Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ilbusca/E+ via Getty Images

ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ

Մարդկությունն ինչո՞ւ է անզոր՝ հասնելու խաղաղության։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Մարդկությունն ինչո՞ւ է անզոր՝ հասնելու խաղաղության։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

 Աշխարհի ղեկավարներին և միջազգային կառույցներին չի հաջողվել խաղաղություն ապահովել։ Այսօր զինված հակամարտությունները ավելի շատ են, քան Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ցանկացած ժամանակահատվածում։ Շուրջ երկու միլիարդ մարդ՝ երկրագնդի բնակչության մեկ քառորդը, բնակվում է նման հակամարտություններից տուժած շրջաններում։

 Մարդիկ ինչո՞ւ չեն կարող հասնել խաղաղության։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։

Երեք պատճառ, թե մարդիկ ինչու են անզոր՝ խաղաղություն ապահովելու

  1.  1. Մարդկանց վարքն ու հատկանիշները ապարդյուն են դարձնում խաղաղության հասնելու ցանկացած փորձ։ Աստվածաշնչում կանխագուշակված է, որ մեր օրերում «մարդիկ կլինեն անձնասեր, փողասեր, մեծամիտ.... անհավատարիմ.... համաձայնության չեկող.... ինքնատիրապետում չունեցող, դաժան.... համառ, հպարտ» (2 Տիմոթեոս 3։2-4

  2.  2. Մարդիկ թե՛ անհատապես, թե՛ կոլեկտիվ կերպով ունակ չեն լուծելու իրենց խնդիրները՝ առանց Ստեղծչի՝ Եհովա a Աստծու միջամտության։ Աստվածաշնչում ասվում է, որ «քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմիա 10։23

  3.  3. Աշխարհը ենթարկվում է զորեղ ու չար կառավարչի՝ Բանսարկու Սատանայի ազդեցությանը, ով «մոլորեցնում է ողջ երկիրը» (Հայտնություն 12։9)։ Քանի որ «ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է», պատերազմներն ու բախումները անխուսափելի են (1 Հովհաննես 5։19

Ո՞վ կարող է խաղաղություն ապահովել

 Աստվածաշունչը հավաստիացնում է, որ երկրի երեսին խաղաղություն կտիրի, բայց ոչ թե մարդկանց ջանքերով, այլ Աստծու շնորհիվ։

  •    «Ես գիտեմ, թե ինչ եմ մտադրել ձեզ համար,— ասում է Եհովան։— Խաղաղություն եմ մտադրել և ոչ աղետ, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29։11

 Աստված ինչպե՞ս կիրականացնի այս խոստումը։ «Աստված, որ խաղաղություն է տալիս, շուտով կջախջախի Սատանային» (Հռոմեացիներ 16։20)։ Նա իր երկնային կառավարության միջոցով, որն Աստվածաշնչում կոչվում է «Աստծու Թագավորություն», համաշխարհային խաղաղություն կհաստատի (Ղուկաս 4։43)։ Այդ Թագավորության Թագավորի՝ Հիսուս Քրիստոսի առաջնորդության ներքո մարդիկ կսովորեն, թե ինչպես խաղաղության մեջ ապրել (Եսայիա 9։6, 7

a Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83:18