Գործեր 11։1-30

11  Առաքյալներն ու եղբայրները, որ Հրեաստանում էին, լսեցին, որ այլազգի+ մարդիկ նույնպես ընդունել են Աստծու խոսքը։  Ուստի երբ Պետրոսը եկավ Երուսաղեմ, թլփատության+ կողմնակիցները սկսեցին վիճել նրա հետ՝  ասելով, թե նա մտել է անթլփատ մարդկանց տուն ու նրանց հետ հաց է կերել։  Պետրոսն էլ սկսեց նրանց բացատրել բոլոր մանրամասները.  «Ես աղոթք էի անում Հոպպե քաղաքում և տեսիլք տեսա. մի աման՝ կտավի մեծ կտորի պես, իր չորս ծայրերից կախված, իջնում էր երկնքից, և այն հասավ մինչև ինձ։  Ուշադիր նրա մեջ նայեցի ու տեսա երկրի չորքոտանի արարածներ, գազաններ, սողուններ և երկնքի թռչուններ+։  Նաև մի ձայն լսեցի, որն ասաց ինձ. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր ու կե՛ր»+։  Բայց ես ասացի. «Ոչ մի դեպքում, Տե՛ր, որովհետև երբեք պիղծ կամ անմաքուր բան իմ բերանը չի մտել»+։  Ձայնը երկրորդ անգամ երկնքից ասաց. «Ինչ որ Աստված մաքրել է, դու այլևս պիղծ մի՛ անվանիր»+։ 10  Այսպես եղավ նաև երրորդ անգամ, և ամեն ինչ դարձյալ բարձրացվեց երկինք+։ 11  Հենց այդ պահին երեք մարդ մոտեցան այն տանը, որտեղ մենք էինք. նրանք Կեսարիայից ինձ մոտ էին ուղարկվել+։ 12  Եվ ոգին+ ինձ ասաց, որ առանց կասկածելու գնամ նրանց հետ։ Այս վեց եղբայրները նույնպես գնացին ինձ հետ, ու մենք մտանք այդ մարդու տուն+։ 13  Նա մեզ պատմեց, թե ինչպես տեսավ հրեշտակին, որը կանգնել էր նրա տան մեջ ու ասել. «Մարդ ուղարկիր Հոպպե և կանչիր Սիմոնին, որին Պետրոս են կոչում+, 14  և նա քեզ հետ կխոսի այն բաների մասին, որոնց շնորհիվ դու և քո ամբողջ տունը կփրկվեք»+։ 15  Բայց երբ սկսեցի խոսել, սուրբ ոգին իջավ նրանց վրա, ինչպես որ մեզ վրա էր իջել սկզբում+։ 16  Եվ ես հիշեցի Տիրոջ այն խոսքը, որ ասում էր. «Հովհաննեսը ջրով մկրտեց+, բայց դուք սուրբ ոգով* պիտի մկրտվեք»+։ 17  Ուրեմն եթե Աստված միևնույն ձրի պարգևը տվեց նրանց, ինչպեսև մեզ, որ հավատացինք Տեր Հիսուս Քրիստոսին+, ո՞վ էի ես, որ կարողանայի արգելել Աստծուն»+։ 18  Երբ նրանք լսեցին այս ամենը, այլևս չվիճեցին+ Պետրոսի հետ և փառավորեցին Աստծուն+՝ ասելով. «Ուրեմն Աստված ուրիշ ազգերի մարդկանց էլ զղջալու հնարավորություն տվեց կյանքի համար»+։ 19  Իսկ նրանք, ովքեր Ստեփանոսի սպանությանը հաջորդած հալածանքի պատճառով ցիրուցան էին եղել+, գնացին մինչև Փյունիկիա+, Կիպրոս+ և Անտիոք, սակայն հրեաներից բացի ուրիշ ոչ ոքի խոսքը չէին հայտնում+։ 20  Այնուամենայնիվ, նրանց մեջ կային ոմանք՝ կիպրոսցիներ ու կյուրենացիներ, որ եկան Անտիոք և սկսեցին խոսել հունախոսների+ հետ՝ հռչակելով Տեր Հիսուսի մասին բարի լուրը+։ 21  Եվ Եհովայի ձեռքը+ նրանց հետ էր, ու մեծ թվով մարդիկ, ովքեր հավատացին, դեպի Տերը դարձան+։ 22  Նրանց մասին այս լուրը հասավ Երուսաղեմում եղող ժողովի ականջին, և Բառնաբասին+ ուղարկեցին Անտիոք։ 23  Երբ նա եկավ ու տեսավ Աստծու անզուգական բարությունը+, ուրախացավ+ ու սկսեց քաջալերել նրանց բոլորին, որ շարունակեն հաստատակամ սրտով հավատարիմ մնալ Տիրոջը+, 24  քանի որ Բառնաբասը բարի մարդ էր՝ սուրբ ոգով և հավատով լցված։ Եվ մի մեծ բազմություն դեպի Տերը դարձավ+։ 25  Հետո նա գնաց Տարսոն+, որպեսզի Սողոսին փնտրի+, 26  ու երբ գտավ, նրան բերեց Անտիոք։ Մի ամբողջ տարի նրանք հավաքվում էին նրանց հետ ժողովում և մեծ թվով մարդկանց ուսուցանում էին, և առաջին անգամ Անտիոքում էր, որ աշակերտները աստվածային առաջնորդությամբ քրիստոնյաներ անվանվեցին+։ 27  Այդ օրերին Երուսաղեմից մարգարեներ+ իջան Անտիոք։ 28  Նրանցից մեկը՝ Ագաբոս+ անունով, վեր կացավ ու ոգու օգնությամբ մարգարեացավ, որ մեծ սով է լինելու ամբողջ երկրի վրա+, որն էլ, փաստորեն, եղավ Կլավդիոսի օրերում։ 29  Ուստի աշակերտները որոշեցին, որ ամեն մեկն իր հնարավորության սահմաններում+ օգնություն ուղարկի+ Հրեաստանում բնակվող եղբայրներին։ 30  Այդպես էլ արեցին՝ Բառնաբասի ու Սողոսի ձեռքով այն ուղարկեցին երեցներին+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ոգու մեջ»։