Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 02

Աստվածաշունչը հույս է տալիս

Աստվածաշունչը հույս է տալիս

Ողջ աշխարհում մարդիկ բախվում են խնդիրների, որոնց պատճառով տխրում են, մտահոգվում և նույնիսկ ցավ զգում։ Դո՞ւ էլ ես ունենում այդպիսի զգացումներ։ Գուցե տառապում ես որևէ հիվանդության կամ հարազատիդ մահվան պատճառով։ Թերևս մտածում ես՝ կյանքը կփոխվի՞։ Աստվածաշունչը հուսադրող պատասխան է տալիս այս հարցին։

1. Ի՞նչ հույս է տալիս Աստվածաշունչը

Աստվածաշունչը ոչ միայն բացատրում է, թե ինչու այսքան շատ խնդիրներ կան աշխարհում, այլև բարի լուր է հայտնում այն մասին, որ մեր խնդիրները ժամանակավոր են և շուտով պետք է վերանան։ Աստվածաշնչյան խոստումները մեզ կարող են «ապագա և հույս տալ» (կարդա Երեմիա 29։11, 12)։ Այդ խոստումները կօգնեն մեզ դիմագրավել մեր ներկայիս խնդիրները, դրական մտածելակերպ ունենալ և հարատև երջանկություն գտնել։

2. Ինչպիսի՞ ապագա է խոստանում Աստվածաշունչը

Աստվածաշնչում ասվում է, որ ապագայում «մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (կարդա Հայտնություն 21։4)։ Աղքատությունը, անարդարությունը, հիվանդությունը, մահը և այն բոլոր խնդիրները, որոնք կարող են հուսահատության պատճառ դառնալ, վերանալու են։ Աստվածաշունչը խոստանում է, որ մարդիկ հավիտյան վայելելու են կյանքը դրախտ-երկրի վրա։

3. Ի՞նչը կօգնի, որ վստահես Աստվածաշնչի տված հույսին

Շատ մարդիկ լավատեսությամբ են նայում ապագային, սակայն վստահ չեն՝ իրենց հույսերը կիրականանան, թե ոչ։ Մինչդեռ այն, ինչ Աստվածաշունչն է խոստանում, անպայման կիրականանա։ Մենք կվստահենք Աստվածաշնչի տված հույսին, եթե «ուշադիր քննենք Սուրբ Գրքերը» (Գործեր 17։11)։ Երբ ուսումնասիրես Աստվածաշունչը, այդ ժամանակ կկարողանաս ինքդ որոշել՝ հավատալ այնտեղ գրված խոստումներին, թե ոչ։

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Ուսումնասիրիր ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան խոստումներից մի քանիսը։ Տես, թե ինչպես է Աստվածաշնչի տված հույսն այսօր շատերին օգնում։

4. Աստվածաշունչը խոստանում է հավիտենական կյանք կատարյալ պայմաններում

Ուշադրություն դարձրու հետևյալ խոստումներին, որոնց մասին գրված է Աստվածաշնչում։ Դրանցից հատկապես ո՞րը կուզեիր՝ իրականանար։ Ինչո՞ւ։

Կարդացեք աստվածաշնչյան համարները, որոնք նշված են այդ խոստումների կողքին, և քննարկեք հետևյալ հարցերը։

  • Քո կարծիքով՝ աստվածաշնչյան այս խոսքերը հուսադրո՞ղ են։ Դրանք կարո՞ղ են հույս ներշնչել քո ընտանիքի անդամներին և ընկերներին։

Պատկերացրու՝ ապրում ես մի աշխարհում, որտեղ

ՈՉ ՈՔ

ԲՈԼՈՐԸ

  • ցավ չի զգալու, չի ծերանալու և չի մահանալու (Եսայիա 25։8)

  • կտեսնեն իրենց մահացած հարազատներին, որոնք հարություն կառնեն երկրի վրա (Հովհաննես 5։28, 29)

  • չի տանջվելու անհանգստացնող մտքերից և հիշողություններից (Եսայիա 65։17)

5. Աստվածաշնչյան խոստումները կարող են փոխել քո կյանքը

Շատ մարդիկ հուսալքված են կամ նույնիսկ զայրացած իրենց շուրջը եղած խնդիրների պատճառով։ Նրանցից ոմանք պայքարում են՝ փորձելով փոխել իրավիճակը։ Իմացիր, թե լավ ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան խոստումները ինչպես են մարդկանց օգնում այսօր։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, իսկ հետո քննարկեք հետևյալ հարցերը։

  • Ի՞նչն էր մտահոգում Ռաֆիկային։

  • Չնայած նրան, որ անարդարությունը չէր վերացել, Աստվածաշունչն ինչպե՞ս օգնեց նրան։

Ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան խոստումները կարող են օգնել մեզ, որ պայքարենք հուսահատության դեմ և հաջողությամբ դիմագրավենք մեր դժվարությունները։ Կարդացեք Առակներ 17։22 և Հռոմեացիներ 12։12, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

  • Ըստ քեզ՝ ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան խոստումները կարո՞ղ են օգնել, որ այսօր իսկ ավելի լավ կյանքով ապրես։ Ինչո՞ւ ես այդպես կարծում։

ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Աստվածաշնչում գրված խոստումները հեքիաթ են»։

  • Քո կարծիքով՝ ինչո՞ւ է կարևոր ուսումնասիրել փաստերը։

ԱՄՓՈՓՈՒՄ

Երջանիկ ապագա խոստանալով՝ Աստվածաշունչը մեզ հույս է տալիս և օգնում է, որ դիմագրավենք մեր խնդիրները։

Վերհիշենք

  • Մարդիկ ինչո՞ւ պետք է իմանան Աստծու խոստումների մասին։

  • Ի՞նչ է Աստվածաշունչն ասում ապագայի վերաբերյալ։

  • Ապագայի հույսը ինչպե՞ս կարող է քեզ օգնել այսօր։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Իմացիր, թե հույսը ինչպես կարող է քեզ ուժ տալ։

«Հույս. իսկապես օգնո՞ւմ է» (հոդված «Արթնացե՛ք»-ից)

Տես, թե ապագայի հույսն ինչպես կարող է օգնել քրոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց։

«Քրոնիկական հիվանդություն. Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել» (վեբ հոդված)

Երաժշտական տեսանյութը դիտելիս պատկերացրու քեզ ու քո ընտանիքի անդամներին դրախտում։

«Պատկերացրու» (3։37)

Կարդա, թե ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան հույսն ինչպես փոխեց հասարակական ակտիվիստի կյանքը։

«Այլևս չեմ մտածում, թե աշխարհը ես պետք է փոխեմ» («Դիտարան», 2013 թ. հուլիսի 1)