Եզեկիել 18։1-32

18  Եվ Եհովայի խոսքը եղավ ինձ.  «Ի՞նչ նկատի ունեք, երբ Իսրայելի երկրում ասում եք այս ասացվածքը. «Հայրերը խակ խաղող են ուտում, սակայն որդիների ատամներն են առնվում»+։  «Կենդանի եմ ես,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– դուք Իսրայելում այլևս չեք ասի այս ասացվածքը։  Ահա բոլոր հոգիներն իմն են+։ Ինչպես հոր հոգին+, այնպես էլ որդու հոգին ինձ է պատկանում+։ Այն հոգին, որը մեղք է գործում+, ինքն էլ կմահանա+։  Եթե մի մարդ արդար է, արդարություն ու արդարադատություն է գործադրում+,  եթե նա լեռների+ վրա չի կերել+, իր աչքերը չի բարձրացրել դեպի Իսրայելի տան գարշելի կուռքերը*+, չի պղծել իր մերձավորի կնոջը+, չի մոտեցել իր կնոջը նրա անմաքրության ժամանակ+,  ոչ ոքի վատ չի վերաբերվել+, պարտքի դիմաց տրված գրավը վերադարձրել է+, ոչինչ չի հափշտակել+, իր հացը տվել է սովածին+, մերկ մարդուն ծածկել է հագուստով+,  տոկոսով փող չի տվել+ և վաշխ չի վերցրել+, ձեռքը հետ է պահել անարդարությունից+, արդար դատ է տեսել մարդու և նրա դիմացինի միջև+,  քայլել է իմ կանոններով+, պահել է իմ դատավճիռները, որպեսզի ճշմարտությամբ վարվի+, ապա նա արդար է+։ Նա անպատճառ կապրի»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։ 10  «Եթե ինչ-​որ մեկը որդի ունի, որը գող է+, արյուն է թափում+, արել է այս բաներից որևէ մեկը 11  (թեև նրա հայրը չի արել այս բաներից և ոչ մեկը), եթե նա կերել է լեռների վրա+, պղծել է իր մերձավորի կնոջը+, 12  հարստահարվածին ու աղքատին վատ է վերաբերվել+, հափշտակել է+, գրավը չի վերադարձրել+, աչքերը բարձրացրել է դեպի գարշելի կուռքերը+, ապա նա նողկալի բան է արել+։ 13  Նա վաշխով փող է տվել+ և տոկոս է վերցրել+, ուստի ոչ մի դեպքում չպետք է ապրի։ Նա արել է այս բոլոր գարշելի բաները+ և անպատճառ պետք է մահվան մատնվի։ Նրա արյունն իր վրա կլինի+։ 14  Իսկ եթե ինչ-​որ մեկը որդի ունի, որը տեսնում է իր հոր գործած բոլոր մեղքերը, տեսնում է ու այդպես չի վարվում+, 15  լեռների վրա չի ուտում, իր աչքերը չի բարձրացնում դեպի Իսրայելի տան գարշելի կուռքերը+, չի պղծում իր մերձավորի կնոջը+, 16  ոչ ոքի վատ չի վերաբերվում+, գրավը իրեն չի պահում+, ոչինչ չի հափշտակում+, իր հացը տալիս է սովածին+, մերկ մարդուն ծածկում է հագուստով+, 17  իր ձեռքը հետ է պահում հարստահարվածին ճնշելուց, վաշխ+ ու տոկոս+ չի վերցնում, կատարում է իմ դատավճիռները+, քայլում է իմ կանոններով+, ապա նա չի մեռնի իր հոր հանցանքի պատճառով+։ Նա անպատճառ կապրի+։ 18  Բայց քանի որ նրա հայրը բացահայտ կերպով խաբել է+, եղբորից ինչ-​որ բան է հափշտակել+, իր ժողովրդի մեջ որևիցե վատ բան է արել+, ապա նա պետք է մեռնի իր հանցանքի համար+։ 19  Դուք կհարցնեք. «Ինչո՞ւ որդին պատասխանատվություն