Անցնել բովանդակությանը

Ո՞վ կամ ի՞նչ է Աստծու Խոսքը

Ո՞վ կամ ի՞նչ է Աստծու Խոսքը

Աստվածաշնչի պատասխանը

 «Աստծու խոսք» արտահայտությունը սովորաբար վերաբերում է Աստծու պատգամին կամ նրա հայտնած պատգամների ժողովածուին (Ղուկաս 11:28)։ Աստվածաշնչյան որոշ համարներում «Աստծու Խոսք» արտահայտությունը և «Խոսք» բառը գործածված են որպես տիտղոս (Հայտնություն 19:13; Հովհաննես 1:14

 Աստծու պատգամ։ Մարգարեները հաճախ ասում էին, որ իրենց հայտնած պատգամը Աստծու խոսքն էր։ Օրինակ՝ Երեմիան իր մարգարեական պատգամները սկսում էր «Եհովայի խոսքը եղավ ինձ» արտահայտությամբ (Երեմիա 1:4, 11, 13; 2:1)։ Սամուել մարգարեն նախքան Սավուղին հայտնելը, որ Աստված նրան է թագավոր ընտրել, ասաց. «Կանգնիր, որ քեզ Աստծու խոսքը հայտնեմ» (1 Սամուել 9:27

 Տիտղոս։ Աստվածաշնչում «Խոսք» բառը գործածվում է նաև որպես տիտղոս՝ մատնանշելով Հիսուս Քրիստոսին։ Այդ տիտղոսը նա կրում է երկնքում՝ լինելով ոգեղեն էակ, և կրել է երկրի վրա՝ լինելով մարդ։ Նկատի առնենք մի քանի պատճառ, թե ինչու է այս եզրահանգումը ճիշտ։

  •   Խոսքը եղել է մյուս բոլոր ստեղծագործություններից առաջ։ «Սկզբում էր Խոսքը.... Նա սկզբում Աստծու հետ էր» (Հովհաննես 1:1, 2)։ Հիսուսը «բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկն» է, նա «բոլոր բաներից առաջ է» ստեղծվել (Կողոսացիներ 1:13–15, 17

  •   Խոսքը երկիր եկավ որպես մարդ։ «Խոսքը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ» (Հովհաննես 1:14)։ Հիսուս Քրիստոսը «զրկեց իրեն ամեն ինչից, ծառայի կերպարանք ընդունեց և դարձավ մարդկանց նման» (Փիլիպպեցիներ 2:5–7

  •   Խոսքը Աստծու Որդին է։ Այն բանից հետո, երբ Հովհաննես առաքյալը ասաց՝ «Խոսքը մարմին դարձավ», շարունակեց. «Մենք նրա փառքը տեսանք, փառք, որը միածին որդին է ունենում հորից» (Հովհաննես 1:14)։ Հովհաննեսը նաև գրեց. «Հիսուս Քրիստոսը Աստծու Որդին է» (1 Հովհաննես 4:15

  •   Խոսքը աստվածային էություն ունի։ Հովհաննես 1:1-ում ասվում է, որ «Խոսքը աստված էր», կամ, ինչպես նշվում է մեկ ուրիշ թարգմանության մեջ, «Խոսքը աստվածային էր» (An American Translation)։ Հիսուսը Աստծու «փառքի արտացոլանքը և նրա էության ճշգրիտ պատկերն» է (Եբրայեցիներ 1:2, 3

  •   Խոսքը իշխում է որպես թագավոր։ Աստվածաշնչում ասվում է, որ Աստծու Խոսքի «գլխին շատ թագեր» կան (Հայտնություն 19:12, 13)։ Խոսքը կոչվում է «թագավորների Թագավոր և տերերի Տեր» (Հայտնություն 19:16)։ Հիսուսի մասին ասվում է, որ նա «թագավորների Թագավորը և տերերի Տերն» է (1 Տիմոթեոս 6:14, 15

  •   Խոսքը Աստծու խոսնակն է։ «Խոսք» տիտղոսը ակներևաբար ցույց է տալիս, որ Աստված այն կրողի միջոցով տեղեկություն ու հրահանգներ է հաղորդում։ Հիսուսը նշեց, որ ինքը այդպիսի դեր էր կատարում՝ ասելով. «Ինձ ուղարկող Հայրը պատվեր տվեց ինձ, թե ինչ պիտի ասեմ և ինչ պիտի խոսեմ.... Հետևաբար, ինչ որ ես խոսում եմ, խոսում եմ այն, ինչ որ Հայրն ինձ ասաց» (Հովհաննես 12:49, 50