Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԻՏԱՐԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ

«Դիտարանի գրադարան» թարմացում

«Դիտարանի գրադարան» թարմացում

Դուք կարող եք միացնել «Դիտարանի գրադարանի» թարմացումների առկայությունը ավտոմատ ստուգելու հնարավորությունը կամ կարող եք ձեռքով թարմացնել հրատարակություններն ու հոդվածները՝ օգտվելով թարմացումների փաթեթից։

Միացնել թարմացումների առկայության ավտոմատ ստուգումը

Կատարեք այս քայլերը, որպեսզի նոր հրատարակությունների կամ հոդվածների առկայության օնլայն ստուգումը արվի ավտոմատ։

  1. Բացեք «Դիտարանի գրադարանը» և մտեք Գրադարան բաժին, հետո Կարգավորումներ։ Կբացվի Գրադարանի կարգավորումներ պատուհանը։

  2. Գրադարանի կարգավորումներ պատուհանի մեջ բացեք Թարմացումներ հատվածը և միացրեք Ավտոմատ ներբեռնել թարմացումներ հնարավորությունը։

  3. Երբ առկա լինի օնլայն թարմացում, կբացվի պատուհան, որը կհարցնի, թե արդյոք ցանկանում եք թարմացումը կատարել հիմա։ Ընտրեք Այո տարբերակը, որպեսզի «Դիտարանի գրադարանը» ներբեռնի և կատարի թարմացումը։

«Դիտարանի գրադարանի» թարմացումը ձեռքով

Դուք կարող եք ձեռքով թարմացնել «Դիտարանի գրադարանը»՝ օգտվելով թարմացումների փաթեթից։ Թարմացումների վերջին փաթեթը ձեռք բերելու համար հարկավոր է այն արտածել արդեն իսկ թարմացված «Դիտարանի գրադարանից» կամ սեղմել այս էջում գտնվող բեռնել կոճակը։

Արտածել թարմացումների փաթեթը

Թարմացումների փաթեթ ստեղծելու համար հետևեք ստորև նշված քայլերին.

  1. «Դիտարանի գրադարանում» բացեք Օգնություն բաժինը, ընտրեք Ոչ ավտոմատ թարմացում, այնուհետև՝ Ստեղծել փաթեթ տարբերակը։

  2. Որոշեք, թե ձեր համակարգչի մեջ որտեղ եք ուզում պահպանել թարմացումների փաթեթը, այնուհետև սեղմեք Պահպանել։ «Դիտարանի գրադարանը» կստեղծի թարմացումների փաթեթ, որի անունը կունենա հետևյալ վերջավորությունը՝ «.updatepkg»։

Բեռնել թարմացումների փաթեթը

Սեղմեք ներքևի կոճակը ստուգելու համար, թե արդյոք ձեր լեզվով առկա է «Դիտարանի գրադարանի» թարմացում։ Եթե այո, ապա հետևեք ցուցումներին՝ այն ձեր համակարգչում պահպանելու համար։

Տեղադրել թարմացումների փաթեթը

«Դիտարանի գրադարանի» թարմացումների փաթեթը ձեռքով տեղադրելու համար հետևեք ստորև նշված քայլերին.

  1. «Դիտարանի գրադարանում» բացեք Օգնություն բաժինը, ընտրեք Ոչ ավտոմատ թարմացում, այնուհետև՝ Տեղադրել փաթեթ տարբերակը։

  2. Բացված պատուհանում, գտեք այն ֆայլը, որի անունը ավարտվում է «.updatepkg»-ով։ Ընտրեք այն և սեղմեք Բացել կոճակը, որպեսզի «Դիտարանի գրադարանը» նորացվի։