Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Մ.թ. 33-ի Պենտեկոստեի ժամանակ Երուսաղեմ եկած հրեաները իսկապե՞ս «երկնքի տակ եղող բոլոր երկրներից էին»

Մարդաշատ փողոց Երուսաղեմում մ.թ. 33-ի Պենտեկոստեի ժամանակ

Ի հավելումն Գործեր 2։5–11-ում նշված տեղեկության՝ այդ ժամանակաշրջանում ապրած հրեա գրող Փիլոնը արձանագրել է մի պատմական տեղեկություն, որում նկարագրում է մ.թ. 33-ի Պենտեկոստեի ժամանակ Երուսաղեմում հավաքված մարդկանց բազմությունը։

Երուսաղեմ եկող մարդկանց մասին Փիլոնը գրել է. «Ամեն տոնի ժամանակ անթիվ-անհամար մարդիկ են գալիս բազմաթիվ քաղաքներից. ոմանք գալիս են ցամաքային ճանապարհներով, ոմանք՝ ծովային, գալիս են արևելքից, արևմուտքից, հյուսիսից ու հարավից»։ Նա նաև մեջբերում է արել մի նամակից, որը Ագրիպաս I-ը՝ Հերովդես Մեծի թոռը, ուղարկել էր Հռոմի կայսր Կալիգուլային։ Այդ նամակում Ագրիպասը Երուսաղեմի մասին ասում է. «Սուրբ քաղաքը.... մայրաքաղաք է հանդիսանում ոչ միայն մեկ երկրի՝ Հրեաստանի համար, այլև բազմաթիվ ուրիշ երկրների համար, քանի որ տարիների ընթացքում հարևան երկրներում ձևավորվել են հրեական համայնքներ»։

Ագրիպասը թվարկում է մի շարք տարածքներ, որտեղ հիմնվել էին հրեական համայնքներ։ Դրանց թվում էին նաև տարբեր հեռավոր տարածքներ Միջագետքում, Հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Հունաստանում և Միջերկրական ծովի կղզիներում։ Աստվածաշնչագետ Յոախիմ Երեմիասը նշում է. «Թեև այդ նամակում ոչ մի կոնկրետ հիշատակում չկա դեպի Երուսաղեմ կատարվող ուղևորությունների մասին, սակայն այդ միտքը հասկացվում է ենթատեքստից, քանի որ դեպի Երուսաղեմ ուխտագնացություն կատարելը պարտադիր էր բոլոր չափահաս հրեաների համար» (2 Օրենք 16։16

Որտե՞ղ էին օթևանում հրեական տոներին մասնակցելու համար Երուսաղեմ եկած հազարավոր մարդիկ

Ծիսական մաքրման ավազանի ավերակներ Երուսաղեմում

Երուսաղեմում ամեն տարի նշվում էին երեք տոներ՝ Պասեքը, Պենտեկոստեն և Տաղավարների տոնը։ Առաջին դարում ողջ Իսրայելից և այն երկրներից, որտեղ հրեաներ էին ապրում, հազարավոր մարդիկ էին գալիս Երուսաղեմ այդ տոները նշելու (Ղուկաս 2։41, 42; Գործեր 2։1, 5–11)։ Այս բոլոր ուխտագնացները պետք է տեղ գտնեին օթևանելու համար։

Ոմանք գիշերում էին իրենց ընկերների տանը, ոմանք էլ՝ իջևանատներում ու կացարաններում։ Շատերն էլ մնում էին վրաններում, որոնք բացում էին քաղաքի պարիսպներից դուրս կամ ներս։ Երուսաղեմ կատարած իր վերջին այցի ժամանակ Հիսուսը մնում էր մոտակա Բեթանիա քաղաքում (Մատթեոս 21։17

Երուսաղեմի տաճարի մոտակայքում հայտնաբերվել են շատ շինություններ, որոնցում կային լողանալու ավազաններ։ Այդ շինությունները հավանաբար ծառայել են որպես կացարաններ ուխտավորների համար, որտեղ վերջիններս կարող էին գիշերել և ծիսականորեն մաքրվել նախքան տաճար մտնելը։ Այդ շինություններից մեկի վրա եղած մակագրության մեջ նշվում էր, որ քահանա և ժողովարանի պետ Թեոդոտոսը «կառուցել է ժողովարանը Թորան կարդալու համար, նաև.... կացարանը, սենյակները և ավազանը օտար երկրներից եկած կարիքավոր մարդկանց համար։