Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Բարության բերած պտուղը

Բարության բերած պտուղը

1950-ԱԿԱՆՆԵՐԻ վերջերին Հնդկաստանի Գուջարաթ նահանգի փոքր քաղաքներից մեկում Ջոնի հայրը մկրտվեց ու դարձավ Եհովայի վկա։ Ջոնը, իր երեք քույրերը, երկու եղբայրներն ու մայրը նախանձախնդիր կաթոլիկներ էին։ Այդ պատճառով հակառակվում էին նրա կրոնին։

Մի օր Ջոնի հայրը խնդրեց որդուն, որ նամակ փոխանցի ժողովի եղբայրներից մեկին։ Այդ առավոտ Ջոնը թիթեղյա աման բացելիս իր մատը կտրեց։ Սակայն ցանկանալով հոր ասածն անել՝ մի կտոր լաթով կապեց այն ու ոտքով ճանապարհ ընկավ, որպեսզի նամակը տանի հասցեատիրոջը։

Երբ Ջոնը տեղ հասավ, այդ եղբոր կինը, որը նույնպես Եհովայի վկա էր, վերցրեց ծրարը։ Նա նկատեց, որ Ջոնի մատը վնասված է։ Ուստի օգնություն առաջարկեց։ Բերեց առաջին օգնության պայուսակը, վերքը մաքրեց հականեխիչ նյութով և վիրակապ դրեց։ Հետո Ջոնի համար թեյ պատրաստեց։ Այդ ընթացքում նա սիրալիր կերպով տղայի հետ խոսում էր Աստվածաշնչի մասին։

Վկաների հանդեպ Ջոնի վերաբերմունքը սկսեց փոխվել։ Նա այդ կնոջը երկու բան հարցրեց, որոնց վերաբերյալ հոր ունեցած հավատալիքները տարբերվում էին իր հավատալիքներից։ Նա հարցրեց՝ մի՞թե Հիսուսը Աստված չէ, և արդյո՞ք քրիստոնյաները չպետք է աղոթեն Մարիամին։ Քանի որ այդ կինը սովորել էր Ջոնի մայրենի լեզուն՝ գուջարաթին, Աստվածաշնչից ցույց տվեց պատասխանը և առաջարկեց «Թագավորության այս բարի լուրը» գրքույկը։

Երբ Ջոնը կարդաց գրքույկը, այնպիսի զգացողություն ուներ, ասես աստվածաշնչյան ճշմարտությունը առաջին անգամ էր լսում։ Նա գնաց իր եկեղեցու քահանայի մոտ և նույն երկու հարցերը նրան տվեց։ Շատ չանցած՝ քահանան կորցրեց ինքնատիրապետումը և բղավելով՝ Աստվածաշունչը Ջոնի վրա շպրտեց։ Նա ասաց. «Դու Սատանա՛ ես դարձել։ Ցո՛ւյց տուր՝ Աստվածաշնչում որտե՛ղ է ասվում, որ Հիսուսը Աստված չէ։ Որտե՛ղ է գրված, որ չպետք է երկրպագես Մարիամին։ Ցո՛ւյց տուր ինձ»։ Տղան այնքան էր ցնցվել քահանայի պահվածքից, որ նրան ասաց. «Ես այլևս ոտք չեմ դնի կաթոլիկ եկեղեցի»։ Եվ այդպես էլ արեց։

Ջոնը Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրեց, ճշմարիտ երկրպագության կողմը դիրք բռնեց ու սկսեց ծառայել Եհովային։ Ժամանակի ընթացքում նրա ընտանիքի անդամներից մի քանի հոգի էլ հետևեցին նրա օրինակին։ Մինչ օրս Ջոնի աջ ձեռքի ցուցամատին երևում է 60 տարի առաջ գոյացած սպին։ Սակայն նա սիրով է հիշում այն օրը, երբ իր հանդեպ դրսևորված բարությունը մղեց իրեն ողջ կյանքի ընթացքում թիկունք կանգնելու մաքուր երկրպագությանը (2 Կորնթ. 6։4, 6