Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

BalanceFormcreative/iStock via Getty Images Plus

Պայքարեք միայնության դեմ՝ ուրիշներին օգնելով։ Աստվածաշունչն ինչպե՞ս կարող է օգնել

Պայքարեք միայնության դեմ՝ ուրիշներին օգնելով։ Աստվածաշունչն ինչպե՞ս կարող է օգնել

 Ամբողջ աշխարհում մարդիկ իրենց միայնակ են զգում ու մտածում, թե հասարակությունից օտարացած են։ Առողջապահության ոլորտի որոշ մասնագետներ կարծում են, որ ուրիշներին օգնելը նման զգացումները հաղթահարելու լավ միջոց է։

  •   «Ուրիշներին օգնելը կարող է իմաստավորել մեր կյանքը և օգնել հաղթահարելու միայնության զգացումը ու մեկուսանալու ցանկությունը» (ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտ)։

 Աստվածաշունչը գործնական խորհուրդներ է տալիս այն մասին, թե ինչպես կարող ենք օգնել ուրիշներին։ Դրանք կիրառելը կարող է օգտակար լինել միայնության դեմ պայքարում։

Ինչ կարող եք անել

 Եղեք առատաձեռն։ Ուրիշների հետ ժամանակ անցկացնելու, հատկապես ֆիզիկապես շփվելու առիթներ փնտրեք։ Պատրաստակամորեն ձեր ունեցածը կիսեք մյուսների հետ։ Ի պատասխան՝ մարդիկ, ամենայն հավանականությամբ, երախտագետ կլինեն, ինչն էլ իր հերթին ընկերության հիմք կստեղծի։

  •   Աստվածաշնչյան սկզբունք. «Տվեք, և մարդիկ կտան ձեզ» (Ղուկաս 6։38

 Ուրիշներին օգնելու համար ջանք մի՛ խնայեք։ Նեղության մեջ գտնվողներին աջակցելու կերպեր փնտրեք։ Օրինակ՝ կարող եք կարեկցանքով լսել կամ գործնական օգնություն առաջարկել՝ նրանց բեռը փոքր-ինչ թեթևացնելու համար։

  •   Աստվածաշնչյան սկզբունք. «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ» (Առակներ 17։17

 Ուրիշների հետ լավ հարաբերություններ ունենալու մասին կարող եք ավելին կարդալ «Ընտանեկան կյանք և ընկերական հարաբերություններ» հոդվածում։