի մերժի մեզ+,Եվ մի՞թե այլևս չենք կարող հաճելի լինել նրան+։   Մի՞թե հավիտյան վերջացել է նրա սիրառատ բարությունը+։Սպառվե՞լ է արդյոք նրա խոսքը+ բոլոր սերունդների համար։   Մի՞թե Աստված մոռացել է իր բարեհաճության մասին+,Կամ մի՞թե նա բարկության մեջ փակել է իր ողորմությունը+։ (Սելա) 10  Մի՞թե ես պիտի ասեմ. «Ինձ խոցում է այն+,Որ Բարձրյալը հետ է պահում իր աջը»+։ 11  Պիտի հիշեմ Յահի գործերը+։Պիտի հիշեմ այն զարմանահրաշ բաները, որ արել ես դու վաղուց ի վեր+։ 12  Պիտի խորհրդածեմ քո բոլոր գործերի մասին+Եվ քո արածների մասին պիտի միտք անեմ+։ 13  Ո՛վ Աստված, քո ճանապարհը սուրբ տեղում է+։Ո՞վ կա Աստծու նման մեծ Աստված+։ 14  Դո՛ւ ես ճշմարիտ Աստվածը, որ զարմանահրաշ բաներ ես անում+։Ժողովուրդների մեջ զորությունդ ցույց տվեցիր+։ 15  Բազկովդ ազատեցիր քո ժողովրդին+՝Հակոբի և Հովսեփի որդիներին։ (Սելա) 16  Ջրերը տեսան քեզ, ո՛վ Աստված,Ջրերը տեսան քեզ և սաստիկ ցավերով բռնվեցին+։Ջրերի անդունդները խռովվեցին+։ 17  Ամպերը որոտումով ջուր թափեցին+,Ամպամած երկինքը թնդյուն արձակեց,Եվ նետերդ այս ու այն կողմ սուրացին+։ 18  Քո որոտի ձայնը ասես կառքերի անիվների ձայն լիներ+,Կայծակները լուսավորեցին երկիրը+,Երկիրը խռովվեց ու դողաց+։ 19  Ծովի միջով անցավ քո ճանապարհը+,Եվ քո շավիղը՝ շատ ջրերի միջով։Քո ոտնահետքերը չերևացին։ 20  Դու առաջնորդեցիր քո ժողովրդին ինչպես մի հոտի+Մովսեսի և Ահարոնի ձեռքով+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 39-րդ սաղմոսի ենթախորագրի ծնթ.։