Անցնել բովանդակությանը

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում սեփական անձը սիրելու մասին

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում սեփական անձը սիրելու մասին

Աստվածաշնչի պատասխանը

 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ ողջամտության սահմաններում տեղին է, նույնիսկ հարկավոր է սիրել սեփական անձը։ Սեփական անձը սիրել նշանակում է հոգ տանել ինքդ քո մասին, հարգել ինքդ քեզ և արժանապատվության զգացում ունենալ (Մատթեոս 10։31)։ Աստվածաշունչը չի խրախուսում եսասիրությունը, այլ օգնում է ճիշտ ու ողջամիտ տեսակետ ունենալ սեփական անձը սիրելու վերաբերյալ։

Ո՞ւմ պետք է սիրենք առաջին հերթին

  1.   Մեր սրտում առաջին տեղում պետք է լինի Աստծու հանդեպ սերը։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մեծագույն պատվիրանը հետևյալն է. «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով» (Մարկոս 12։28–30; 2 Օրենք 6։5

  2.   Իսկ երկրորդ ամենամեծ պատվիրանը սա է. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես» (Մարկոս 12։31; Ղևտական 19։18

  3.   Թեև Աստվածաշնչում կոնկրետ պատվեր չկա սեփական անձը սիրելու մասին, «սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես» պատվիրանը ցույց է տալիս, որ ողջամտության սահմաններում մեր անձը սիրելն ու հարգելը բնական է և օգտակար։

Հիսուսը ո՞ւմ էր սիրում առաջին հերթին

 Հիսուսը ցույց տվեց՝ ինչպես հավասարակշռել Աստծու, մերձավորի և սեփական անձի հանդեպ սերը։ Նա իր աշակերտներին սովորեցրեց հետևել իր օրինակին (Հովհաննես 13։34, 35

  1.   Հիսուսը առաջին հերթին սիրում էր Եհովա Աստծուն և իր անձը նվիրել էր նրա գործը կատարելուն։ «Որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը,— ասաց նա,— ինչպես որ Հայրը պատվիրեց ինձ, այնպես եմ անում» (Հովհաննես 14։31

  2.   Նա սիրում էր իր մերձավորին և դա ցույց էր տալիս նրանով, որ հոգ էր տանում ուրիշների կարիքների մասին և նույնիսկ պատրաստ էր իր կյանքը տալ նրանց համար (Մատթեոս 20։28

  3.   Հիսուսը սիրում էր իր անձը ողջամտության սահմաններում և ժամանակ էր տրամադրում հանգստին, ուտելուն և իր հետևորդների ու այն անհատների հետ ընկերակցելուն, ովքեր հավանական է, որ իր աշակերտները կդառնային (Մարկոս 6։31, 32; Ղուկաս 5։29; Հովհաննես 2։1, 2; 12։2

Ուրիշներին սեփական անձից ավելի շատ սիրելով՝ պակա՞ս երջանիկ կլինենք և կնվազեցնե՞նք մեր ինքնահարգանքը

 Ո՛չ, քանի որ մենք ստեղծված ենք Աստծու պատկերով, որի գլխավոր հատկությունը անշահախնդիր սերն է (Ծննդոց 1:27; 1 Հովհաննես 4:8)։ Դա նշանակում է, որ մենք այնպես ենք ստեղծված, որ ունակ ենք սեր դրսևորելու ուրիշների նկատմամբ։ Սեփական անձի հանդեպ սերն իր տեղն ունի, սակայն մենք երջանիկ ենք լինում այն դեպքում, երբ Աստծու հանդեպ սերը ամեն ինչից վեր ենք դասում և կենտրոնանում ենք ուրիշների համար բարի գործեր անելու վրա։ Ինչպես ասում է Աստվածաշունչը, «ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35

 Այսօր այն կարծիքը կա, թե երջանկությունը գալիս է սեփական անձը առաջին տեղում դնելուց։ Նրանք առաջնորդվում են «սիրիր քո անձը» սկզբունքով և ոչ թե «սիրիր մերձավորիդ» պատվիրանով։ Սակայն ժամանակակից օրինակները փաստում են, որ լավ առողջություն ունեն ու երջանիկ են այն մարդիկ, ովքեր հետևում են Աստվածաշնչի հետևյալ իմաստուն հորդորին. «Թող ամեն մեկը ոչ թե իր օգուտը փնտրի, այլ իր դիմացինի օգուտը» (1 Կորնթացիներ 10։24