Անցնել բովանդակությանը

Դատավորը և իրավական հարցերով ներկայացուցիչները՝ Օսլոյի շրջանային դատարանում կայացած դատավարությանը

ՄԱՐՏԻ 28, 2024
ՆՈՐՎԵԳԻԱ

Եհովայի վկաները Նորվեգիայում բողոքարկելու են հակասահմանադրական որոշումը

Եհովայի վկաները Նորվեգիայում բողոքարկելու են հակասահմանադրական որոշումը

2024 թ. մարտի 4-ին Օսլոյի շրջանային դատարանը հաստատեց Նորվեգիայում Եհովայի վկաների պետական գրանցումը չեղյալ հայտարարելու մասին Նորվեգիայի կառավարության որոշումը։ Նորվեգիայի Եհովայի վկաները պատրաստվում են բողոքարկել այն։

Օսլոյի շրջանային դատարանի շենքը

2022 թ. վերջին Օսլոյի և Վիկենի նահանգապետը հայտարարեց մեր պետական գրանցումը չեղարկելու իր որոշման մասին։ 2022 թ. դեկտեմբերի 30-ին Օսլոյի շրջանային դատարանը որոշում կայացրեց, որով ժամանակավորապես կասեցրեց կառավարության կողմից մեզ՝ որպես կրոնական համայնքի գրանցումից զրկելու գործընթացը՝ սպասելով հետագա հետաքննությանը։ Այժմ պետության դիրքորոշումը հետևյալն է. Նորվեգիայում Եհովայի վկաներին գրանցում չտրամադրել, քանի դեռ չենք փոխել չզղջացող մեղավորներին ընկերակցությունից զրկելու կարգը։

Եհովայի վկաների գրանցումը չեղարկելու որոշումը կզրկի մեզ պետական դրամաշնորհների իրավունքից։ Կառավարությունը այս դրամաշնորհները բաշխել է երկրում գրանցված ավելի քան 700 կրոնական ուղղությունների միջև։ Որոշման հետևանքներից մեկն էլ կլինի այն, որ ամուսնություններ գրանցելու լիազորություն ունեցող Վկաները կկորցնեն այն։

Մինչ սպասում ենք բողոքարկման արդյունքներին, կշարունակենք աղոթել «թագավորների և բոլոր բարձր դիրք ունեցողների համար, որպեսզի շարունակենք հանգիստ ու հանդարտ կյանք վարել Աստծու հանդեպ ամենայն նվիրվածությամբ ու լրջությամբ» (1 Տիմոթեոս 2։1, 2