Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Հռոմեացիներ 15:13. «Թող յոյսի Աստուածը լիացնի ձեզ ամենայն ուրախութեամբ եւ խաղաղութեամբ»

Հռոմեացիներ 15:13. «Թող յոյսի Աստուածը լիացնի ձեզ ամենայն ուրախութեամբ եւ խաղաղութեամբ»

 «Թող հույս պարգևող Աստվածը իր հանդեպ ունեցած ձեր հավատի շնորհիվ լցնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք սուրբ ոգու զորությամբ առատանաք հույսով» (Հռոմեացիներ 15:13, «Նոր աշխարհ թարգմանություն»)։

 «Թող յոյսի Աստուածը լիացնի ձեզ ամենայն ուրախութեամբ եւ խաղաղութեամբ, որպէսզի Սուրբ Հոգու զօրութեամբ դուք յոյսով առատանաք» (Հռոմեացիներ 15։13, «Արևելահայերեն նոր թարգմանություն»)։

Հռոմեացիներ 15:13-ի նշանակությունը

 Այս խոսքերով Պողոս առաքյալը ցանկություն հայտնեց, որ Աստված իր հավատակիցներին լցնի «ուրախությամբ և խաղաղությամբ»։ Այս հատկությունները կապ ունեն Աստծու տված հույսի և սուրբ ոգու զորության հետ։

 Այդ հույսի մասին մենք իմանում ենք նրա Խոսքից՝ Աստվածաշնչից։ Հռոմեացիներ 15։4-ում ասվում է. «Ամեն ինչ, որ նախապես գրվեց [Աստվածաշնչում], մեր ուսուցման համար գրվեց, որպեսզի մեր տոկունությամբ և Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ հույս ունենանք»։ Աստվածաշնչում կարդում ենք, որ Աստված խոստացել է վերացնել անլուծելի թվացող խնդիրները, ինչպիսիք են, օրինակ, աղքատությունը, անարդարությունը, հիվանդությունն ու մահը (Հայտնություն 21:4)։ Այս խոստումները Աստված իրականացնելու է իր որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, և սա մեզ լավ ապագա ունենալու հիմք է տալիս (Հռոմեացիներ 15:12

 Մենք կարող ենք «լցվել» կամ «լիանալ» Աստծու տված հույսով, երբ վստահենք նրան։ Որքան շատ ճանաչենք նրան, այնքան ավելի կհամոզվենք, որ նա արժանի է վստահության (Եսայիա 46:10; Տիտոս 1:2)։ Այդ հույսի շնորհիվ նույնիսկ դժվարությունների բախվելիս անհատը կարող է լցվել ուրախությամբ և խաղաղությամբ (Հռոմեացիներ 12:12

 Խաղաղությունը, ուրախությունը և հույսը սերտ կապ ունեն «սուրբ ոգու» հետ, որը Աստծու գործուն ուժն է։ a Աստված իր խոստումները իրականացնում է իր սուրբ ոգու միջոցով, իսկ դա մեզ հույս է տալիս։ Այդ ոգին կարող է օգնել, որ մարդիկ լավ հատկություններ մշակեն, ինչպիսիք են ուրախությունն ու խաղաղությունը (Գաղատացիներ 5:22

Հռոմեացիներ 15:13-ի համատեքստը

 «Հռոմեացիներ» նամակը ուղղված էր Հռոմում ապրող քրիստոնյաներին։ Նրանցից ոմանք ծագումով հրեա էին, իսկ ոմանք՝ ոչ։ Ուստի Պողոսը հորդորեց նրանց ամեն ջանք թափել և չնայած մշակութային տարբերություններին՝ մտքով և գործով միասնական լինել (Հռոմեացիներ 15:6

 Պողոսը Հռոմում ապրող քրիստոնյաներին հիշեցրեց, որ Աստված դեռ դարեր առաջ կանխագուշակել է, որ տարբեր ազգերի պատկանող մարդիկ միասնական կերպով պաշտելու են իրեն։ Այդ փաստը հաստատելու համար Պողոսը Եբրայերեն Գրություններից b չորս անգամ մեջբերում արեց (Հռոմեացիներ 15:9–12)։ Նրա ասածը հետևյալն էր. Քրիստոսի ծառայությունից կարող էին օգուտ քաղել ոչ միայն հրեաները, այլև բոլոր ազգերը։ Թե՛ հրեաները և թե՛ ոչ հրեաները կարող էին ունենալ Աստծու տված հույսը։ Այդ իսկ պատճառով Հռոմի ժողովներում ծառայողները, անկախ իրենց ծագումից, պետք է «ընդունեին միմյանց» կամ բարություն և հյուրասիրություն դրսևորեին միմյանց հանդեպ (Հռոմեացիներ 15:7

a Ավելին իմանալու համար կարդա «Ի՞նչ է սուրբ ոգին» հոդվածը։

b Եբրայերեն Գրությունները երբեմն անվանում են Հին Կտակարան։