Անցնել բովանդակությանը

Ինչո՞ւ են Եհովայի վկաները ժամանակի ընթացքում փոխել իրենց հավատալիքներից մի քանիսը

Ինչո՞ւ են Եհովայի վկաները ժամանակի ընթացքում փոխել իրենց հավատալիքներից մի քանիսը

 Մենք միշտ Աստվածաշունչը համարել ենք մեր հավատալիքների համար միակ հեղինակությունը։ Աստվածաշնչյան ճշմարտությունների մեր հասկացողության ավելացմանը զուգահեռ վերաճշտվել են մեր հավատալիքները։ a

 Նման փոփոխությունները ներդաշնակ են աստվածաշնչյան այն սկզբունքին, որը գրված է Առակներ 4։18-ում։ Այնտեղ ասվում է. «Արդարների ճանապարհը պայծառ լույսի պես է, որը ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ օրը լրիվ լուսավորվի»։ Ճիշտ ինչպես ծագող արևի ճառագայթներն են աստիճանաբար լուսավորում մեր առջև հառնող տեսարանի յուրաքանչյուր մանրուք, այնպես էլ Աստված է աստիճանաբար բացահայտում աստվածաշնչյան ճշմարտությունները և դա անում է ճիշտ ժամանակին (1 Պետրոս 1:10–12)։ Աստվածաշունչը կանխագուշակել էր, որ Աստված ավելի շատ հասկացողություն էր տալու «վերջի ժամանակում» (Դանիել 12։4

 Աստվածաշնչյան ճշմարտությունների հասկացողության վերաբերյալ վերաճշտումները չպետք է զարմացնեն կամ անհանգստացնեն մեզ։ Հնում Աստծուն երկրպագողները նույնպես սխալ գաղափարներ ու ակնկալիքներ են ունեցել և կարիք են ունեցել վերաճշտելու իրենց տեսակետը։

  •   Մովսեսը փորձեց լինել Իսրայել ազգի ազատարար, մինչդեռ Աստված նպատակ ուներ 40 տարի հետո միայն նրան այդ հանձնարարությունը տալու (Գործեր 7:23–25, 30, 35

  •   Առաքյալները չէին հասկանում Մեսիայի մահվան ու հարության վերաբերյալ կանխագուշակված մարգարեությունը (Եսայիա 53:8–12; Մատթեոս 16:21–23

  •   Առաջին դարի որոշ քրիստոնյաներ սխալ պատկերացում ունեին «Եհովայի օրվա» գալու ժամանակի մասին (2 Թեսաղոնիկեցիներ 2:1, 2

 Աստված հետագայում շտկեց նրանց սխալ հասկացողությունը, և մենք աղոթում ենք, որ նա նույնը անի նաև մեր պարագայում (Հակոբոս 1:5

a Մենք չենք թաքցնում այն, որ աստվածաշնչյան ճշմարտությունների վերաբերյալ մեր հասկացողությունը վերաճշտվում է։ Իրականում, մենք հրատարակում ենք այդ վերաճշտումները։ Դրանք տեսնելու համար «Դիտարանի օնլայն գրադարանի» որոնման տողում գրեք «հասկացողության վերաճշտումներ»։