Անցնել բովանդակությանը

Համաշխարհային տեղեկատվական գրքույկներ

 

Եհովայի վկաներ. ովքե՞ր են նրանք

Հակիրճ տեղեկություններ Եհովայի վկաների մասին. ինչ գործունեություն են ծավալում և ինչպիսին է նրանց կազմակերպության կառուցվածքը։

Եհովայի վկաները և նրանց հրատարակությունները

Եհովայի վկաների հրատարակությունները, որոնք հասանելի են թե՛ տպագիր ձևաչափով, թե՛ օնլայն, օգնում են մարդկանց մտերմանալ Աստծու հետ և ավելի լավ ըմբռնել աստվածաշնչյան ուսմունքները։ Այս հրատարակությունները նաև դրական ազդեցություն են թողնում ընթերցողների վրա և կարող են բարելավել նրանց կյանքի որակը։

Եհովայի վկաները և նրանց դերը հասարակության մեջ

Եհովայի վկաները ձգտում են կառուցողական կերպով նպաստել հասարակության բարօրությանը՝ աստվածաշնչյան կրթություն և հումանիտար օգնություն տրամադրելով։

Եհովայի վկաները և նրանց քարոզչական գործը

Աստվածաշնչի ուղերձը՝ բարի լուրը, հարևանությամբ բնակվողներին պատմելը Եհովայի վկաների պաշտամունքի կարևոր մասն է։ Ի՞նչ մեթոդներ են նրանք կիրառում, և նրանց քարոզչական գործը ի՞նչ դրական ազդեցություն է թողնում հասարակության վրա։

Եհովայի վկաները և նրանց ընտանեկան կյանքը

Եհովայի վկաները ձգտում են ընտանիքում կիրառել աստվածաշնչյան սկզբունքները, որոնք նպաստում են թե՛ ամուսնու, թե՛ կնոջ և թե՛ երեխաների բարօրությանը։ Արդյունքում ընտանիքում ապահով ու սիրառատ մթնոլորտ է ստեղծվում։ Ծնողներն իրենց պարտքն են համարում երեխաներին սովորեցնել աստվածաշնչյան չափանիշները։

Եհովայի վկաներ—Հաճախ տրվող հարցեր

Եհովայի վկաների մասին հաճախ տրվող տասը հարցերի պատասխանները։

Եհովայի վկաները և առողջության հետ կապված հարցերը

Եհովայի վկաները կյանքը Աստծուց տրված թանկ նվեր են համարում։ Նրանց համար թե՛ կյանքը, թե՛ արյունը սուրբ են։ Նրանք իրենց ընտանիքների համար փնտրում են առկա լավագույն բուժօգնությունը և սիրով համագործակցում են առողջապահության ոլորտի մասնագետների հետ՝ արյան փոխներարկման ապահով և բարձրորակ այլընտրանքային միջոցներ գտնելու համար։

Եհովայի վկաները և այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը

Երկար ժամանակ է՝ միջազգային օրենքը ճանաչել է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու հիմնարար իրավունքը։ Եհովայի վկաները բարձր են գնահատում, երբ իշխանությունները հետևում են միջազգային չափորոշիչներին և հնարավորություն են ընձեռում իսկական այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարել, որը պատժիչ բնույթ չի կրում ու նպաստում է հասարակության բարօրությանը։

Եհովայի վկաները և քաղաքական չեզոքությունը

Գործելով աստվածաշնչյան ուսմունքներին ներդաշնակ՝ Եհովայի վկաները քաղաքական հարցերում չեզոք են մնում։ Շատ կառավարություններ ընդունում են, որ Վկաների չեզոքությունը նպաստում է խաղաղությանը, և նրանց ճանաչում են որպես իշխանությունների հետ համագործակցող օրինապահ քաղաքացիներ։

Եհովայի վկաները և նրանց կրոնական հավաքույթները

Եհովայի վկաները միասին հավաքվելը իրենց պաշտամունքի կարևոր մասն են համարում։ Նրանց ժողովները, որոնք սովորաբար անցկացվում են Թագավորության սրահ կոչվող շինություններում, աստվածաշնչյան կրթություն են տրամադրում և բաց են բոլորի համար։

Եհովայի վկաները և աղետից տուժածներին տրամադրվող օգնությունը

Երբ աղետ է լինում, Եհովայի վկաները շտապում են ֆիզիկական, զգացական և հոգևոր օգնություն տրամադրել տուժածներին։ Իշխանությունները և հումանիտար օգնություն տրամադրող կազմակերպությունները բարձր են գնահատում նրանց լավ կազմակերպված աշխատանքը։

Մոսկվայի Եհովայի վկաներն ընդդեմ Ռուսաստանի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ հօգուտ Մոսկվայի Եհովայի վկաների համայնքի կայացրած որոշման ամփոփ նկարագիրը։