Անցնել բովանդակությանը

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ալկոհոլի մասին։ Արդյո՞ք ալկոհոլ օգտագործելը մեղք է

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ալկոհոլի մասին։ Արդյո՞ք ալկոհոլ օգտագործելը մեղք է

Աստվածաշնչի պատասխանը

 Չափի մեջ ալկոհոլ օգտագործելը մեղք չէ։ Աստվածաշունչը նշում է, որ գինին պարգև է Աստծուց և կարող է ուրախ ու զվարթ դարձնել մեր կյանքը (Սաղմոս 104:14, 15; Ժողովող 3:13; 9:7)։ Աստվածաշունչը նաև նշում է, որ գինին բուժիչ հատկություն ունի (1 Տիմոթեոս 5:23

 Գինի օգտագործել է նաև Հիսուսը, երբ երկրի վրա էր (Մատթեոս 26:29; Ղուկաս 7:34)։ Բոլորին է հայտնի այն հրաշքը, որ հարսանեկան մի խնջույքի ժամանակ նա ջուրը գինի դարձրեց (Հովհաննես 2:1–10

Չափից շատ ալկոհոլ օգտագործելու վտանգները

 Թեև Աստվածաշունչը նշում է գինու օգտակարության մասին, սակայն այն դատապարտում է չափից շատ խմելը և հարբեցողությունը։ Հետևաբար, քրիստոնյաները չափավոր են ալկոհոլ օգտագործում (1 Տիմոթեոս 3:8; Տիտոս 2:2, 3)։ Աստվածաշունչը մի քանի պատճառներ է նշում, թե ինչու է հարկավոր խուսափել չափից շատ ալկոհոլ օգտագործելուց։

  •   Մթագնում է անհատի մտածելու ունակությունը և առողջ դատողությունը (Առակներ 23:29–35)։ Հարբած անհատը չի կարող կատարել աստվածաշնչյան հետևյալ պատվերը՝ «ձեր մարմինները ներկայացրեք որպես զոհ՝ կենդանի, սուրբ և Աստծուն ընդունելի, այսինքն՝ սուրբ ծառայություն մատուցեք ձեր բանականությամբ» (Հռոմեացիներ 12:1

  •   Չափից շատ ալկոհոլ օգտագործելը անզուսպ է դարձնում անհատին և զրկում նրան «բարի մղումներից» (Օսեե 4:11; Եփեսացիներ 5:18

  •   Այն կարող է հասցնել աղքատության դուռը և առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ (Առակներ 23:21, 31, 32

  •   Չափից շատ խմելը և հարբեցողությունը տհաճ են Աստծուն (Առակներ 23:20; Գաղատացիներ 5:19–21

Ինչպե՞ս որոշել չափը

 Եթե վտանգ կա, որ անհատը իրեն կամ ուրիշներին կվնասի, ուրեմն չափից շատ ալկոհոլ է օգտագործել։ Աստվածաշնչի համաձայն՝ հարբած է այն անհատը, որը ոչ թե արդեն կորցրել է գիտակցությունը, այլ չի կարողանում կողմնորոշվել տարածության մեջ, վերահսկել իր շարժումները, դարձել է կռվարար կամ անհասկանալի բաներ է ասում (Հոբ 12:25; Սաղմոս 107:27; Առակներ 23:29, 30, 33)։ Անգամ նրանք, ովքեր խուսափում են հարբելուց, կարող են «ծանրանալ.... հարբեցողությամբ» և կրել դրա բերած լուրջ հետևանքները (Ղուկաս 21:34, 35

Բացարձակապես հրաժարվել

 Աստվածաշունչը նաև նշում է, թե որ իրավիճակներում քրիստոնյաները պետք է ամբողջովին հեռու մնան ալկոհոլից։

  •   Եթե ուրիշները կգայթակղվեն (Հռոմեացիներ 14:21

  •   Եթե ալկոհոլ օգտագործելը արգելված է տվյալ երկրի օրենքով (Հռոմեացիներ 13:1

  •   Եթե անհատը չի կարողանում վերահսկել խմելու չափը։ Նրանք, ովքեր տառապում են ալկոհոլիզմով կամ ունեն չափից շատ ալկոհոլ օգտագործելու հակում, պետք է վճռական քայլերի դիմեն (Մատթեոս 5:29, 30