Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաները դե՞մ են պատվաստումներին

Եհովայի վկաները դե՞մ են պատվաստումներին

 Ո՛չ։ Եհովայի վկաները դեմ չեն պատվաստումներին։ Յուրաքանչյուր քրիստոնյա ինքը պետք է որոշի՝ պատվաստվել, թե ոչ։ Եհովայի վկաներից շատերը նախընտրում են պատվաստվել։

 Մենք ցանկանում ենք ստանալ որակյալ բուժօգնություն և շատ ուրախ ենք բժշկության ոլորտում գրանցված առաջընթացի համար, որի շնորհիվ կրճատվել է լուրջ հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը։ Մենք շնորհակալ ենք բուժաշխատողներին իրենց անձնուրաց աշխատանքի համար, հատկապես երբ նրանք այդպիսի ոգի են դրսևորում ճգնաժամային իրավիճակներում։

 Եհովայի վկաները համագործակցում են առողջապահության ոլորտի մասնագետների հետ։ Օրինակ, երբ բռնկվեց COVID-19 համավարակը, Եհովայի վկաները իրենց պաշտոնական կայքում սկսեցին հարյուրավոր լեզուներով հիշեցումներ հրապարակել՝ հորդորելով հետևել տվյալ տարածքում սահմանված անվտանգության կանոններին։ Դրանք ներառում են սոցիալական հեռավորություն պահպանելու, հանրային հավաքույթներ կազմակերպելու, կարանտինի, ձեռքերը լվանալու, դիմակ կրելու և այլ գործնական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ցուցումները (Հռոմեացիներ 13։1, 2

 Տասնամյակներ շարունակ Եհովայի վկաների հրատարակություններում ընդգծվել են ներքոհիշյալ կարևոր սկզբունքները.

  •   Յուրաքանչյուր ոք իր առողջության վերաբերյալ որոշումները ինքը պետք է կայացնի (Գաղատացիներ 6։5

     «[Այս ամսագիրը] բուժման որևէ կոնկրետ ձև չի առաջարկում, ինչպես նաև չի նշում, թե այս կամ այն բուժմեթոդը ավելի լավն է մյուսից։ Այն պարզապես ներկայացնում է փաստեր՝ ողջամիտ որոշում կայացնելու իրավունքը թողնելով ընթերցողին» («Արթնացե՛ք», 1987 թ. փետրվարի 8)։

     «Ձեր և ձեր երեխայի պատվաստման հարցը անձնական որոշում է» («Արթնացե՛ք», 1965 թ. օգոստոսի 22)։

  •   Մենք ցանկանում ենք բուժօգնություն ստանալ, քանի որ կյանքը թանկ է մեզ համար (Գործեր 17։28

     «Իրենց առողջական խնդիրները լուծելու համար Վկաները դիմում են բժիշկների օգնությանը և օգտվում են տարբեր բուժմեթոդներից։ Նրանք սիրում են կյանքը և ցանկանում են ողջամտության սահմաններում ու առանց աստվածաշնչյան սկզբունքները խախտելու անել ամեն բան՝ ավելի երկար ապրելու համար» («Դիտարան», 1975 թ. հուլիսի 1)։

     «Ուստի Եհովայի վկաները օգտագործում են դեղեր և ընդունում են բժշկական օգնություն։ Նրանք ցանկանում են պահպանել իրենց առողջությունն ու երկարացնել կյանքը։ Իրականում, առաջին դարի քրիստոնյա Ղուկասի նման՝ այսօր որոշ Եհովայի վկաներ բժիշկներ են.... Անշուշտ, Եհովայի վկաները բարձր են գնահատում բժիշկների տքնաջան աշխատանքն ու նվիրվածությունը։ Նրանք նաև շնորհակալ են նրանց տված որակյալ բուժման համար» («Դիտարան», 2011 թ. փետրվարի 1)