Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Սերը մղում է, որ ուրիշների շահը մեր շահից վեր դասենք

Ինչպե՞ս կարող ենք սեր ցուցաբերել մերձավորի հանդեպ

Ինչպե՞ս կարող ենք սեր ցուցաբերել մերձավորի հանդեպ

Մենք բոլորս սերել ենք առաջին մարդկային զույգից՝ Ադամից ու Եվայից, հետևաբար մի ընտանիք ենք։ Թեև ակնկալվում է, որ ընտանիքի անդամները պետք է սիրեն և հարգեն միմյանց, սակայն մեր օրերում այդպիսի սերը հազվադեպ է հանդիպում։ Դա ցավ է պատճառում մեր սիրառատ Աստծուն։

ՍԻՐՈ ՄԱՍԻՆ ԻՆՉ Է ԱՍՎՈՒՄ ՍՈՒՐԲ ԳՐՔՈՒՄ

«Մերձավորիդ սիրիր քո անձի պես» (ՂԵՎՏԱԿԱՆ 19։18)

«Շարունակեք սիրել ձեր թշնամիներին» (ՄԱՏԹԵՈՍ 5։44)

ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՍԻՐԵԼ ՄԵՐՁԱՎՈՐԻՆ

Տեսեք, թե իր Խոսքում Աստված ինչ է ասել սիրո մասին։ 1 Կորնթացիներ 13։4–7-ում գրված է.

«Սերը համբերատար է ու բարի»

Մտածեք։ Ի՞նչ եք զգում, երբ ուրիշները համբերատար ու բարի են լինում ձեր հանդեպ և բարկությամբ չեն արձագանքում, երբ սխալվում եք։

«Սերը նախանձոտ չէ»

Մտածեք։ Ի՞նչ եք զգում, երբ ուրիշները չափից դուրս կասկածամտորեն են վերաբերվում կամ նախանձում են ձեզ։

Սերն «իր շահը չի փնտրում»

Մտածեք։ Ի՞նչ եք զգում, երբ ուրիշները հարգում են ձեր տեսակետը և անընդհատ իրենցը չեն պնդում։

Սերը «վիրավորանքները չի հաշվում»

Մտածեք։ Աստված պատրաստակամորեն ներում է զղջացող մեղավորներին։ «Նա իր մտքում ընդմիշտ չի պահում մեր սխալները, և ոչ էլ հավիտենապես ոխ է պահում» (Սաղմոս 103։9)։ Որքա՜ն լավ ենք զգում, երբ ինչ-որ մեկը, ում վիրավորել ենք, ներում է մեզ։ Ուստի մենք նույնպես պետք է պատրաստ լինենք ներելու, երբ մեզ ցավ են պատճառում (Սաղմոս 86։5

Սերը «անարդարության վրա չի ուրախանում»

Մտածեք։ Երբ մեզ հետ վատ բան է պատահում, մենք չենք ուզում, որ ուրիշները ուրախանան դրանից։ Ուստի մենք նույնպես չպետք է ուրախանանք, երբ մյուսները ցավ են ապրում, անգամ եթե նրանք սխալ են վարվել մեզ հետ։

Աստծու օրհնությունը ստանալու համար պետք է հենց այսպիսի սեր ցուցաբերենք՝ անկախ այն բանից, թե ով է մեր դիմացինը։ Սեր կարող ենք ցուցաբերել նաև օգնելով նրանց, ովքեր կարիքի մեջ են։