Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաների Կառավարիչ մարմին. ի՞նչ է այն

Եհովայի վկաների Կառավարիչ մարմին. ի՞նչ է այն

 Կառավարիչ մարմինը հասուն քրիստոնյաներից բաղկացած մի փոքր խումբ է, որը առաջնորդում է Եհովայի վկաների համաշխարհային գործունեությունը։ Նրանց աշխատանքը երկու բնույթ ունի։

 Կառավարիչ մարմինը հետևում է առաջին դարի Երուսաղեմում գտնվող առաքյալների և երեցների օրինակին, ովքեր կարևոր որոշումներ էին կայացնում ի նպաստ քրիստոնյաների բոլոր ժողովներին (Գործեր 15:2)։ Ինչպես այդ հավատարիմ տղամարդիկ, այնպես էլ Կառավարիչ մարմնի անդամները կազմակերպության ղեկավարները չեն։ Նրանք առաջնորդության համար դիմում են Աստվածաշնչին և գիտակցում են, որ Եհովա Աստված Հիսուս Քրիստոսին է նշանակել ժողովի Գլուխ (1 Կորնթացիներ 11:3; Եփեսացիներ 5:23

Ովքեր են Կառավարիչ մարմնի անդամները

 Կառավարիչ մարմնի անդամներն են Քենեթ Կուկը, Գեյջ Ֆլիգլը, Սեմյուել Հերդը, Ջեֆրի Ջեքսոնը, Ստիվեն Լեթը, Գերիտ Լյոշը, Մարկ Սանդերսոնը, Դեյվիդ Սփլեյնը և Ջեֆրի Ուինդերը։ Նրանք ծառայում են Ուորվիքում գտնվող գլխավոր վարչությունում (Նյու Յորք, ԱՄՆ)։

Ինչպես է կազմակերպված Կառավարիչ մարմինը

 Կառավարիչ մարմինը կազմել է վեց կոմիտեներ, որոնք հոգ են տանում մեր գործունեության տարբեր ոլորտների մասին։ Իսկ Կառավարիչ մարմնի անդամները ծառայում են մեկ կամ մի քանի կոմիտեներում։

  •   Կոորդինատորների կոմիտե։ Զբաղվում են իրավական գործերով, արագ արձագանքում են աղետների, հալածանքների և այլ արտակարգ դեպքերի ժամանակ, որոնք անդրադառնում են Եհովայի վկաների վրա։

  •   Կադրերի կոմիտե։ Վերահսկում է Բեթելների հետ կապված գործերը։

  •   Հրատարակչական կոմիտե։ Վերահսկում է աստվածաշնչյան գրականության տպագրումը և առաքումը, ինչպես նաև ժողովի հանդիպման վայրերի, թարգմանչական գրասենյակների և մասնաճյուղերի կառուցման աշխատանքները։

  •   Ծառայողական կոմիտե։ Վերահսկում է Թագավորության բարի լուրի քարոզչական գործը (Մատթեոս 24:14

  •   Ուսումնական կոմիտե։ Վերահսկում է հանդիպումների, դպրոցների և աուդիո-վիդեո ծրագրերի միջոցով հոգևոր կրթություն տրամադրելու աշխատանքները։

  •   Գրական կոմիտե։ Վերահսկում է հրատարակությունների և մեր կայքի միջոցով հոգևոր կրթություն տրամադրելու աշխատանքները, ինչպես նաև թարգմանչական գործը։

 Կոմիտեներում ծառայելուց բացի՝ Կառավարիչ մարմնի անդամները հանդիպում են ամեն շաբաթ՝ քննարկելու համար կազմակերպության կարիքների հետ կապված հարցեր։ Այդ հանդիպումների ժամանակ նրանք քննարկում են այն ամենը, ինչ ասում է Աստվածաշունչը դրանց առնչությամբ և, հետևելով սուրբ ոգու առաջնորդությանը, միաձայն որոշումներ են կայացնում (Գործեր 15:25

Ովքեր են Կառավարիչ մարմնի օգնականները

 Նրանք վստահելի քրիստոնյաներ են, ովքեր օգնում են Կառավարիչ մարմնին տարբեր կոմիտեներում (1 Կորնթացիներ 4:2)։ Նրանք ունեն համապատասխան հմտություններ և փորձ այն գործում, որը վերահսկում է այն կոմիտեն, որտեղ նշանակված են։ Նաև ներկա են լինում շաբաթական հանդիպումներին։ Թեև չեն մասնակցում որոշում կայացնելուն, սակայն իրենց խորհուրդներով և լրացուցիչ ինֆորմացիայով նպաստում են կոմիտեի որոշումների արդյունավետությանը, հետևում են դրանց իրականացմանն ու արդյունքներին։ Լինում է, որ Կառավարիչ մարմնի հանձնարարությամբ այս քրիստոնյա տղամարդիկ այցելում են աշխարհի տարբեր մասերում գտնվող Եհովայի վկաներին և ելույթներ են ունենում տարբեր միջոցառումների, օրինակ՝ տարեկան հանդիպման կամ «Գաղաադի» ավարտականի ժամանակ։

ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Կոմիտեն

Անունը

Կոորդինատորների

  • Ջոն Էքրան

  • Փոլ Գիլիս

  • Թրոյ Սնայդեր

Կադրերի

  • Ջերալդ Գրիզլ

  • Պատրիկ Լաֆրանկա

  • Դենիել Մոլչեն

  • Մարկ Սկոտ

  • Ռալֆ Ուոլս

Հրատարակչական

  • Ռոբերտ Բատլեր

  • Հարոլդ Քորկերն

  • Գայուս Գլոքենթին

  • Դոնալդ Գորդոն

  • Ռոբերտ Լուսիոնի

  • Ալեքս Ռայնմյուլեր

  • Դեյվիդ Սինկլեր

Ծառայողական

  • Գարի Բրո

  • Ջոել Դելինգեր

  • Բեթի Ժորժ

  • Էնթոնի Գրիֆին

  • Սեթ Հայետ

  • Ջոդի Ջեյդլի

  • Քրիստոֆեր Մեյվոր

  • Բալտասար Փերլա

  • Ջեյքբ Ռամֆ

  • Ջոնաթան Սմիթ

  • Ուիլյամ Թերներ Կրտսեր

  • Լիոն Ուիվեր Կրտսեր

Ուսումնական

  • Մայքլ Բենքս

  • Ռոնալդ Քըրզեն

  • Քենեթ Ֆլոդին

  • Ուիլյամ Մալենֆոնտ

  • Մարկ Նումեր

  • Դեյվիդ Շեյֆեր

Գրական

  • Նիկոլաս Ալադիս

  • Փեր Քրիստենսեն

  • Ռոբերտ Սիրանկո

  • Գադբըրն Քենեթ

  • Ջեյմս Մանթս

  • Իսակ Մարեյ

  • Կլայվ Մարտին

  • Լեոնարդ Մայերս

  • Ջին Սմալի

  • Հերմանուս վան Սելմ