Անցնել բովանդակությանը

Ո՞ւմ անունները կան «կյանքի գրքում»

Ո՞ւմ անունները կան «կյանքի գրքում»

Աստվածաշնչի պատասխանը

 «Կյանքի գրքում», որը կոչվում է նաև «հիշատակի գիրք», գրված են այն մարդկանց անունները, ովքեր ստանալու են հավիտենական կյանքի պարգևը (Հայտնություն 3:5; 20:12; Մաղաքիա 3:16)։ Աստված ընտրում է նրանց՝ հիմնվելով իր հանդեպ դրսևորած նրանց հավատարմության ու հնազանդության վրա (Հովհաննես 3:16; 1 Հովհաննես 5:3

 Աստված իր հավատարիմ ծառաներից յուրաքանչյուրին պահում է իր հիշողության մեջ։ Սկսած մարդկության պատմության սկզբից՝ «աշխարհը հիմնվելուց ի վեր» նա ասես գրում է նրանց անունը «կյանքի գրքում» (Հայտնություն 17:8)։ Հավատարիմ Աբելը ակներևաբար առաջին մարդն էր, ում անունը գրվեց այս գրքում (Եբրայեցիներ 11:4)։ «Կյանքի գիրքը» ցույց է տալիս, որ Եհովան սիրառատ Աստված է, որը «ճանաչում է նրանց, ովքեր իրենն են» (2 Տիմոթեոս 2:19; 1 Հովհաննես 4:8

Կարո՞ղ են որոշ անուններ ջնջվել «կյանքի գրքից»

 Այո։ Հին Իսրայելում ապրող անհնազանդ մարդկանց վերաբերյալ Աստված ասաց. «Ով մեղք է գործել իմ դեմ, ես նրան կջնջեմ իմ գրքից» (Ելք 32:33)։ Իսկ եթե հավատարիմ ենք նրան, մեր անունը մնում է «կյանք գրքում» (Հայտնություն 20:12