Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆՉՊԵՍ ԿՈՏՐԵԼ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՇՂԹԱՆ

1 | Անկողմնակալ եղեք

1 | Անկողմնակալ եղեք

Աստվածաշնչյան սկզբունք.

«Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (ԳՈՐԾԵՐ 10։34, 35

Ինչ է դա նշանակում

Եհովա * Աստված մեզ չի դատում ազգության, ռասայի, մաշկի գույնի կամ մշակույթի հիման վրա։ Նրա համար կարևորը մեր էությունն է։ Իսկապես որ, «մարդը տեսնում է իր աչքի տեսածը, իսկ Եհովան սիրտն է տեսնում» (1 Սամուել 16։7

Ինչ կարող եք անել

Թեև չենք կարող տեսնել, թե ինչ կա մարդկանց սրտերում, սակայն կարող ենք ընդօրինակել Աստծուն և անկողմնակալ լինել նրանց հանդեպ։ Ձգտեք մարդկանց դիտել որպես առանձին անհատներ, ոչ թե խումբ։ Եթե նկատում եք, որ բացասական զգացումներ ունեք ուրիշների նկատմամբ, օրինակ՝ այն մարդկանց, որոնք այլ ռասայից են կամ ազգությունից, աղոթեք Աստծուն, որ օգնի ձեզ արմատախիլ անել այդ զգացումները (Սաղմոս 139։23, 24)։ Եթե անկեղծորեն խնդրեք Եհովային, որ օգնի ձեզ լինել անկողմնակալ, կարող եք համոզված լինել, որ նա կլսի ձեր աղոթքը և կօգնի (1 Պետրոս 3։12

^ պարբ. 6 «Եհովան» Աստծու անունն է (Սաղմոս 83։18

«Նախկինում երբեք հանգիստ չէի նստել սպիտակամորթ մարդու կողքին.... Իսկ հիմա միջազգային եղբայրության մի մասնիկն եմ» (ՏԻՏՈՍ)