չի կրում իր հոր հանցանքի համար»+։ Պատճառն այն է, որ որդին արդարություն և արդարադատություն է գործադրել+, իմ բոլոր կանոնները պահել է ու շարունակում է պահել+։ Նա անպատճառ կապրի+։ 20  Այն հոգին, որը մեղք է գործում, ինքն էլ կմահանա+։ Որդին իր հոր հանցանքի պատճառով ոչ մի պատասխանատվություն չի կրի, և հայրն իր որդու հանցանքի պատճառով ոչ մի պատասխանատվություն չի կրի+։ Արդարի արդարությունը նրա վրա պիտի լինի+, իսկ ամբարշտի ամբարշտությունը՝ նրա վրա+։ 21  Եթե ամբարիշտը հետ դառնա իր գործած բոլոր մեղքերից+, պահի իմ բոլոր կանոնները, արդարություն ու արդարադատություն գործադրի+, ապա նա անպատճառ կապրի։ Նա չի մեռնի+։ 22  Նրա գործած բոլոր օրինազանցությունները չեն հիշեցվի նրան+։ Նա կապրի իր գործադրած արդարադատության շնորհիվ»+։ 23  «Մի՞թե ինձ որևէ հաճույք է պատճառում ամբարշտի մահը+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։– Չէ՞ որ ինձ հաճելի է այն, որ նա հետ դառնա իր ճանապարհներից ու ապրի»+։ 24  «Եթե արդարը հետ դառնա իր արդարությունից և անարդարություն գործի+, անի այն բոլոր գարշելի բաները, որ ամբարիշտն է անում+, ու շարունակի ապրել, ապա նրա կատարած բոլոր արդար գործերից և ոչ մեկը չպիտի հիշվի+։ Նա իր անհավատարմության և իր գործած մեղքի պատճառով կմեռնի+։ 25  Դուք կասեք. «Եհովայի ճանապարհն անարդար է»+։ Բայց լսի՛ր, խնդրեմ, ո՛վ Իսրայելի տուն, ի՞մ ճանապարհն է անարդար+, չէ՞ որ ձեր ճանապարհներն են անարդար+։ 26  Եթե արդարը հետ դառնա իր արդարությունից, անարդարություն գործի+ և դրա պատճառով մեռնի, ապա նա կմեռնի իր արած անարդարության պատճառով+։ 27  Իսկ եթե ամբարիշտը հետ դառնա իր ամբարշտությունից և արդարություն ու արդարադատություն գործադրի+, ապա նա իր հոգին կենդանի կպահի+։ 28  Եթե նա տեսնի+ իր արած օրինազանցություններն ու հետ դառնա+, ապա անպատճառ կապրի։ Նա չի մեռնի+։ 29  Բայց Իսրայելի տունը կասի. «Եհովայի ճանապարհն անարդար է»+։ Ո՛վ Իսրայելի տուն, ի՞մ ճանապարհներն են անարդար+, չէ՞ որ ձեր ճանապարհներն են անարդար»+։ 30  «Դրա համար, ո՛վ Իսրայելի տուն, ձեզնից յուրաքանչյուրին ըստ իր ճանապարհների կդատեմ+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան+։– Հե՛տ դարձեք, հե՛տ դարձեք ձեր բոլոր օրինազանցություններից+, և թող ոչ մի բան ձեզ համար գայթակղության քար չլինի, որը հանցանքի մեջ է գցում+։ 31  Ձեր վրայից դեն նետեք ձեր արած բոլոր օրինազանցությունները+ և նոր սիրտ+ ու նոր ոգի ստեղծեք+ ձեզ համար. ինչո՞ւ մահանաս+, ո՛վ Իսրայելի տուն»։ 32  «Ինձ հաճույք չի պատճառում մեռնողի մահը+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։– Ուստի հետ դարձեք ու ապրեք»»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ղև 26։30-ի ծնթ.։