Անցնել բովանդակությանը

Ինչո՞ւ են Եհովայի վկաները նորից այցելում այն մարդկանց, ովքեր արդեն ասել են՝ «դա ինձ չի հետաքրքրում»

Ինչո՞ւ են Եհովայի վկաները նորից այցելում այն մարդկանց, ովքեր արդեն ասել են՝ «դա ինձ չի հետաքրքրում»

 Եհովայի վկաները, Աստծու և մերձավորի հանդեպ սիրուց մղված, աստվածաշնչյան լուրը ուրախությամբ հայտնում են բոլոր մարդկանց, այդ թվում նրանց, ովքեր արդեն ասել են՝ «դա ինձ չի հետաքրքրում» (Մատթեոս 22:37–39)։ Աստծու Որդին պատվիրել է «հիմնովին վկայություն տալ», և սերը մղում է մեզ հնազանդվելու այդ պատվերին (Գործեր 10:42; 1 Հովհաննես 5:3)։ Ուստի Աստծու պատգամը ոչ թե մեկ անգամ ենք հայտնում, այլ բազում անգամներ, ինչպես որ անում էին հնում ապրած Աստծու մարգարեները (Երեմիա 25:4)։ Քանի որ մենք սիրում ենք մեր մերձավորին, ձգտում ենք կյանք փրկող «Թագավորության այս բարի լուրը» հայտնել բոլորին, այդ թվում նրանց, ովքեր սկզբում հետաքրքրված չեն եղել դրանով (Մատթեոս 24:14

 Երբ նորից այցելում ենք մարդկանց, հաճախ հանդիպում ենք այնպիսի անհատների, ովքեր սկսել են հետաքրքրվել աստվածաշնչյան լուրով, թեև նախկինում անտարբեր են եղել։ Մարդիկ երբեմն փոխում են իրենց վերաբերմունքը, քանի որ...

  •   փոխում են իրենց բնակության վայրը,

  •   ընտանիքի մյուս անդամներն են սկսում հետաքրքրություն ցուցաբերել բարի լուրի հանդեպ,

  •   նրանց ներսում փոփոխություն է տեղի ունենում։ Աշխարհում տիրող իրավիճակների կամ անձնական հանգամանքների փոփոխության պատճառով որոշ մարդիկ սկսում են ավելի շատ «գիտակցել իրենց հոգևոր կարիքները» և հետաքրքրվում են աստվածաշնչյան լուրով (Մատթեոս 5:3)։ Փոփոխություններ կարող են լինել նույնիսկ այն անհատների սրտում, ովքեր նախկինում հակառակություն են ցույց տվել, ինչպես որ եղավ Պողոս առաքյալի պարագայում (1 Տիմոթեոս 1:13

 Այնուամենայնիվ, մենք ոչ ոքի չենք պարտադրում ընդունել մեր հայտնած լուրը (1 Պետրոս 3:15)։ Մենք համոզված ենք, որ կրոնի հետ կապված հարցերում յուրաքանչյուր մարդ ինքը պետք է որոշում կայացնի (2 Օրենք 30:19, 20