Անցնել բովանդակությանը

Ինչպե՞ս կարող էր Հիսուսի զոհը տրվել «շատերի համար»

Ինչպե՞ս կարող էր Հիսուսի զոհը տրվել «շատերի համար»

Աստվածաշնչի պատասխանը

 Հիսուսի զոհը այն միջոցն է, որով Աստված մարդկանց ազատում, կամ՝ փրկում է մեղքից ու մահից։ Աստվածաշունչը Հիսուսի թափած արյունը կոչում է փրկագին (Եփեսացիներ 1:7; 1 Պետրոս 1:18, 19)։ Մի առիթով Հիսուսն ասաց, որ եկավ, որպեսզի իր կյանքը փրկանք տա «շատերի համար» (Մատթեոս 20:28, ԱՆԹ)։

Ինչո՞ւ կարիք կար փրկանք տալու «շատերի համար»

 Առաջին մարդ Ադամը կատարյալ էր ստեղծված՝ զերծ որևէ մեղքից։ Նա հավիտենական կյանքի հեռանկար ուներ, սակայն կորցրեց այն, քանի որ չհնազանդվեց Աստծուն (Ծննդոց 3:17–19)։ Երբ Ադամը երեխաներ ունեցավ, նա փոխանցեց նրանց մեղքի արատը (Հռոմեացիներ 5:12)։ Այդ պատճառով, ինչպես ցույց է տալիս Աստվածաշունչը, Ադամը իրեն և իր երեխաներին ստրկության «ծախեց» մեղքին ու մահվանը (Հռոմեացիներ 7:14)։ Լինելով անկատար՝ նրանցից և ոչ մեկը չէր կարող հետ գնել Ադամի կորցրածը (Սաղմոս 49:7, 8

 Աստված կարեկցանք դրսևորեց Ադամի սերունդների հանդեպ, որոնք անհույս վիճակում էին (Հովհաննես 3:16)։ Սակայն համաձայն իր արդարության չափանիշի՝ նա չէր կարող պարզապես անտեսել կամ ներել նրանց մեղքերը՝ առանց որևէ հիմք ունենալու (Սաղմոս 89:14; Հռոմեացիներ 3:23–26)։ Աստված սիրում է մարդկանց, ուստի անհրաժեշտ իրավական միջոց տվեց, որպեսզի նրանց մեղքերը ոչ միայն ներվեն, այլև վերանան (Հռոմեացիներ 5:6–8)։ Փրկանքը այդ իրավական հիմքն է։

Ինչպե՞ս է գործում փրկանքը

 Աստվածաշնչում փրկանքն ընդգրկում է հետևյալ երեք բաները։

  1.   Վճար (Թվեր 3:46, 47

  2.   Ազատագրում, կամ՝ փրկագնում (Ելք 21:30

  3.   Համապատասխանություն այն բանի արժեքին, ինչի համար վճարվում է, կամ ինչը ծածկում է։ a

 Նկատի առ, թե վերոնշյալ գործոնները ինչպես են ակնհայտ դառնում Հիսուս Քրիստոսի քավիչ զոհի պարագայում։

  1.   Վճար։ Աստվածաշունչն ասում է, որ քրիստոնյաները «մեծ գնով գնվեցին» (1 Կորնթացիներ 6:20; 7:23)։ Այդ գինը Հիսուսի արյունն է, որով նա «գնեց մարդկանց ամեն ցեղից, լեզվից, ժողովրդից և ազգից» (Հայտնություն 5:8, 9

  2.   Ազատագրում։ Հիսուսի զոհը այն փրկանքն է, որի միջոցով մարդիկ ազատագրվում են մեղքից (1 Կորնթացիներ 1:30; Կողոսացիներ 1:14; Եբրայեցիներ 9:15

  3.   Համապատասխանություն։ Հիսուսի զոհը ճշգրտորեն համապատասխանում է Ադամի կորցրած մեկ կատարյալ մարդկային կյանքին (1 Կորնթացիներ 15:21, 22, 45, 46)։ Աստվածաշունչն ասում է. «Ինչպես մեկ մարդու [Ադամի] անհնազանդությամբ շատերը մեղավորներ դարձան, այդպես էլ մեկ մարդու [Հիսուս Քրիստոսի] հնազանդությամբ շատերը արդարներ կդառնան» (Հռոմեացիներ 5:19)։ Այս խոսքերից պարզ է դառնում, թե ինչպես կարող է շատ մեղավորների համար մեկ մարդու մահով փրկանք վճարվել։ Իրականում, Հիսուսի զոհը «համապատասխան փրկանք» է բոլոր նրանց համար, ովքեր անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում, որպեսզի օգուտ քաղեն դրանից (1 Տիմոթեոս 2:5, 6

a Աստվածաշնչում «փրկանք» թարգմանված բնագիր լեզուների բառերը փոխանցում են գնի, կամ՝ արժեքավոր բանի մասին միտք, ինչով վճարում են։ Օրինակ՝ եբրայերեն կաֆար բայը հիմնականում նշանակում է «ծածկել»։ Այն սովորաբար վերաբերում է մեղքը ծածկելուն (Սաղմոս 65:3)։ Նույնարմատ կոֆեր գոյականը վերաբերում է այն գնին, որը վճարվում է որևէ բան ծածկելու կամ որևէ մեկին փրկագնելու համար (Ելք 21:30)։ Նույն ձևով հունարեն լիտրոն բառը, որը սովորաբար թարգմանվում է «փրկանք», կարող է նաև թարգմանվել «փրկագին» (Մատթեոս 20:28, ԱՆԹ)։ Հույն գրողները այդ բառը գործածել են այն վճարի առնչությամբ, որը տրվում էր ռազմագերիներին փրկագնելու կամ ստրուկներին ազատելու համար։