Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Ինչո՞ւ էր արդարացի, որ Երուսաղեմի տաճարում կենդանի վաճառողներին Հիսուսը «ավազակներ» անվանեց։

ՄԱՏԹԵՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ կարդում ենք. «Հիսուսը տաճար մտավ ու այնտեղից դուրս վռնդեց բոլոր նրանց, ովքեր առուծախ էին անում տաճարում, և շուռ տվեց դրամափոխների սեղաններն ու աղավնի վաճառողների նստարանները։ Նա ասաց նրանց. «Գրված է՝ «իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի», բայց դուք այն ավազակների որջ եք դարձնում»» (Մատթ. 21։12, 13

Հրեական պատմական արձանագրությունների համաձայն՝ տաճարում կենդանի վաճառողները, չափազանց բարձր գներ սահմանելով, փող էին շորթում գնորդներից։ Օրինակ՝ Միշնայում նշվում է առաջին դարի կեսերին տեղի ունեցած մի դեպքի մասին, երբ զոհաբերության համար վաճառվող մի զույգ տատրակի գինը հասել էր մեկ ոսկե դինարի, որը հավասար էր հասարակ աշխատողի 25 օրվա աշխատավարձին։ Տատրակ կամ աղավնի զոհաբերելը նախատեսված էր աղքատների համար, սակայն նույնիսկ այս թռչունները չափազանց թանկ արժեին (Ղևտ. 1։14; 5։7; 12։6–8)։ Ռաբբի Սիմեոն բեն Գամաղիելը, այդ իրողության վրա զայրանալով, պարտադիր մատուցվող զոհաբերությունների քանակը կրճատեց, ինչի արդյունքում երկու տատրակի գինը անմիջապես իջավ՝ դառնալով նախկին գնի մեկ հարյուրերորդ մասը։

Հաշվի առնելով տաճարի վաճառականների ագահությունն ու շահասիրությունը՝ Հիսուսը արդարացիորեն նրանց «ավազակներ» անվանեց։